Chuk-ի խոսքերից
Մեֆ ջան, հիմա մի քիչ ավելի օյաղ վերադառնամ իմ ու քո բուն քննարկմանը:
Չկա որևէ կանոն, որ դու չես կարող նման առաջարկ անել: Իհարկե կարող ես, առաջարկ ստացողն էլ կարող է ընդունել առաջարկդ, կարող ա իր մեջ մտածի օրինակ «արա, էս ո՞վ էր» (կոնկրետ քո մասին չէ, ընդհանուր նման դեպքերի մասին եմ ասում) և այլն:
Բայց դու ինքդ էիր առաջարկել քննարկել նաև քննարկման ձևը: Ես էլ ի վերջո որոշեցի հետևել էդ առաջարկիդ:
Ու արի նորից վերադառնանք քո սիրած ճարտարապետությանը, որտեղ ես մեղմ ասած մասնագետ չեմ, դիլետանտ եմ, բայց որոշակի պատկերացումներ ունեմ: Ու արի քննարկման համար վերցնենք երկու դեպք:
Դեպք առաջին. քո աստղադիտական սարքը, որն արել էիր սեղանի չափ, բայց պահանջվեց, որ լինի մարդաբոյ ու շահեց: Օքեյ: Իսկ դա ի՞նչ նախագիծ էր: Ես պատկերացնում եմ երկու տարբերակ, որ դա ինչ-որ պատվեր էր, կամ էլ որ դա ասենք կուրսային աշխատանք էր: Երկու դեպքում էլ ի սկզբանե կա, այսպես ձևակերպեմ, «պատվերի ֆակտորը»: Դու չի տրվել ազատ ստեղծագործելու տարածություն, այլ տրվել են որոշակի շրջանակներ, որոնց մեջ պետք է տեղավորվես, ունեցել ես «գլխիդ կանգնող», ով պետք է քեզ ուղղություն տար, ուղղեր, դիտողություն աներ ու ամեն ինչ աներ, որ նախագիծը տեղավորվեր նախատեսված շրջանակների մեջ: Սխալվու՞մ եմ:
Հիմա նայենք երկրորդ դեպքը. Երևան, Մաշտոցի պողոտա, Փակ շուկա: Արդեն գոյություն ունեցող ճարտարապետական գործ, որը ուներ վերանորոգման, գուցե նաև որոշակի փոփոխությունների կարիք, բայց ոչ գլխիվեր շուռ գալու իրավունք: Վերափոխված շուկան տարբեր մարդիկ կարող են, օրինակ, համարել ավելի լավը, քան հինը: Բայց դա որևէ նշանակություն չունի, որովհետև ոչ թե գնահատում ենք ավելի լավն ա, թե ավելի վատը, այլ գնահատում ենք, որ այն փոխվել ա:
Արդեն եղած գործը փոխելիս ստանում ես լրիվ նոր գործ: Ու շատ դեպքերում դա անթույլատրելի ա: Էդ դեպքերի մի մասը օրենքի տեսքով սահմանված են, ինչպես սահմանված են մշակութային արժեքների պահպանման օրենքները: Մի մասն էլ սահմանված չէ, բայց ընկալելի է:
Եթե դու վերցնես Հովհաննես Թումանյանի Գիքորը, սկիզբը պահես նույնը, վերջը փոխես ու վերահրատարակես, դու իրավունք չունես դրա վերևը գրելու Հովհաննես Թումանյան: Խմբագրական թեթև միջամտություններ խմբագիրը կարող է անել, բայց մեծմասամբ պիտի թողնի նույնը: Հենց փոխեցիր, էդ դառնում ա ուրիշ հեղինակի ուրիշ գործ: Հիմա ո՞րն ա տարբերությունը էս մրցույթի որևէ գործի ու Հովհաննես Թումանյանի գործերի: Որակական տարբերություն կա, հայտնիության տարբերություն կա, ուրիշ տարբերություններ կան, բայց ունեն կարևորագույն նմանություն. նրանք տվյալ հեղինակի ստեղծագործությունն են, նրանք արդեն ամբողջական են:
Մրցույթին ներկայացվող գործը չի դրվում փոփոխության առաջարկների, իմ ընկալմամբ, այլ դրվում է եղածի քննարկման: Փոքր շտկումներ, ինչպես Թումանյանի Գիքորը վերահրատարակելիս կարող են լինել, կարծում եմ, էս դեպքում էլ է նորմալ: Իսկ ռադիկալ փոփոխությունները... դրանք դառնում են ՆՈՐ, հեղինակի գրածինի հետ եզր չունեցող գործեր:
Սովորաբար գրողը երբ գրում է, ասելիք ունի (վերանանք էս մրցույթի գործերից, ընդհանրապես եմ ասում): Միջամտելիս ես պատկերացնում եմ, որ դու կարող ես ասել «գիտե՞ս, եթե քո ասելիքն այսպես ներկայացնեիր, ավելի սիրուն կլիներ», բայց չես կարող ասել. «գիտե՞ս, դու ուրիշ բան պետք է ասեիր»: Եթե քննադատողը, քննարկողն ունի ուրիշ ասելիք, ինքն ազատ է այդ ասելիքն ասելու տարբեր ֆորմաներով, կլինի գրական գործ, թե այլ, մեկ է: Բայց ոչ թե հեղինակին ասի «դու ասա էն, ինչ ես եմ ուզում ասել»: Քննարկողին կարող է դուր չգալ հեղինակի ասելիքը, խոսքը, բայց քննարկողը պետք է ընդունի այդ ասելիքի ասված լինելու իրավունքը, ոչ թե «պահանջի» (չակերտների մեջ եմ գրում, դու կարող ես հասկանել «առաջարկի») ուրիշ բան ասել, էն, ինչն ինքն էր սպասում լսել:
Երբ մենք կինո ենք նայում, ու վերջաբանը մեզ դուր չի գալիս, մենք չենք գնում ռեժիսորից պահանջում փոխել այն: Մենք պարզապես մնում ենք «անբավարարված», մենք չենք հավանում: Սա ա իմ կարծիքով էն սահմանը, որը ոչ մի տեղ սահմանված չի, բայց իմ կարծիքով քննարկողը պետք ա ինքնուրույն դա զգա ու չանցնի:
Էջանիշներ