User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ

    6 17.65%
  • Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone

    3 8.82%
  • Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly

    7 20.59%
  • Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly

    3 8.82%
  • Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ

    11 32.35%
  • Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic

    14 41.18%
  • Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone

    7 20.59%
  • Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone

    8 23.53%
  • Տարբերակ 9. Գնելը- Baltazar

    8 23.53%
  • Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy

    13 38.24%
  • Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly

    6 17.65%
  • Տարբերակ 12. Չուշանաս- Ivy

    12 35.29%
  • Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան

    3 8.82%
  • Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ

    8 23.53%
  • Տարբերակ 15. Նանե- Արևանուռ

    6 17.65%
  • Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91

    5 14.71%
  • Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John

    3 8.82%
  • Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ

    9 26.47%
  • Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր

    11 32.35%
  • Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան

    6 17.65%
  • Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone

    3 8.82%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 555 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)

    Քվեարկության պայմանները

    • Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    • Քվեարկությունը տևելու է 6 օր,
    • Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
    • Քվեարկության 6 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    • Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    • Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
    • Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    • 6 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), ARMbrain (31.08.2013), Chuk (31.08.2013), enna (31.08.2013), keyboard (31.08.2013), Moonwalker (31.08.2013), Smokie (31.08.2013), Stranger_Friend (31.08.2013), Անվերնագիր (01.09.2013), Արևանուռ (31.08.2013), մարդագայլուկ (04.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (31.08.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1.
    <<Փրկիչը>>

    Ամենօրյա զբոսանքի ժամանակ նկատեց տղաների մոտեցող խմբին: Նրանց ծիծաղից, դեմքերի արտահայտությունից վտանգ զգաց: Չգիտեր՝ միայնակ կարո՞ղ է պաշտպանել աղջիկներին, բայց այլ ելք չկար. տան միակ տղան էր: Գլուխը հպարտ ցցեց ու ֆշշացրեց, աչքերը նեղացան, սկսեց սպառնալից, բայց դանդաղ քայլել դեպի անծանոթները: Չգիտեր, թե ինչ կլինի. կա՛մ իր տեսքը կծիծաղեցնի եկող խմբին, կա՛մ էլ... ամեն դեպքում կհասցներ գոնե մի քանիսի հախից գալ: Վստահ էր իր ուժերին: Վճռականությու՞նը տեսան, թե՞ ինչ՝ չիմացավ, բայց սրանց դեմքին ծիծաղն աստիճանաբար սառեց ու իբր անտարբեր հեռանան՝ վախկոտի նման հետևից ծաղրական արտահայտություններ նետելով: Նայեց քույրերին, որոնք հանգիստ զբոսնում էին, երևի այդպես էլ չէին հասկացել, թե ինչ է կատարվել:

    Սա առաջին դեպքը չէր, որ փրկում էր: Ժպտաց: Քույրերի հանգիստ զբոսանքն անասելի հաճելի էր: Բայց սրտում, այնուամենայնիվ, ինչ-որ տարօրինակ անհանգստություն կար:

    Երեկոյան Վարդգեսը մտավ գոմ ու ընտրեց սագերից մեկին: Հյուրեր ունեին, որոնց վաղուց սագի խորոված էր խոստացել:

    Երբ Վարդգեսը նոր էր մտել, ինքը հանգիստ մնաց տեղում, որովհետև սա միշտ էլ գալիս էր, իրենց կերակրում: Բայց երբ տեսավ, որ սագը ձեռքին ուզում է հեռանալ, հասկացավ, թե ինչ է եղել: Գլուխը ցցեց ու ֆշշացրեց, աչքերը նեղացան, սպառնալից քայլեց Վարդգեսի կողմը: Ուշ էր: Չհասցրեց: Վարդգեսն արդեն դրսից փակում էր դուռը:
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (31.08.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (31.08.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2.
    Լռություն, լռություն, լռությո՜ւն...

    Վթար էր: Լռությունն այնքան արագ իջավ, որ միանգամից անգամ չհասկացավ` ինչ է կատարվում: Համակարգչի միալար գվվոցը լռեց: Որքա՜ն հաճելի էր: Հորանջեց, ձգվեց, որոշեց սուրճ խմել. ՙԱչքի չափով՚ լցրած լուծվող սուրճ, հետո տաք ջուր, հետևաբար էլեկտրական թեյնիկ: Էլեկտրակա՜ն: Մտքում հայհոյեց, երևի...
    - Դու էլ լույս չունես,- ինչ որ մեկի գլուխը երևաց դռան արանքում:
    - Հը՞,- կրկին հորանջեց:
    - Լույսերը կտրել են, չգիտեմ երբ կտան, չգնա՞նք տուն:
    - Չէ, ի՞նչ տուն: Գործերը կիսատ են, հեսա զանգեմ, տեսնեմ երբ կտան:
    - Իսկ եթե ընդհանրապես չտա՞ն:
    - Ո՞նց չեն տա: Հեսա զանգեմ:
    - Չէ, խոսքն էսօրվա մասին չի, պատկերացրու էլ ընդհանրապես լույս չտան, վերջ, էներգիան կտրվել ա, ամեն տեղ, աշխարհով մեկ...
    -Ի...իիիի՞նչ........
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), keyboard (02.09.2013), Moonwalker (02.09.2013), Sambitbaba (31.08.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Նաիրուհի (31.08.2013)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3.
    60 վայրկյան

