Բացատրեմ, Մեֆ ջան
Ցանկացած ստեղծագործություն, դա լինի լավը թե վատը, տվյալ հեղինակի ստեղծածը, արարածն է:
Երբ որ մտնում ես, ու կատեգորիկ փոխում ես դրա բովանդակությունը, ասելով այ սենց ավելի լավ կլինի, էդ աբսուրդային ա: Դու կարող ես հավանել կամ չհավանել, օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն համարել լավը կամ վատը, ավելին, նույնիսկ կարող ես քո որոշակի խմբագրումներն առաջարկես, բայց ՉԱՓԻ ՄԵՋ, ոչ թե սաղ բովանդակությունը դնես փոխես ու ասես՝ սենց ավելի լավ կլիներ: Տենց ավելի լավ կամ ավելի վատ չէր լինի, տենց կլիներ ՈՒՐԻՇ:
Դու չես կարող նկարի պերսոնաժին փոխես ու ասես սենց ավելի լավ ա: Շատ-շատ կարող ես ասել, որ եթե մազերն ուրիշ գույնի լինեին, ավելի լավը կլիներ: Դու չես կարող կինոյի գլխավոր հերոսին վերացնես, ու ասես ավելի լավ ա: Շատ-շատ կարող ես ասել, որ լավ կլիներ, որ ինքը էսինչ աղջկան չսիրահարվեր: Երբ որ դու փոխում ես նկարի պերսոնաժին, դու ստանում ես լրիվ ուրիշ նկար, երբ որ կինոյի գլխավոր հերոսին վերացնում ես, ստանում ես ուրիշ կինո:
Կա չափ ու սահման ՑԱՆԿԱՑԱԾ տիպի ստեղծագործության մեջ փոփոխություններ մտցնելու:
Եթե դու շենք նախագծես, իսկ մեկը գա, ջնջի ու ուրիշ բան գծի, դա քո պրոյեկտը չի լինի: Քո ցանկացած փոփոխություն, որ էստեղ առաջարկել ես, ոտից գլուխ շուռ ա տվել մայր գործը, մայր պատմվածքը: Ու խոսել, որ սենց ավելի լավ կլիներ, կարելի ա ՄԻԱՅՆ որոշակի սահմանների մեջ, մայր գործից շատ չշեղվելով, ինչպես ասենք պրոֆեսիոնալ խմբագիրներն են անում: Թե չէ կարող ես վերցնել առաջին բառն ու ուրիշ պատմվածք գրել, է հետո՞:
Սրան գումարում ենք, որ քո փոփոխություններով տարբերակները արժեք չէին ստանում ու նկարն ամբողջանում ա:
Բայց դու երևի էլի չես բավարարվի պատասխանիցս, ոչինչ:
Էջանիշներ