Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ասեցիր: Ի՞նչ փոխվեց:
Ավելի լավ չի, ժամանակ տրամադրես ու հիմնավորես, թե ինչու է դա սխալ, որ ժամանակներ են փոխվել, որ այդ դրույթները մեղմ ասած վիճելի են, ոչ թե միանգամից դնես մարդու կրոնը քրֆես: Եթե ոչ էն մարդկանց համար, ովքեր տենց բաներ են խոսում, գոնե նրանց համար, ովքեր ընդունում են, որ տղամարդը կնոջից բարձր չի, բայց դու ակամա իրանց էլ ես կպնում:
համաձայն եմ, որ երբ սառն ես դատում, քո առաջարկած մոտեցումն ա ավելի ճիշտ ու արդյունավետ: Բայց երբ դիմացինը մենակ «ասում ա» և ոչ թե քննարկում, չի կարելի մարդուց միշտ սպասել կշռադատված, ադեկվատ մոտեցում (ես գիտեմ քո մոտեցումը, սա ընդհանուր հանդիսատեսին ա ուղղված):