    Առաջին րոպե. հասարակ մի ընտանիքում ծնվեց նա՝ Լուի Արկադիո Պեսսեն, մի մանուկ, որն ինքն էլ պիտի հասարակ ու սովորական դառնար, ինչպես իր ընտանիքն է: Մայրը նրան է նայում արցունքների միջից. մի հայացքով նրան պահեց,մեծացրեց և աչքերը փակեց:
    Երկրորդ րոպե.նա ստացավ իր առաջին աշխատավարձը: Գնում է ուրախանալու և մեկ օրում վատնելու ամբողջ 15 տարիների և մեկ ամսվա վաստակը: Ինչ հպարտությամբ է նա դա անում: Ընկերների մոտ պիտի գլուխ գովա. -Աշխատավարձ եմ ստացել: Նրա անգործ ընկերներին չի հետաքրքրի ձևը,այլ կհետաքրքրի չափը, և այն, որ այսօր պիտի կուշտ սնվեն: Արկադիոն դա չի նկատի:
    Երրորդ րոպե.սպիտակ պատեր,սրտխառնոց առաջոցնող դեղերի հոտ, լարվածություն, սրտի ծակոց՝ դեմքը գամած դռանը: Արկադիոն սպասում է բժշկի հայտնվելուն, ամեն մի սպիտակ խալաթավորի տեսնելուն պես նա վեր է թռչում: -Շնորհավորում եմ: Դուք տղա եք ունեցել:
    Չորրորդ րոպե. -Պապի՜կ: -Արկադիո,տես պապիկը քեզ ինչ է նվիրում: Արկադիոն վերցրեց ուղղանկյունաձև փաթեթը և անգամ չտեսնելով՝ ինչ է ներսում, փաթաթվեց պապիկի վզին ,զառամյալ Արկադիոն լսեց իր սիրելի թոռնիկի փոքրիկ սրտի տրոփյունը: Նա զգաց ,թե ինչպես է սիրտը լցվում երջանկությամբ, արցունքերը կամքից անկախ հոսում են:
    Հինգերորդ րոպե. սրտի սուր ծակոցին իմաստության րոպեն երկար էր ձգվում...
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (31.08.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (01.09.2013)

  9. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4.
    Դատարկ տարա

    <<Ճամփորդություն սենյակումդ նստած.մահճակալս,պատուհանս,նկարներս,բոլորը ինչ կա չկա կճամփորդեն ինձ հետ>>: Մարտինի սիրտն այդ մտքից ավելի արագ էր բաբախում: Տունը թռիչքին նախապատրաստելն այդքան էլ հաճելի գործ չէր: Նախ պետք է բացվող-փակվող ամբողջ կահույքը կողպել, ոչ մի իր չպետք է թողնել առանց հենարանի,իսկ ամենաձանձրալին՝պետք է մենակ նստել անվտանգ խցիկի մեջ՝ նախքան մյուս մոլորակ հասնելը: Մարտինին միայն դա էր վախեցնում: Նախապատրաստման ընթացքն իրեն առանձնապես չէր հետաքրքրում,նա օգտվեց անուշադրությունից եւ ամբողջ օրը թափառեց օծանելիքի ծաղիկների դաշտում: Յուղը կաթ-կաթ թափվում է թափանցիկ տարայի մեջ՝լցնելով այն գունավոր հեղուկներով: Շատ անգամներ Մարտինը հաշվել է այդ կաթիլները.ամեն ծաղկից քամում են 10 ,իսկ ամենաշատը՝ 20 կաթիլ: Մարտինի համար անհասկանալի էր դաշտից կախված ամպի գույնը`կարմիր: Ամբողջ մոլորակում նրանք փայտագույն են: Դաշտն այսօր էլ դատարկ էր: Մարտինի ձեռքին նկարած Մ տառը լուսավորվեց,դա ազդանշան էր,որ տանը նրան են կանչում: Մարտինը տուն շտապեց,կարմիր ամպերից հետո աչքերը դժվարությամբ հարմարվեցին փայտագույնին:Տուն հասնելուն պես աջ աչքին հպեց փոքրիկ օղակը եւ սկսեց պարզ տեսնել տան ամեն մի մասնիկը:
    -Մարտի՛ն,ընդունիր սնունդը եւ տեղավորվիր խցիկում,- Մարտինի քայլերը լսելուն պես ականջի մեջ գտնվող կլոր սարքից լսվեց մոր ձայնը: Տան բոլոր անդամներն արդեն խցիկում էին: Նա մոտեցավ սեղանին,ընդունեց սննդային սրվակը <<մեկ ամիս>> մակագրությամբ եւ մոտեցավ արծաթափայլ արկղի նմանվող խցիկին: Նա կքնի մեկ ամիս եւ կարթնանա մյուս՝ լրիվ ուրիշ մոլորակում: Նա բացեց խցիկի դուռը, մտավ ներս,քնաբեր սարքը մեկնեց քթին եւ քնեց խցիկի փափուկ պատին հենված: Մեկ ամիս անց Մարտինին արթնացրեց հեղուկի փոփոխված բույրը: Աչքերը բացելը ոչինչ չփոխեց.ամեն ինչ սև էր: Մի քիչ տատանվեց եւ խցիկի դուռը չխկոցով ետ գնաց: Վառ,սպիտակ լույսից աչքերում սուր ծակոց զգաց, ձեռքը տարավ աչքից կախված օղակին եւ կարգավորեց լույսի աստիճանը: Ականջների սարքում սուլոց էր լսվում: Խցիկը տան մեջ չէր: Աշխատել էր <<առանձնացում>> պաշտպանական հրահանգը...
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), Sambitbaba (31.08.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (02.09.2013)

