User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Կենսական էներգիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած շատերը ասեցին, բայց ես էլ իմ մի քանի թոփ կանոնները գրեմ
    • Գիշերը շուտ քնել, շուտ արթնանալ։ Էս ահավոր կարևոր ա։ Բուական հակումներ ունեցողներին մի քիչ դժվար ա սենց ռեժիմի մեջ ընկնելը, բայց համառության դեպքում ստացվում ա։ Ով փորձել ա գիտի. արևածագին արթուն լինելը մի այլ կարգի պոզիտիվ էներգիայով ու կենսուրախությամբ ա լցնում։ Իսկ ուշ քնելը դեպրեսիայի բուն ա։ Հլը ինքներդ փորձեք հիշել ձեր ծանոթներին, ու կնկատեք, որ համարյա բոլոր ուշ քնողները մշտական դեպրեսիվ վիճակներում են, իսկ շուտ քնողները հիմնականում կենսուրախ են։
    • Թեթև սնունդ. հա՛մ բովանդակության առումով՝ ինչքան հնարավոր ա միրգ–բանջարեղենը մեծ տոկոս կազմի, հա՛մ քանակի։ Մի թափից ստամոքսը շատ պետք չի լցնել։
    • Ֆիզիկապես ակտիվ լինել ու ցանկալի ա մաքուր օդին։

    Մեկ էլ, էս ֆիզիկական մասից բացի, մի քիչ ավելի նուրբ երկու կանոն, որոնց հետևելը օգնում ա կուտակել կենսական էներգիա ու չհետևելը՝ սպառում.
    • ժամանակ առ ժամանակ մնացեք միայնակ սեփական մտքերի ու զգացողությունների հետ, թեկուզ գոնե օրական մի կես ժամ։ Ուշադրություն. հեռուստացույց նայելը, գիրք կարդալը կամ ինտերնետում լռվելը սեփական մտքերի հետ մենակ մնալ չի Կարելի ա ուղղակի հարմար նստել ու մտածել, երազել(բայց ոչ պարկել ու բժժել)։ Սովորաբար առավոտյան ու երեկոյան ա լավ ստացվում։ Սա ահագին շողուլի գցող, windows–ի ֆորմատ անելու պես էֆեկտ ա ունենում։
    • Խուսափել շատախոսելուց։ Շատախոսելը մեկ–մեկ հավես ա, բայց ցածր ՕԳԳ–ով ստից–մտից խոսելը որ մի քիչ շատ ա լինում դատարկության զգացողություն ա առաջացնում, ներքին հոգեկան էներգիադ սպառվում ա։ Հատկապես եթե ամենօրյա բնույթ ա կրում։ Էս մի քիչ ինդիվիդուալ ա, գուցե շատերը չհամաձայնվեն, բայց ամեն դեպքում, կարծում եմ մենակ ես չի, որ նկատել եմ ես երևույթը։



    Էս ասածներիս էֆեկտը ինքս իմ վրա շատ ուժեղ զգացել եմ։ Բայց ափսոս, որ հաճախ չեմ հետևում էս պարզ կանոններին


    էդ ծարավելու մասով որ վիճում էիք. իմ փորձից, եթե արդեն ծարավ ես՝ վարունգ ուտելով ծարավդ չես հագեցնի. պիտի ջուր խմես, բայց եթե սնունդդ մեծ մասամբ բանջարեղեն ու մրգեր են, անհամեմատ ավելի քիչ ես ծարավում ու հետևաբար ջուր խմելու կարիք զգում, քան խառը սնվելու դեպքում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), E-la Via (23.08.2013), Freeman (23.08.2013), ivy (23.08.2013), Անվերնագիր (24.08.2013), Նաիրուհի (23.08.2013), Ուլուանա (23.08.2013), Վազգեն (23.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 22
    Վերջինը: 12.02.2014, 16:29
  2. Բացասական էներգիա
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.08.2008, 15:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •