Մի բան էլ ասեմ ու ժամանակավորապես թռնեմ էս թեմայից

։
Շուտ քնելու մասին արդեն ահագին ասվեց։ Բայց մի երկու բան էլ ես ասեմ. էդ իմ սիրած թեման ա, էլի

։ Ճիշտն ասած՝ իսկական շուտն ինձ համար հինգին–վեցին արթնանալն ա, որովհետև էն զգացողությունը, որ մարդ ունենում ա էդ ժամերին արթնանալիս, իմ կարծիքով, ոչ մի բանի հետ չի կարող համեմատվել, կարևորը լույսը բացվելուց առաջ արթնանալն ու վեր կենալն ա, իսկ դրանից հետո արդեն տարբերություն չկա, թե որ ժամին, նկատի ունեմ էդ զգացողության առումով։ Թե չէ՝ ընդհանրապես շուտ քնելն ու շուտ արթնանալն ամեն դեպքում առողջարար ա ու շատ ավելի լավ ա, քան ուշ քնելն ու ուշ կամ շուտ արթնանալը։ Ուղղակի լուսաբացից առաջ արթնանալը մի լրիվ ուրիշ զգացողություն ա։ Ես դա կոչում եմ լուսաբացի էֆեկտ։ Ի դեպ, դրա մասին մի քանի անգամ գրրառում եմ արել բլոգումս, վերջինը դնեմ՝ որպես լիրիկական զեղում

.
Էջանիշներ