  11. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 5.
    Սեռաքաղց

    - Էն օրը նենց սիրուն աղջիկ էի բռնել, կուկլա էր: Սաղ գիշեր չքնեցինք, մի քիչ հանգստանում էինք ու նորից...

    Տղերքը նայում էին երեսի պզուկներին, հիշում իր՝ աղջիկների հետևից գցած սեռաքաղց հայացքն ու չէին հավատում: Իսկ ինքը պատմում էր, ոգևորված պատմում:

    Բայց երբ գործից հետո հոգնած գնում էր տուն (բա ի՞նչ կաներ, կհոգներ ամբողջ օրն էդքան պատմություններ հնարելուց), ու տեսնում էր էլի իր 4 պատը, էլի իր չհավաքված անկողինը, էլի իր սրճեփն ու էլի իր մի կտոր հաց-պանիրը, որն աշխատելու համար այնքա՜ն մարդկանց արժանապատվության հետ էր խաղացել, ուրացել ինքն իրեն, ծեծել էր, ծաղրել, ստորացրել, կատարել շեֆերի ամենանողկալի հրամաններն անգամ:

    Տանը միայն մի զբաղմունք ուներ: Միացնում էր իր՝ առանց այն էլ վատ աշխատող, ոչ հզոր համակարգիչը, որը վիրուսների պատճառով ավելի ու ավելի էր դանդաղել: Բայց մեկ է, իրեն հերիք էր, չէ՞ որ ընդամենը մի բան ուներ անելու: Իհարկե ստեղնաշարի վրա դժվար էր գտնում իրեն պետքական տառերը, որովհետև ինչ-որ հետաքրքիր ու իր համար անհասկանալի պատճառով իրեն պետք եկած տառերը ջնջվել էին ստեղների վրայից, բայց երկար փնտրելուց հետո մեկ է, հերթով գտնում էր, սկզբից P ստեղնը, հետո O (էս մեկը լավ էր, վերջում էլ պետք է գրեր), հետո R ստեղն ու վերջապես N ստեղնը: Մնացածը մկնիկով էր անում ու գտնում էր բոլոր այն կայքերը, որ իրեն պետք էին, ու վերջում երջանիկ ժպիտը պարուրում էր ամբողջ դեմքը: Ավելի մանրամասներն այսպես պատմելու չեն:

    Այնպես չէր, որ ոչ մի երազանք չուներ: Ուներ: Ուզում էր հայտնի, շատ հայտնի մարդ դառնար, բայց ձևը չգիտեր, դրա համար երջանիկ ժպիտը հետո փոխվում էր տխուր ժպիտով ու սկսում էր խմել:

