կենսաբանական տեսանկյունից սխալ ա, բայց եթե նայում ես ուրիշ տեսանկյունից ապա ի՞նչը կարա պատճառ լինի որ դեմ լինեք… եթե էդ մարդիկ իրար սիրում են ու հասկանում են ինչ են անում, չափահաս են, ոչ մեկին վնաս չեն տալիս ու հասարակական կյանքում էլ իրանց նորմալ են պահում, ի՞նչն ա ձեզ իրավունք տալիս իրանց ասելու թե իրանք ինչ անեն… էդ մարդիկ կարան հասարակական ճնշման տակ ուրիշի հետ ընտանք կազմեն ու դառնան երկու դժբախտ ընտանիքներ, դուք բավարարված կլինե՞ք… կամ ինչի՞ պտի իրանց ամուսնությունը ձեզ բավարարի…
Շատերն են իրենց կարծիքը հայտնում, որի հետ ես համաձայն չեմ, բայց էդ մարդու կարծիքից ես եսիմ ինչեր չեմ սարքում:
StrangeLittleGirl (02.08.2013), Աթեիստ (01.08.2013)
Միայն Չուկի սկզբնական գրառումը կարդացի, քննարկումներին չեմ անդրադարձել դեռ: Չեմ էլ կարդա, որ հնարավորինս օբյեկտիվ լինեմՇատ մոտիկից ճանաչում եմ ընտանիք, ուր երկու հարզատ եղբոր/քրոջ թոռներ են ամուսնացած: Կայացած ընտանիք է, երեխաները որոշակի խնդիրներ ու շեղումներ չունեն: Ես իմ թեկուզ հեռավոր ազգականի հետ չէի ամուսնանա, բայց ոչ մի վատ կամ հասարակայնորեն դատապարտելի բան չեմ տեսնում նման ամուսնությունների մեջ, ուղղակի մարդկանց անձնական դիրքորոշումն է ու երեխաների ժառանգական հիվանդությունների բարձր հավանականությունը, իսկ հասարակությունը սկանդալները շուտ է մոռանում, կարճատև բամբասանքի պատճառով ապագայի երկարատև պլաններից հրաժարվելն անհեթեթություն է:
Հ.Գ. Չուկ, բայց դուք ճիշտ եք արել, որ քույր ու եղբայր եք մնացել, քանի որ հիմիկվա ընտանիքիդ վերաբերող գրառումները կարդալիս ուղղակի երջանիկ եմ զգում, որ Հայաստանում նման ընտանիքներ կան...![]()
Վերջին խմբագրող՝ Alphaone: 01.08.2013, 20:55:
Chuk (02.08.2013), enna (01.08.2013), Jarre (01.08.2013), Mephistopheles (01.08.2013), StrangeLittleGirl (02.08.2013), Աթեիստ (01.08.2013)
Կարդում եմ գրածները իրար հակասող կարծիքներ շատ կան/կա ,որ չպիտի կարդամ,բայց դե հետաքրքրասեր եմ/:
Մի բան կա. մինչև չընկնես էտ վիճակի մեջ չես կարա ասես հաշվի կառնե՞ս հասարակությունը,արյունապղծությունը կամ մնացած դա արգելող հանգամանքները:
Ճիշտա ,ես շատ փոքր եմ /կյանք չտեսած/ ստեղ գրառում անելու համար,բայց անեմ:Կոնկրետ մեզ մոտ նույնատիպ դեպքերը շատ են:Ես 7-8 տարեկան էի խոսում էին դրա մասին ու դա առտառոց դեպք էր:Շատերը փնովում էին ու իմ մեջ էլ էնպես էր տպավորվել,որ դա ահավորա/ու երևի իրոք էտպեսա,համենայն դեպս մինչև երեք պորտ /:Հետո էտպիսի մի զույգ էնպիսի մի երեխա ունեցավ,որ դպրոցը,որ էտ երեխենա ավարտել մինչև օրս էլ հպարտանումա ,որ էտպիսի աշակերտա ունեցել:
Ինչքան վատ ավարտով դեպքեր են եղել,էնքան էլ հեփփի էնդով դեպքեր են եղել:Կարծում եմ ոչ մեկ չի կարա ասի դա աններելի մեղքա,կամ շատ ցանկալի երևույթա:
Հ.Գ.Սա կյանքա,ոչ մեկ չի կարա ապահովագրվի դրանից:
Chuk (02.08.2013), keyboard (01.08.2013), Moonwalker (01.08.2013), StrangeLittleGirl (02.08.2013), Աթեիստ (01.08.2013), Լեդի Վարդ (01.08.2013), Նաիրուհի (01.08.2013), Սելավի (02.08.2013)
Բյուր, կարդացի տվածդ հոդվածը, եթե դա կարելի է կարդալ անվանել (ամբողջ հոդվածը տերմիններ են ու մուտացիաների համարներ)։
Հասկացա հետևյալը.
1.1 Հետազոտման են ենթարկվել պարբերական հիվանդությամբ տառապող 7000 մարդիկ՝ Հայաստանի տարբեր շրջաններից, որոնց միջին տարիքը 30.5 տարեկան է։
1.2 Հիվանդ տղամարդկանց և կանանց թվի հարաբերությունը 1.16, ինչից եզրակացվել է, որ կանանց մոտ հիվանդության թափանցելիությունը (այսինքն՝ հիվանդության սրվելու/արտահայտվելու հաճախականությո՞ւնը) ավելի փոքր է։
1.3 Հետազոտման է ենթարկվել նաև 450 առողջ մարդկանց «ստուգիչ խումբ» (ում մոտ հիվանդության ախտանիշները բացակայում են)՝ ստուգելու համար նրանց գեներում պարբերական հիվանդության գենային մուտացիների առկայությունը ստուգելու համար։
1.4 Ստուգիչ խմբի հետազոտությունը ցույց է տվել, որ նրանցից ամեն հինգերորդը հիվանդության մուտացված գենի կրող է։
1.5 Ուսումնասիրվել է 1250 տոհմածառ՝ պարզելու համար մուտացված գեների ժառանգման առկայությունը (համոզված չեմ, որ ճիշտ եմ հասկանում, սկզբնական նախադասությունը՝ We performed the genotyping of mutations of MEFV gene in 1250 pedigrees of families of probands with FMF)։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մուտացված գեները ժառանգվում են ծնողից երեխա։
1.6 Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 91.5% դեպքերում մուտացված գենի ժառանգումը ավտոսոմ ռեցեսիվ է։ Եթե ճիշտ եմ հասկանում, դա նշանակում է, որ եթե երկու ծնողները հիվանդության կրող են, բայց հիվանդ չեն (հիվանդության ախտանիշներ չունեն), ապա հավանականությունը, որ կծնվի հիվանդ երեխա 25% է, հավանականությունը, որ կծնվի առողջ, բայց հիվանդության գենը կրող երեխա 50% է, և հավանականությունը որ կծնվի առողջ ու գենը չկրող երեխա 25% է։
1.7 Ուսումնասիրված ընտանիքների 8.49% դեպքում մուտացված գենի ժառանգման բնույթը կեղծ-դոմինանտ է։ Ավտոսոմ դոմինանտի սահմանումը գտա Վիքիփեդիայում, բայց կեղծ-դոմինանտը չհասկացա, թե ինչ է։
1.8 Տվյալ հիվանդությունը տարածված է նաև Իրաքի հրեաների, մահմեդական արաբների, Մորոկոյի հրեաների, թուրքերի, իտալացիների, հույների մեջ։ Ընդ որում,
առաջին չորսի մոտ հիվանդակիրների հարաբերակցությունն առնվազն այնքան է, ինչքան մեր մեջ (վերջին երկուսի մասին միայն ռուսերեն մասում է նշված)։
Խնդրում եմ՝ ասես, ճի՞շտ եմ հասկացել այսքանը։
Լրացուցիչ հարցերս հետևյալն են.
2.1 Ինչպե՞ս են ժառանդվում մուտացված գեները (որքան է հիվան երեխա ծնվելու հավանականությունը և որքան է առողջ, բայց հիվանդակիր երեխա ծնվելունը) հետևյալ երեք դեպքերում.
ա. մի ծնողն առողջ է, բայց հիվանդ գենի կրող է, մյուսը՝ առողջ է (չի կրում հիվանդ գենը)։
բ. մի ծնողն առողջ է, բայց հիվանդ գենի կրող է, մյուսը՝ հիվանդ է։
գ. մի ծնողն առողջ է (չի կրում հիվանդ գենը), մյուսը՝ հիվանդ է։
2.2 Կա՞ վիճակագրություն, թե հիվանդների որքա՞ն մասի համար է այս հիվանդությունը մահվան պատճառ դարձել։
Նախապես շնորհակալ եմ պատասխաններ համար։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
keyboard (01.08.2013)
Արս, մի զույգ խամյակ առ վանդակի մեջ պահի կտեսնես… մի որոշ ժամանակ (սերունդ) հետո ինչեր կծնվեն… մարդ էլ նույնն ա… տենց բան թագավորական ընտանիքներում ա շատ եղել, դրա համար էլ էս վերջերս նույնիսկ խոսք եղավ Քեյթի ու Ուիլիամի պսագման հարցում… ասին դրսից աղջիկ ա պետք… ընկերս վրաստանի սահմանին էր ծառայել որտեղ մահմեդական գյուղ կար ու սաղ իրար մեջ էին պսակվել… վիճակը վախենալու էր՝ անբնական…
Չնայած հարցերը Բյուրին էին ուղղված, ես քիթս խոթեմ
ա) լրիվ դոմինանտության դեպքում հիվանդ երեխա չի ծնվի, բայց երեխաների կեսը կունենան հիվանդության գենը: (առողջ:գեն կրող= 50:50)
բ)Երեխաների կեսը հիվանդ կլինեն, մյուս կեսը՝ առողջ բայց գենը կկրեն (հիվանդ:գեն կրող= 50:50)
գ) բոլոր երեխաները կկրեն գենը, բայց ոչ մեկը հիվանդ չի լինի:
2.2 Կարծեմ կա, եթե գտնեմ, կասեմ, ուղղակի հիմա ձեռիս տակ գիրք չկա, հույսս ինետի վրա ա
The cake is a lie.
ars83 (01.08.2013), keyboard (01.08.2013), StrangeLittleGirl (02.08.2013)
Հավատում եմ, բայց ուզում եմ թվերով հաստատենք, որ համոզիչ լինի։ Հետո տեսնենք, թե ինչքան է արյունապղծությունից ծնված առանց արտաքին արատի սերնդի՝ պարբերական հիվանդության կրող լինելու հավանականությունը։ Միգուցե, ուրիշ հիվանդությունների վրա էլ լինի հաշվարկել, բայց հիմա կոնկրետ օրինակ ունենք։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