ars83-ի խոսքերից
Շատ լավ, ենթադրում եմ նաև, որ երկու հիվանդ ծնողներից ծնված երեխան 100%-ով հիվանդ կլինի (եթե ոչ, ուղղիր)։ Պարզության համար ենթադրենք նաև, ՀՀ ողջ բնակչության 5%-ը տառապում է պարբերական հիվանդությամբ։ Ըստ հետազոտության, մնացած 95%-ի 20%-ը հիվանդ գեն կրող են, մնացածը՝ առողջ։ Այպիսով, բնակչության 5%-ը հիվանդ է, 19%-ը հիվանդ գեն կրող է, 76%-ն՝ առողջ։
Ենթադրենք, որևէ X մեկը հիվանդ գենի կրող է։ Դա կարող է լինել այն դեպքում, երբ նրա ծնողներից առնվազն մեկը հիվանդ գենի կրող էր։ Իսկ եթե ծնողներից առնվազն մեկը հիվանդ գեն է կրում, ապա նրա սերնդի առնվազն 50%-ը հիվանդ գեն կկրի։ Դա կնշանակի, որ X-ի հարազատ քույր կամ եղբայրներից առողջ կարող են լինել առավելագույնը 50%-ը (պարբերական հիվանդության տեսանկյունից)։ Ուստի արյունապղծության դեպքում այն բանի հավանականությունը, որ X-ը կգտնի առողջ Y-ի (ու այդ դեպքում 50% հավանականությամբ կունենա առողջ երեխա) կկազմի 50%, այսինքն առողջ երեխա ծնվելու հավանականությունը կլինի 50% * 50% = 25%: Մինչդեռ ընդհանրապես X-ն ունի 76% հնարավորություն առողջ կողակից ունենալու, հետևաբար՝ 76% * 50% = 38% հնարավորություն՝ պարբերական հիվանդություն չունեցող սերունդ տալու։ Եվ այլն։
Այն պատմությունները, որոնք պատմում եք արյունապողծությունից ծնված «առողջ» երեխաների մասին, շատ հավանական է, որ լինեն թվացյալ. այսինքն՝ տվյալ անձը առողջ լինի, բայց (պարբերական) հիվանդության գեն կրող։ Ակնհայտ է, որ ինչքան այս երևույթը հաճախ հանդիպի, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը, որ հետագայում կամուսնանան երկու հիվանդակիրներ և կտան հիվանդ սերունդ (առանց հաշվարկի էլ էր պարզ, բայց հաշվարկը որոշ չափով հաստատում է ասածս)։
Էջանիշներ