    Հաջորդ օրն էլի աշխատանքի էր: Հագավ իր մի քիչ մաշված ոստիկանական համազգեստն ու դուրս եկավ տնից: Ուղարկեցին ակցիայի. ակտիվիստները փողոց էին փակել: Իսկ իր մտքում երեկ՝ ինտերնետում տեսած աղջիկներն ու կադրերն էին: Շրջադարձային օր էր: Չդիմացավ: Քաշքշոցի մեջ ո՞վ պետք է տեսնի, որ: Իբր պատահական՝ հետևից գրկեց դիմացի գեղեցիկ աղջկան ու, մտքում հիշելով ինտերնետի կադրերը, համբուրեց վիզը: Չգիտեր, որ մյուս երազանքն էլ իրականացավ՝ հայտնի դառնալու երազանքը: Լրագրողի տեսախցիկն ամեն ինչ ֆիքսել էր:
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), boooooooom (02.09.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), Freeman (31.08.2013), keyboard (02.09.2013), Mephistopheles (01.09.2013), Sagittarius (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Դավիթ (06.09.2013), Նաիրուհի (31.08.2013), Նարե91 (01.09.2013), Ռուֆուս (01.09.2013)

  13. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6.
    Նոկտյուրն

    Թեյնիկը վաղուց բլթբլթում էր ու սուլում, բայց ոչ ոք չէր շտապում վերցնել այն վառարանի վրայից: Լիալուսնի մեղմ շողերը շոյում էին նրանց աչքերը, իսկ թեյնիկի ձայնն ու վառարանի ջերմությունը միահյուսվում էին գետակի քչքչոցին, աշնանային քամուց օրորվող ծառերի շրշյունին և հեռուներում լսվող թախծոտ ոռնոցներին՝ հաճելի թմբիր բերելով նրանց հոգնած մարմիններին: Բոլորը քնած էին:
    Դավիթը սրճարանում զրուցում էր կարմիր շրջազգեստ հագած փարթամակուրծք մի գեղեցկուհու հետ: Սկզբում խոսում էին գենդերային իրավահավասարությունից, ապա զրույցի թեման, կրոնի կաղապարներով ֆիլտրվելով հասավ էվոլյուցիոն տեսությանը, քվանտային մեխանիկային, ապա՝ սև անցքերի ֆիզիկային: Դավիթը բոլոր բանավեճերում համոզիչ հաղթանակ էր տանում՝ ոչնչացնելով օրիրդի փաստարկները: Հերթը հասավ անցքերին, բայց…
    Ալենը ելույթ էր ունենում մեծ բեմում. Կիթառի պարզ ակորդները չէին ստացվում, ու հանդիսատեսը դժգոհ էր, Ալենը՝ վրդովված ու հուսահատ: Հանկարծ ժամանակը կանգ առավ իրենից բացի բոլորի համար, և նրա դիմաց հանկարծ հայնտվեց նույն ինքը՝ Լյուցիֆերը, ով Ալենին առաջարկեց անսահման երկրային փառք, մեծ հարստություն ու ընտանեկան երջանկություն, եթե դրա փոխարեն նա հոգին իրեն վաճառի: Ալենը մի պահ տատանվեց, ապա համաձայնվեց. Չէ՞ որ, մտածում էր նա, հավիտյանս հավիտենից չոքեչոք ման գալն ու ողջ կոկորդով մեկ <<Ալելույա>> գոռալը քիչ բանով է տարբերվում հավերժական խարույկում այրվելուց: Նրա արյունն արդեն կաթում էր պայմանագրի ներքևում, բայց…
    Գևորգը կանգնած էր տան դիմաց և պատուհանից ներս էր նայում: Սենյակում աթոռին նստած էր մայրը և մոմի լույսի տակ գուլպա էր գործում: Գևորգը չէր հասկանում, թե ինչու տանն էլեկտրականություն չկա: Սեղանին դրված էր նրա գրած վերջին նամակը՝ ստի հերթական չափաբաժնով, որտեղ ասում էր, թե իր հետ ամեն ինչ լավ է, և ոչ մի խնդիր չունի: Սակայն եղանակի ցրտելու մասին նրա ակնարկն աննկատ չէր մնացել: Շուտով պատրույգը սկսեց թրթռալ, և մոմը հանգավ, բայց Գևորգը տեսնում էր, որ մայրը շարունակում է գործել: Նա փորձեց ծեծել պատուհանը, ապա՝ դուռը և գոռալ, բայց ձեռքերն ասես փետուրից լինեին, իսկ ձայնը կորել էր: Վերջապես, նրան թվաց, թե մայրը նկատեց իրեն և շարժվեց դեպի դուռը, բայց…
    Բայց երեքի քունն ու կյանքն էլ ընդհատեց թշնամու նռնակը, որը պայթեց հենց բլինդաժում: Հաջորդ օրը լրատվամիջոցները հայտնում էին. <<Երեկ գիշերը հանրապետության սահմանային հենակետերից մեկում հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողության հետևանքով զոհվել են երեք զինծառայող: Մեր ունեցած աղբյուրների համաձայն՝ դիտորդը քնած էր>>:
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), Baltazar (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), Lusntag Lusine (01.09.2013), Moonwalker (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (01.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (31.08.2013)

