Մեֆ, էս «Ասադ»-ին որ հա օրինակ ես բերում, արդեն փոշմանում եմ, որ մրցույթին չուղարկեցի. գոնե քեզնից մի ձայն կստանայի![]()
Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
Մեֆ, էս «Ասադ»-ին որ հա օրինակ ես բերում, արդեն փոշմանում եմ, որ մրցույթին չուղարկեցի. գոնե քեզնից մի ձայն կստանայի![]()
կարևոր չի… օրինակ Կախարդը կարար սենց լիներ…
-Բարև ձեզ, կարելի է՞- վախվխելով դուռը բացեց անծանոթը:
-Իհարկե, խնդրեմ, ներս եկեք,- ժպիտը դեմքին ներս հրավիրեց կախարդը:
-Ես եկել եմ...
-Սպասեք, սպասեք, հիմա կկռահեմ, դուք եկել եք իմանալու, թե որն է ձեր կյանքի իմաստը, և թե ինչ է լինելու այդքան գայթակղիչ և միևնույն ժամանակ այքան սարսափելի ապագայում, այդպես չէ՞:
-Այդպես է,- անհանգիստ շարժումներով հաստատեց հյուրը:
-Եվ գիտեք ի՞նչ. դո՛ւք՝ որ միշտ ձեզ թվացել է, թե ձեր ծնված օրվանից անհաջողակ եք եղել, որ ամբողջ կյանքում վանդակիցդ դուրս չես եկել... կարող էիք հենց այսօր ամեն ինչ փոխել, կամ գրեթե ամեն ինչ, օրինակ կարող էիք այստեղ գալու ճանապարհին ուշադիր լինել և միգուցե գտնել Հեղինեյին Տրոյացի, ով իր սերը կնվիրեր քեզ, ինչպես կասեր մեծն ծերուկը: Կարող էիք կյանքիդ մեջ գոնե մեկ անգամ դուրս գալ երևակայական վանդակից, կարող էիք բլա, բլա, բլա ... անկեղծ ասաց ոչինչ էլ չէիք կարող, և ընդհանրապես դուք ոչնչություն եք, իսկ ձեր գլուխը հոգնայի կարիք ունի, դո՛ւրս, դո՛ւրս կորեք:
Կախարդը ձեռքի եկածը շպրտեց անծանոթի վրա ու բղավեց.
-կանգնի՛ր…
հյուրը հարցական նայեց կախարդին կարծես հարցներ "իսկ ի՞նչ պիտի անեի"
CactuSoul (03.09.2013)
Իմ գրածում խնդիրը ոչ թե զուտ էս քվեարկությունն էր, այլ ընդհանրապես արժեքը: Ըստ իս քո տարբերակով էդ գործը պարզապես կկորցներ իր ողջ համուհոտը, կդառնար ոչինչ չասող տեքստ, ինչպիսիք մրցույթում էլի կան: Գործի վերջը հենց էն էր, ինչը էս գործին տարբերում ա մնացած բոլոր գործերից: Գուցե ասենք ես չեմ հավանել ու ներվայնացել եմ, բայց ընդունում եմ, որ դրա շնորհիվ ինքը էապես տարբերվում է մյուսներից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sambitbaba (03.09.2013)
Alphaone (03.09.2013), CactuSoul (03.09.2013), Chuk (03.09.2013), Sambitbaba (03.09.2013), Վոլտերա (03.09.2013)
ճիշտն ասած ես շատ կասկածում եմ… նայած դու համ ու հոտ ինչ նկատի ունես… "քիս մի"-ին կարա դիտվի պոպուլիստական քայլ, նաև… իրականում շողուլից գցող… բայց երբ որ հյուրը սկսում ա չհասկանալ Կախարդի պահվածքը չի իմանում ինչ անի, ստեղ շատ հնարավոր ա որ կախարդի նախորդ ասածներն ավելի լավ տեղավորվեն տեքստի մեջ… հատկապես էս տողերը "անկեղծ ասաց ոչինչ էլ չէիք կարող, և ընդհանրապես դուք ոչնչություն եք, իսկ ձեր գլուխը հոգնայի կարիք ունի, դո՛ւրս, դո՛ւրս կորեք:"…
նայած ոնց կնայես…
CactuSoul (03.09.2013)
StrangeLittleGirl (03.09.2013), Վոլտերա (03.09.2013)
Sambitbaba (03.09.2013), StrangeLittleGirl (03.09.2013)
Էհ էհ, էն որ գրեցի «սենց պիտի լինի, նենց պիտի չլինի», էդ ախր նախ պրիմիտիվագույն կարծիք էր (ավելորդ բառ թող չլինի, ֆլան-ֆստան, է հա սենց թե նենց էդ պարզ ա), ու հետո էնքան անորոշ ու անհասցե էր, որ մինչև կարծիք չէր էլ ձգում։ Ես գիտե՞ք ամենաշատը ինչի էի սպասում էս մրցույթում, ամենաշատը ինչ էի ուզում կարդալ։ Հեքիաթ։ Իսկական, փոքրիկ, սիրուն հեքիաթ։ Գրողը տանի, եթե գործը թեկուզ մենակ սկսվեր սենց՝ «Շատ դարեր առաջ, երբ աստղերը դեռ այնքան մոտ էին աշխարհին, որ խաղաղ գիշերով կարելի էր լսել նրանց երգը, Հնդկաստանի Բենարես քաղաքում ապրելիս է լինում մի…», ես արդեն դրան ձայն կտայի։ Հեքիաթ եմ ուզում։
DIXIcarpe noctem
Alphaone (03.09.2013), CactuSoul (03.09.2013), StrangeLittleGirl (03.09.2013), Վոլտերա (03.09.2013)
Երկար չեմ գրի, քանի որ հեռախոսիս զարյադկեն քիչ ա:
Կանդրադառնամ թոփ 5-ին.
Սեռաքաղց - կիսում եմ Ջոնի կարծիքը. ֆեմինիզմի շունչն ա զգացվում: Գրագետ ա շարադրած, բայց բովանդակային առումով չհավանեցի:
Նոկտյուրն - հեղինակը փորձել ա բազմակետերի միջոցով խորհրդավորության պատրանք ստեղծել, ինչը նրան էնքան էլ չի հաջողվել: Մի տեսակ ոնց որ ստեղծագործական ճգնաժամի արդյունք լինի էս պատմվածքը:Չեմ քվեարկել:
Տժվժիկ - հետաքրքիր ու տեղին հումորով, դիպուկ նկարագրություններով, հաջողված գործ:Ապրի հեղինակը:
Չուշանաս - կարդացի, հուզվեցի, քվեարկեցի:
Կախարդը - WTF-ի էֆեկտը էս դեպքում ինձ չգրավեց:
Մեկ էլ առանձին նշեմ, որ փոշմանել եմ Ռոմանտիկ Խորենացու օգտին չքվեարկելու համար, որը, ըստ իս, ավելի խորիմաստ ա, քան առաջին հայացքից երևում ա: Կներես, հեղինակ ջան![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