Stranger_Friend (02.06.2013)
Ռուբի ջան, հաշմանդամ նշանակում ա հաշմանդամություն ունեցող անձ, հաշմանդամությունը արդեն իսկ հաշմանդամից ա ածանցված: Տանել չեմ կարում էդ սուտի բաները: Եթե հաշմանդամ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, իսկ իրականում ըստ էության իրանք լրիվ նորմալ մարդիկ են, ուրեմն հաշմանդամ լինելն էլ Աստծու պատիժ կամ մեռնելու հավասար բան չենք համարում, ուրեմն էլ սուտի չենք փորձում շրջանցել էդ բառը, եսիմինչ ոլորապտույտ ձևերովբառ հնարել, հեռվից գալ` ավելորդ անգամ մարդկանց ներկայությամբ ընդգծելով, որ էն բառը, որը իրենց բնորոշում ա, վատ բառ ա ու չենք ուզում ասել, որ չնեղվեն: Ծիծաղելի տերմին ա, ահագին էլ սեմինարներ արվեցին չէ՞ էդ բառը մարդկանց սովորացնելու, շշրջանառության մեջ դնելու համար, ինչքան փող ծախսվեց մի ապուշ բանի համար, որ կարելի էր էն քո բողոքած թեքահարթակներ կառուցելու վրա ծախսել: Ես հայ եմ, հայ լինելը ինձ համար նորմալ ա ու ես ոչ թե հայություն ունեցող, հայությանը պատկանող մարդ եմ, այլ ուղղակի հայ եմ, ես ոչ թե արական սեռին պատկանող բանական արարած եմ, այլ տղամարդ եմ, ես ոչ թե Լոռւ տարածաշրջանի բնիկ եմ, այլ լոռեցի եմ և այդպես շարունակ:
CactuSoul (02.06.2013), Freeman (02.06.2013), Moonwalker (02.06.2013), StrangeLittleGirl (02.06.2013), Աթեիստ (02.06.2013), Անվերնագիր (02.06.2013), Նաիրուհի (02.06.2013), Ներսես_AM (02.06.2013), Ուլուանա (02.06.2013)
Ուղղակի ռուսերեն ա, ընդամենը, ես հաշմանդամ մարդիկ եմ ճանաչում, որ մեծ հպարտությամբ ասում են` ես ինվալիդ մարդ` էս եմ արել, էն եմ արել: Եթե մենք կողքից բացասական երանգներ չներդնենք, սեմինարներ չանենք, քննարկումներ չանենք, իրանց մտքով չի էլ անցնի հատուկ էդ բառից նեղվել: Իհարկե, ոչ մեկն էլ երջանկությունից երկինք չի թռչում իրա հաշմանդամությամբ, բայց էդ ա, մարդիկ հարմարվում են, խնդիրը զուտ նրբերանգների, շեշտադրումների մեջ ա, նույն տոնով կարաս ասես հաշմանդամություն ունեցող անձ ու էլի մարդը վատ զգա: Ի միջի այլոց, սեմինարների նոր ալիք ա սպասվում, նոր տերմին են հնարել, հաշմանդամություն ունեցողն էլ են ուզում շրջանառությունից հանեն:![]()
CactuSoul (02.06.2013), Moonwalker (02.06.2013), StrangeLittleGirl (02.06.2013), Աթեիստ (02.06.2013), Անվերնագիր (02.06.2013), Նաիրուհի (02.06.2013), Ներսես_AM (02.06.2013), Ուլուանա (02.06.2013)
Դե էդպես հիմնականում էն մարդիկ են ասում, ովքեր պատերազմի ժամանակ են հաշմանդամ դարձել ու հպարտությամբ են ասում, որովհետև իրենց հաշմանդամության մեջ պատմություն կա: Իսկ «ինվալիդ» բառի մեջ մարդիկ շատ են բացասական իմաստ դրել, երբ ասում են օրինակ՝ «Ես հո ինվալիդ չեմ, որ չաշխատեմ կամ չսովորեմ»: Մեջբերմանս մեջ էլ էր նմանատիպ իմաստով կիրառված:
Դրա համար էլ ինվալիդ բառն ինչ ձևով էլ ասվի, էդ բացասական ու հեգնական հնչերանգը միշտ ականջիս մեջ ա: Համ էլ՝ ինչքան քիչ ռուսական տերմիններ, էնքան լավ:
Նույն հաջողությամբ տարիներ առաջ «անդամալույծ» էին ասում, հիմա՝ «հաշմանդամ»: Որ վերցնես, երկուսն էլ նույն բանն են նշանակում, բայց դե առաջինը էլ կիրառելի չի:
Նոր տերմինի մասին դեռ չեմ լսել. հետաքրքիր է՝ ինչ կլինի:
Stranger_Friend (02.06.2013)
Hda (02.06.2013)
Ռուբի ջան էտ նույն ա, ոնց որ ես ասեմ տկլոր բառը ինձ չի դզում, խնդրում եմ տկլորներին մերկ ասեք: Տարբերությունը ո՞րն ա: էս ամեն ինչը /ինվալիդ,հաշմանդամ/ վիրավորական կարա հնչի մենակ բառերը արտասանելուց այիսնքն՝ ինչպես կասեր պապս ««հո կա եզա խրտնացնում, հո կա եզ ա կանգնացնում:
Իսկ ինչ վերաբերվում ա նրան, որ հաշմանդամությունը աստծո կողմից տրված պատիժ ա կամ խրախուսանք, ապա իմ գրառման մեջ դրա մասին խոսք ընդհանրապես չի գնացել![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Ռիփի անկապ օրագրում դրած գրառումն էի ուզում մեջբերել, էն էլ ճամփեքին կորցրի: Ինչևէ, դրա մասին եմ ուզում խոսել
Ասում եմ՝ հատուկ են տենց անում, որ հունիսի մինուսները մի կերպ արդարացնեն, ասեն՝ դեռ գարուն ա: Համ էլ ի՞նչ ես ուզում, էդ խելառները մեզ ամառային արձակուրդ սեպտեմբերին են տալիս: Բայց Սոնյային ճիշտը ասել ես, չէ՞, հանկարծ անտեղյակ չմեծանա![]()
Ուլուանա (06.06.2013)
Sagittarius (06.06.2013), StrangeLittleGirl (06.06.2013), Valentina (06.06.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