User Tag List

Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 329 հատից

Թեմա: Սեր քույր ու եղբոր միջև. անոմալիա՞, թե՞ նորմալ երևույթ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սեր քույր ու եղբոր միջև. անոմալիա՞, թե՞ նորմալ երևույթ

    Մի քիչ առաջ ակումբը հերթական անգամ, ֆիլմիցս մի քանի րոպե ընդմիջման ընթացքում, ռեֆրեշ էի անում ու պարզվեց, որ իմ շատ սիրելի ակումբցիներից մեկը ինձ վարկանիշ է տվել մոտ մի տարի վաղեմություն ունեցող թեմայում իմ արած մի գրառման համար: Ղալմաղալային թեմա էր: Ու մի տեսակ, թող տարօրինակ չթվա, կարոտ զգացի ղալմաղալային թեմաների:

    Հետաքրքիր զուգադիպությամբ մի կինո էի նայում, որտեղ կար մի սցենար, որը իմ կարծիքով նույնպես հայ իրականության ու ակումբային քննարկման համար պիտի որ ղալմաղալային լինի: Ու մտածեցի, ինչի՞ չէ, եկեք քննարկենք էս հարցը՝ թեկուզ ղալմաղալով:

    Որպեսզի շատ եթերային չթվա թեման, այն սկսեմ իմ մասին մի պատումով, որն եղել է տարիներ առաջ: Հիմիկվա համեմատ ահագին ջահել, բայց արդեն հասուն մարդ էի, ով արդեն աշխատում էր, կարող էր ինքնուրույն գոյատևեր ու տենց բաներ: Ու մի օր հոգնած գործից տուն եմ գալիս, սեփական բանալիով բացում եմ դուռը, մտնում եմ հյուրասենյակ... հյուրասենյակում նստած է մի ուղղակի չքնաղ աղջիկ, ում սիրահարվում եմ վայրկենական: Մի քիչ էլ ամոթս թողնելով մի կողմ ասեմ, որ ինքն էլ ինձ է սիրահարվում, հետագայում էդ մասին իր հետ պարզ ու հանգիստ, շիտակ խոսել եմ: Ինձ թվում է, որ գտել եմ իմ կյանքի միակին, նրան, ում համար ստեղծված եմ, ու սենց լիքը ուրիշ սենտիմենտալ բաներ: Սա տևում է, իրականում, շատ կարճ: Որովհետև շատ շուտով երկուսս էլ պարզում ենք մեր արյունակցական կապը. իմ ու իր տատին հարազատ քույրեր են: Դե հիմա, կյանք է, աշխարհասփյուռ հայություն, ու ես իմ սիրելի քույրիկին առաջին անգամ էի տեսնում, որովհետև առաջին անգամ էր Հայաստնում, ինքն էլ, բնակաբար, ինձ: Մեր, այսպես ձևակերպեմ, հասունությունը մեզ օգնում է շատ արագ հաղթահարել էն զգացումը, որ էդ պահին ունեցանք, ու հետո իրար սիրել որպես քույր ու եղբայր:

    Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես իրեն տեսնեի ոչ թե մեր տանը ու մի քանի րոպե անց իմ ու իր ծնողների համեստ օգնությամբ չիմանայի մեր ազգակցական կապը, ի՞նչ կլիներ, եթե հանդիպեի փողոցում ու սիրահարվեի, եթե ինքն էլ ինձ սիրահարվեր, եթե մենք սկսեինք ընկերություն անել, խորացնել մեր ընկերությունը, էդ ընթացքում մանրամասներ չիմանալով մեր ընտանիքներից ու «բանը բանից անցներ»:

    Այսպես, նախաբանը փորձեցի էնպես անել, որ մի քիչ ավելի անկաշկանդ լինենք: Իսկ հիմա բուն թեմայի հարցադրումը. է իսկ եթե՞: Եթե իրար երկրորդ, երրորդ կարգի քույր ու եղբայրները սիրահարվում են, սիրահարվում են լուրջ: Կարծում եմ դա հազվադեպ կարող է լինել իրար մանկուց ճանաչողների մեջ, բայց մարդիկ իրար չեն ճանաչել, չեն ընկալել որպես քույր ու եղբայր, որպես նույն ընտանիքի անդամ, արյունակից, ու լրիվ անկեղծ սիրով սիրում են: Բա հետո՞: Ի՞նչ անեն: Մոռանա՞ն սերը, փորձեն դա փոխել այլ՝ բարեկամական սիրո, թե՞ ամեն դեպքում ջհանդամ թե քույր ու եղբայց չեն:


    հ.գ. Տեսնենք թեման ղալմաղալային կլինի՞, թե՞ նորմալ ու հանգիստ կքննարկվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (31.07.2013), Rhayader (04.08.2013), Tig (31.07.2013), Աթեիստ (31.07.2013), Մինա (01.08.2013), Նաիրուհի (31.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Տարօրինակ երևույթ Երևանի երկնքում
    Հեղինակ՝ Lion, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 48
    Վերջինը: 10.06.2012, 15:37
  3. Մեր այսօրվա հոբելյարն է Քույր Քերին, ասենք Շնորհավոոո՜ր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.11.2011, 19:28
  4. Ինքնազոհություն՝ հանուն եղբոր լավ ապագայի…
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 06.11.2011, 11:42
  5. Տարօրինակ երևույթ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.03.2008, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •