-Բարև ձեզ, կարելի է՞- վախվխելով դուռը բացեց անծանոթը:
-Իհարկե, խնդրեմ, ներս եկեք,- ժպիտը դեմքին ներս հրավիրեց կախարդը:
-Ես եկել եմ...
-Սպասեք, սպասեք, հիմա կկռահեմ, դուք եկել եք իմանալու, թե որն է ձեր կյանքի իմաստը, և թե ինչ է լինելու այդքան գայթակղիչ և միևնույն ժամանակ այքան սարսափելի ապագայում, այդպես չէ՞:
-Այդպես է,- անհանգիստ շարժումներով հաստատեց հյուրը:
-Եվ գիտեք ի՞նչ. դո՛ւք՝ որ միշտ ձեզ թվացել է, թե ձեր ծնված օրվանից անհաջողակ եք եղել, որ ամբողջ կյանքում վանդակիցդ դուրս չես եկել... կարող էիք հենց այսօր ամեն ինչ փոխել, կամ գրեթե ամեն ինչ, օրինակ կարող էիք այստեղ գալու ճանապարհին ուշադիր լինել և միգուցե գտնել Հեղինեյին Տրոյացի, ով իր սերը կնվիրեր քեզ, ինչպես կասեր մեծն ծերուկը: Կարող էիք կյանքիդ մեջ գոնե մեկ անգամ դուրս գալ երևակայական վանդակից, կարող էիք բլա, բլա, բլա ... անկեղծ ասաց ոչինչ էլ չէիք կարող, և ընդհանրապես դուք ոչնչություն եք, իսկ ձեր գլուխը հոգնայի կարիք ունի, դո՛ւրս, դո՛ւրս կորեք:
Կախարդը ձեռքի եկածը շպրտեց անծանոթի վրա ու բղավեց.
-կանգնի՛ր…
հյուրը հարցական նայեց կախարդին կարծես հարցներ "իսկ ի՞նչ պիտի անեի"
Էջանիշներ