  15. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 7.
    Ցուցահանդես

    Կապույտ լուսինը հալվեց լույսի ծորուն շիթերում ու ինչ-որ տեղ երկնքից փուլ եկավ արևը: Այն եկավ միանգամից, անսպասելի, լուսավո՜ր. գորշ գիշերին հաջորդեց գույների հեղեղն ու հենց այդ վայրկյանին մոլորակին բախվեց երկնաքարը: Պայթյունը ևս հրաշալի տեսարան էր, բայց պայթյունից հետո մնաց միայն երկաքարային գոտի՝ անկյանք, դժգույն, տխուր…
    Միկան կտավ-պատմությունների վարպետ էր: Նա մյուսների նման չէր պատկերում միօրինակ հանդիպում-բաժանում կտավներ: Նրա պատկերներում կարելի էր գտնել դարաշրջաններ, հեքիաթներ, հրաշալիքներ ու հույզեր, հույզերի հեղեղ, որ կլանում էր ամբողջ էությունը, որ միաժամանակ գամում էր տեղում ու թռիչք տալիս:
    Միայն նրա կտավներն էին ինձ տալիս թևերը բացելու զգացողությունը, ես թիակներիս ֆիզիկապես զգում էի մերթ չղջիկային, մերթ փափուկ, ճերմակ փետուրներով թևերը, զգում էի, թե ինչպես է հաճելի ալիքը սրտից վար գլորվում ու ողողում ամբողջ մարմինը, նրա կտավ պատմությունների ժամանակ ես աննկատ բարձրանում էի ոտնաթաթերիս ու նմանվում թռիչքի պատրաստվող լիսիացու: Միկան ինձ համար լավագույնն էր: Ոչ միայն ինձ համար: Մենք կարող էինք բաց թողել Մարսյան ղողանջների համերգը, մենք կարող էինք չգնալ նայելու Թուֆիի հերթական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված ևս մեկ մոլորակի էվոլյուցիային, բայց Միկայի ցուցահանդեսները մենք երբեք բաց չէինք թողնում:
    Հետո Միկան կորավ: Ամբողջ տաս տարի ոչ մի լուր չկար մեծ նկարչից: Մինչև որ վերջապես հայտարարվեց հերթական ցուցահանդեսը:
    - Պատկերացնո՞ւմ ես, տաս տարի, ամբողջ տաս տարի Միկան ցուցահանդես է պատրաստել:
    - Պետք է որ հրաշք լինի:
    Ցուցահանդեսին մենք քարացել էինք: Հետո սկսեցինք տարակուսած հայացքներ փոխանակել: Էժանագին պատմություններ էին՝ կոտրված սրտեր, անձրևի տակ գրկախառնվող մարդիկ, լողափին իրար գրկած մարմիններ: Նման կտավներ հազարներով վաճառվում են, նման կտավներում գույները փոխվում են նորաձևության հետ, նման կտավները չեն ապրում: Դրանք արվեստի գործ համարելը նույնն է, ինչ Սպիտակ թիթեռնիկներին ռոք խումբ կոչելը: Անհեթեություն:
    Հետո լրագրողները շատ աղմուկ բարձրացրեցին Թուֆիի հարցի շուրջ: Թուֆիի ֆիլմերից շատ խոսքեր էին թևավոր խոսք դարձել՝ ձկներից միջատներ չեն առաջանում, քլորոֆիլը կանաչ չէ, երբ աստղը կապույը լույս ունի և այլն…
    - Միկա, քեզ ի՞նչ է եղել, - ուղղակի ասաց Թուֆին, իսկ թևավոր խոսք այն հետագայում լրագրողները դարձրին:
    - Սիրահարվել եմ, - արձագանքեց Միկան:
    Շշուկները տարածվեցին ու անգամ սրահի հեռավոր անկյունները լցվեցին շշուկներով: Բարեբախտաբար, Միկան նաև հրաշալի հումորի զգացողություն ուներ: Նա գրկեց կնոջ ուսերը, բռնեց որդու ձեռքն ու մենք գնացինք հարևան սրահ, ուր իրական ցուցահանդեսն էր: Միկայի տիեզերական թեմաներով ցուցահանդեսները հրաշալիք են, բայց ինձ համար նրա ընտանեկան շարքը դարձավ լավագույնը:
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), boooooooom (04.09.2013), Chilly (02.09.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Նարե91 (01.09.2013)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 8.
    Իմ Պենելոպեն

