Չգիտեի՝ որ բաժնում բացել, վերջը «Հեծանվարշավ» թեմայի հետ նույն բաժնում որոշեցի...
Բարև բոլորին: Ես ուզում եմ հեծանիվ գնել՝ քաղաքում քշելու նպատակով: Բայց ոչինչ չեմ հասկանում հեծանիվներից ու ասեմ ավելին՝ քշել համարյա չգիտեմ, հեծանվավարժանքներին գնացել եմ, բայց ինձ մոտ մի քիչ դժվար էր ստացվում: Ուզում եմ հիմա իմը գնել, մեր բակում մի քիչ ինքս էքսպերիմենտներ անելով սովորել:Բայց դե գնելուց առաջ ուզում եմ իմանալ.
1. Գնելուց ինչի՞ վրա ուշադրություն դարձնեմ, ո՞ր տիպի հեծանիվներն են հարմար Երևանի կիսաքարուքանդ փողոցներում քշելու համար:
2. 100.000-150.000 դրամի սահմաններում նորմալ բան հնարավո՞ր է գնել և որտեղի՞ց (list.am-ից բացի)
3. Սաղավարտից բացի էլ ի՞նչ լրացուցիչ իրեր կարող են պետք գալ, ու սաղավարտ գնելուց էլ ինչի՞ն ուշադրություն դարձնեմ, էլի որտեղի՞ց գնել, մի խոսքով ինչքան լավ խորհուրդներ կան, ասեք:![]()
Էջանիշներ