Մի բան էլ ասեմ ու ժամանակավորապես թռնեմ էս թեմայից։
Շուտ քնելու մասին արդեն ահագին ասվեց։ Բայց մի երկու բան էլ ես ասեմ. էդ իմ սիրած թեման ա, էլի։ Ճիշտն ասած՝ իսկական շուտն ինձ համար հինգին–վեցին արթնանալն ա, որովհետև էն զգացողությունը, որ մարդ ունենում ա էդ ժամերին արթնանալիս, իմ կարծիքով, ոչ մի բանի հետ չի կարող համեմատվել, կարևորը լույսը բացվելուց առաջ արթնանալն ու վեր կենալն ա, իսկ դրանից հետո արդեն տարբերություն չկա, թե որ ժամին, նկատի ունեմ էդ զգացողության առումով։ Թե չէ՝ ընդհանրապես շուտ քնելն ու շուտ արթնանալն ամեն դեպքում առողջարար ա ու շատ ավելի լավ ա, քան ուշ քնելն ու ուշ կամ շուտ արթնանալը։ Ուղղակի լուսաբացից առաջ արթնանալը մի լրիվ ուրիշ զգացողություն ա։ Ես դա կոչում եմ լուսաբացի էֆեկտ։ Ի դեպ, դրա մասին մի քանի անգամ գրրառում եմ արել բլոգումս, վերջինը դնեմ՝ որպես լիրիկական զեղում
.
Առավոտյան վաղ չարթնանալու դեպքում ոնց որ մի կարևոր բան բաց թողած լինեմ, ու վերջին ժամանակները՝ մոտ մի տարի կամ ավել, փաստորեն, միշտ բաց եմ թողել... Վաղ արթնանալ ասելով՝ ես նկատի ունեմ ամենաուշը վեցի կողմերը, թե չէ՝ յոթին միշտ էլ արթնանում ու հիմնականում վեր եմ կենում, բայց յոթին թե ութին՝ առանձնապես տարբերություն չկա, քանի որ լույսն արդեն բացված է լինում առանց քեզ։ Բացի էն աննկարագրելի կախարդական զգացողությունից, նաև օրդ է ուրիշ կերպ սկսվում, ու մի տեսակ ոնց որ դու ինքդ հնարավորություն ունենաս որոշելու, թե օրդ ոնց սկսվի, քանի որ դու ու օրը միասին եք արթնանում։ Իսկ ուշ արթնանալու դեպքում դու միջամտելու հնարավորություն չես ունենում կարծես, արթնանում ես, իսկ նա արդեն սկսվել է առանց քեզ...
Էջանիշներ