    Առաջ մեր երկուսից երեխան նա էր, հիմա սկսել էր ինձ դաստիարակել: Ամենաշատը կատաղում էր, երբ անցյալից էի կառչում: Հին աշխարհների պատմություններն ու դիցաբանությունները, որ իմ տարերքն էին, նրա պրակտիկ մտածելակերպում ժամանակի վատնում էին: Ստիպում էր ինձ մի կողմ թողել «հեքիաթ-մեքիաթներն» ու ճշգրիտ գիտություններով զբաղվել:
    - Գիտությունն առաջ է գնացել, շատ առաջ, ընդամենը տաս րոպե ու ամեն կապիկ կդառնա Հեղինե, - հեգնում էր ինձ Ավագը:
    - Իսկ հեղինեները ինձ չեն հետաքրքրում, ես Պենելեպե եմ փնտրում, - ժպտում էի ես:
    - Ոդիսևսիս տեսեք, - չէր նահանջում եղբայրս:
    Երբ հայրիկից մի քանի տարի ոչ մի լուր չստացանք, մայրիկը թողեց մեզ: Այդ ժամանակ ես զգացի, իսկ ավելի ուշ նաև գիտակցեցի, որ ինձ համար իդեալական կինն ընտանիքին հավատարիմ կինն է: Ես երազում էի ունենալ ընտանիք ու երազում էի տիեզերական հայտնագործությունների մասին: Այդ երկու երազանքն ինձ անհամատեղելի էին թվում, մինչև որ ես չգտա իմ Պենելոպեին: Սիրում էինք իրար, սիրում ամբողջ կյանք իրար կողք ապրած ու ամեն ինչ իրար ներած ծերուկների պես, բայց առաջին սիրո կրքով ու մոլեռանդությամբ: Անգամ Ավագն էր համաձայն, որ նա ինձ կսպասի: Նա կսպասի, ինչ գրողի տարած գալակտիկա էլ ինձ նետի տիեզերական Պոսեյդոնը:
    Մեկնելիս վստահ էի, որ մեկ տարի անց տանը կլինեմ, բայց երևի Ավագը ճիշտ էր, իմ հիմար երազանքներում ես նախասահմանեցի գալիքս: Տիեզերանավի անսարքությունն ու իմ անփությունը մեզ հեռու նետեցին, շատ հեռու: Սարքերի կեսը չէր աշխատում, ես գաղափար անգամ չունեի ուր ենք, անձնակազմմն ապստամբել էր, մի քանիսին կապած էինք պահում, քանի որ ամեն վայրկյան կարող էին տիրեզերանավից մնացածն էլ ջարդուփշուր անել: Վերադառնալը թվում էր երազանք: Մտովի ես աղերսում էի Պենելոպեին սպասել ու ամեն ինչ անում էի, որ տուն հասնեմ:
    - Միայն թե սպասիր ինձ, սիրելիս, - ամեն գիշեր գլուխս բարձին արցունքոտ աչքերով դիմում էի նրան՝ չիմանալով անգամ որ ուղղությամբ աղերսս հղել:
    Չսպասեց: Ես նրանից մի տարի էի խնդրել: Մի տարի նա սպասեց, հետո սպասեց ևս մի քանի ամիս, իսկ հետո արդեն էլ չհամբերեց, որոնող արշավախումբ հավաքեց, եկավ, գտավ ինձ ու տուն վերադարձրեց: Ու ոչ մի տիեզերական Պոսեյդոն չէր համարձակվի կանգնել նրա ճանապարհին:
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), melancholia (03.09.2013), Ruby Rue (05.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (01.09.2013), Արէա (05.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  19. #10
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 9.
    Գնելը

