Այսօր, հենց նոր, մոտավորապես ժամը 21:45-ի սահմաններում Երևանի երկնքում, հատկապես նրա հյուսիսային մասում, Առինջ գյուղի վրա, հնարավոր էր դիտարկել մի հետաքրքիր երկնային երևույթ: Ըստ ականատեսի, որը ինձ մի քիչ ուշ կանչեց, ինչ-որ մի լուսավոր օբյեկտ է հայտնվել երկնքում, հետո լսվել է ուժեղ պայթյունի ձայն: Մնացածը ես էլ եմ տեսել - մուգ կապույտ երկնքում իրար կողք հայտնվեցին երկու ծխի օղակ, օլիմպիական օղակների պես, բայց ոչ իրար մեջ մտած, որոնք սկսեցին արագորեն լայնանալ: Դիտարկումից մոտ 5 րոպե հետո դրանք լայնացան առավելագույն չափով, բավականին մեծացան, հետո աստիճանաբար խունացան և կորան:
Ինչ էր դա? Ամենահավանականը, որ գալիս է մարդու մտքում, դա բոլիդն է: Ասեք, ով ինչ է տեսել և ինչ կարծիք ունի![]()
Էջանիշներ