    _ Ի՞նչ ես կարծում , մենք դեռ կհանդիպե՞նք:
    _ Ես համոզված եմ :
    _ Դու ինձնից հո նեղացա՞ծ չես:
    _ Ինչի՞, պետքա նեղանա՞մ:
    _ Դե գիտես` ես երբ խմում եմ անդուր մարդ եմ դառնում : Դե ես էլ պարզ արհեստավոր մարդ եմ. ինձնից ի՞նչ սպասեն մարդիկ:
    _ Քեզնից ոչ մեկ ավել բան չի սպասում: Դու քեզ իզուր մի հիմա տանջի: Քեզ հանգստանալա պետք: Անհանգիստ մարդ ես, բայց հիմա քեզ հանգիստ պահի: Կարողա՞ ուզում ես խմել:
    _ Չէ, ճամփա ունեմ գնալու: Հերս, որ վրայիցս արաղի հոտ առնի, ականջներս կոլորի: Կասի` արա էլի խմել ե՞ս ... քո մարդ ասողին:
    _ Լավ մի խնդացրա. անհարմարա ...
    _ Չէ, օյաղ գլխովա պետք մնալ: Սաղին ինչ պետքա ասել եմ, մնացել ես դու : Ախր քեզ ի՞նչ ասեմ. դու ինձնից շատ բան ես ջոկում: Բայց, ամեն դեպքում մի հատ բան կա, որ ես գիտեմ, բայց դու չգիտես:
    _ Ի՞նչնա:
    _ Ես խելքս չեմ քցել, տենց մի նայի: Դու գիտե՞ս` իմ ու հաջողակ մարդու, գիտուն մարդու , մեծ բաների հասած մարդու տարբերությունը որնա:
    _ ... :
    _ Ուշադիր լսի, էսի ամենաճիշտ բաննա , որ քեզ ասում եմ: Էտ խելքը չի, ոչ էլ բախտը: Էտ էնա, որ ես ինքս ինձ միշտ խաբել եմ: Ասել եմ` Գնել ջան, մի շիշ ավել խմես, քեզ բան չի լինի: Ասել եմ` Գնել ջան, ուղեղդ մի ծանրաբեռնի, քեզ էտ պետք չի: Ասել եմ` Գնել ջան, դու լիքը ընկերներ ունես , ի՞նչ մտածելու բան ունես, քո համար հանգիստ, սիրուն ապրի: Սուտ: Սաղ սուտ: Ես հետևի ուղեղով ջոկել եմ, որ ինձ խաբում եմ, բայց էնքան եմ էտ ստի մեջ թաթախվել, որ չեմ լսել էտ հետևի ուղեղին: Սաղ իմ օրի մարդիկ իրանց խաբում են: Դու էս չես կարա , Գնել, դու էն չես կարա, Գնել, ... տո լավ էլ կարայի, ուղղակի հավես չունեի: Այ հաջողակ մարդը չի խաբում իրան . ասումա` կարամ, զոռա, շատ դժվարա , բայց պիտի անեմ ու անումա: Ուրեմն դու էլ անհանգիստ կյանքով պիտի ապրես քանի ջահել ես: Պետքա քեզ քցես մի հատ շատ անհարմար պատերազմի մեջ, հետևիցդ էլ կամուրջները վառես, որ փախնելու տեղ չունենաս: Այ էտ եմ ջոկել: Պետքա մի հատ նենց ծառ տնկես, որ հետո տարիք առնես, պառկես էտ ծառի տակ ու հովանաս, վերքերդ բուժես: Ու ջանդամ թե էտ ծառը տնկելուց արյունլվիկ չես լինի: Ինքդ քեզ չխաբես ...
    Գնելն աչքերը կամաց-կամաց փակեց:
    _ Քնի պապ, քնի: Կհանդիպենք:
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), enna (31.08.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Աթեիստ (01.09.2013), Արևանուռ (01.09.2013), Դավիթ (06.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  21. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 10.
    Տժվժիկ & Co.

    Դանի ցեղի երկու ջահելներ, որոնց հագին ոչինչ չկար, բացի տղամարդկային բարեմասնության վրա հագցրած երկար, փայտե կոտեկայից, պինդ բռնեցին գորշամազ խոզի առջևի ու հետևի ոտքերը և երկու կողմից ձգեցին կենդանուն՝ դարձնելով նրան օդային թիրախ:
    Երրորդ ցեղակիցը լարեց ձիգ աղեղն ու մատների վարժ շարժումով արձակեց նետը:
    Սահակը շունչը պահեց:
    Սուր գործիքը ծակեց անցավ խոզի միջով:
    Կենդանու վերքից ու բերանից սկսեց արյուն թափվել:
    Օբիա գյուղի շները, որոնք նույնպես ներկա էին սպիտակամորթ հյուրին նվիրված արարողությանը, մոտ վազեցին, դունչները վեր ձգեցին ու ագահաբար լակեցին վերքից հոսող տաք հեղուկը՝ հետն էլ լպստելով գետնին գոյացող ալ վտակները:
    Տղամարդիկ խոզին ցած դրեցին. սա քայլեց հարբածի նման ու ջղաձգվելով բացուխուփ արեց բերանը, ապա ընկավ գետնին՝ ամբողջ մարմինը ցնցելով:
    Մինչև գոտկատեղը մերկ կանայք մոտեցան կենդանուն, բռնեցին թպրտացող պոչից ու սկսեցին մաշկազերծ անել:
    Առաջ վազեցին գյուղի փոքրերը, և կանայք նրանցից ամեն մեկի ափին հենց նոր քերթած մի կտոր կաշի դրեցին: Երեխաներն ախորժակով կրծեցին տաք մաշկը՝ մանր ատամներով քերելով վրայի ճարպը:
    Երբ խոզի թոքն ու լյարդն արդեն խարույկին դրված քարե ամանում էին, կանանցից մեկն, ով ձախ ձեռքին միայն երեք մատ ուներ՝ ի նշան նրա, որ իր ընտանիքից երկուսը մահացել էին, մի քանի անգամ խառնեց միսը, ապա հանեց այն՝ դնելով լայն տերևի վրա:
    Գյուղի առաջնորդը մեծ հանդիսությամբ վերցրեց «ափսեն», տարավ տեղադրեց Սահակի առաջ:
    -Տժվժիկ,- կմկմաց երիտասարդը, ու կոկորդը չորացավ:
    -Սա հատուկ նվեր է սպիտակամաշկ հյուրի համար,- բացատրեց գիդը Սահակին, ով արդեն լրիվ համապատասխանում էր իրեն վերագրած գույնին:
    -Շնորհակալ եմ...
    -Լավ կլիներ՝ Դուք էլ մի փոքր բան նվիրեիք առաջնորդին. Արևմտյան Պապուայում մարդիկ թանկ են գնահատում սպիտակամորթների նվերները:
    Սահակը շփոթվեց:
    Սառած մատներով բացեց ուսապարկն ու երկար փնտրտուքից հետո հանեց նախորդ ճամփորդությունից մնացած փոքր հուշանվեր-բրելոկը՝ միակ հարմար բանը, որ գտել էր:
    Առաջնորդը երախտագիտությամբ վերցրեց ընծան, հպարտությամբ ցույց տվեց բոլորին ու հետևից ամրացրեց գոտկատեղին կապած թելին:
    Բրելոկը կախվեց ընկավ մերկ հետույքի մեջտեղում ու վրան փայլփլեց լոնդոնյան մետրոյի խորհրդանիշը ՝„Mind the gap“:
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), Mephistopheles (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Stranger_Friend (02.09.2013), Աթեիստ (01.09.2013), Արևանուռ (01.09.2013), Դավիթ (06.09.2013)

  23. #12
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 6.
    Նոկտյուրն
    Ալենը մի պահ տատանվեց, ապա համաձայնվեց. Չէ՞ որ, մտածում էր նա, հավիտյանս հավիտենից չոքեչոք ման գալն ու ողջ կոկորդով մեկ <<Ալելույա>> գոռալը քիչ բանով է տարբերվում հավերժական խարույկում այրվելուց: Նրա արյունն արդեն կաթում էր պայմանագրի ներքևում, բայց…
    :
    Էս պահը շատ զիլա: Սիրում եմ էսպիսի համարձակ տեսակետներ: Թէ չէ, սրտիկ, քաղցրիկ, ամպիկ, շնչեմ շնչածդ շունչը, սրտի զարկեր ... )

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (06.09.2013)

  25. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 6.
    Նոկտյուրն
    Լիալուսնի մեղմ շողերը շոյում էին նրանց աչքերը, իսկ թեյնիկի ձայնն ու վառարանի ջերմությունը միահյուսվում էին գետակի քչքչոցին, աշնանային քամուց օրորվող ծառերի շրշյունին և հեռուներում լսվող թախծոտ ոռնոցներին՝ հաճելի թմբիր բերելով նրանց հոգնած մարմիններին:
    Դավիթը սրճարանում զրուցում էր կարմիր շրջազգեստ հագած փարթամակուրծք մի գեղեցկուհու հետ:
    Էս ինչ նախադասություններ են, իֆ, իֆ իֆ
    Բայց դեռ մինչև վերջ չեմ կարդացել. ուղղակի ուզեցի «հաճելի» տպավորություններով կիսվել

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (01.09.2013)

  27. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոը ընդհանրապես ի՞նչ մի բան ու գործ թողած նստել հերթով սաղի մասին կարծիք եմ հայտնում, նեղացնում աջ ու ձախ... սիրում եմ բոլորիդ, հատկապես մրցույթի կազմակերպչին ու ԲՈԼՈՐ մասնակիցներին, հաճելի քննարկում եմ մաղթում

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (01.09.2013)

  29. #15
    Լիարժեք անդամ Արևանուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2011
    Հասցե
    Մեղրի
    Գրառումներ
    146
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 6.
    Նոկտյուրն
    Լիալուսնի մեղմ շողերը շոյում էին նրանց աչքերը, իսկ թեյնիկի ձայնն ու վառարանի ջերմությունը միահյուսվում էին գետակի քչքչոցին, աշնանային քամուց օրորվող ծառերի շրշյունին և հեռուներում լսվող թախծոտ ոռնոցներին՝ հաճելի թմբիր բերելով նրանց հոգնած մարմիններին::
    ըստ իս, առուն է քչքչում, իսկ գետակը առնվազը պիտի վշշար, աշնանային քամուց օրորվող ծառերը պիտի ոռնային, իսկ հեռուներից պիտի լսվեին թախծոտ շրշյուններ:
    Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 06.09.2013, 08:50:
    Գարունն առաջինն ինձ է արարել

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.09.2013, 13:48
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •