Ռուֆուս (30.05.2013)
erexa (28.05.2013), Sagittarius (30.05.2013), Ռուֆուս (30.05.2013)
CactuSoul (29.05.2013)
Valentina (29.05.2013)
Համաձայն եմ, մենակով շատ ավելի լավ ա, բայց մենակով ճանապարհորդելու դեպքում մի հատ մեծ պրոբլեմ կա. ֆոտոները: Պատահական անցորդներին ինչքան խնդրել եմ ինձ նկարել, միշտ անհաջող ֆոտոներ են արել, էնքան որ քեզ չխկցեն, գնան գործերով: Էս վերջերս հատուկ տակտիկա էի ընտրել, մենակ էն մարդկանց էի խնդրում ինձ նկարել, ովքեր որ պրոֆեսիոնալ կամերաներով էին ֆրֆրում, բայց մեկ ա նույն զիբիլ արդյունքն էրԲայց երբ որ իմ խելքի մարդ եմ ճարում, իրենց հետ ճամփորդում, ավելի հավես ա, քան մենակ:
Հոթորն ի՞նչ ա: Պադուան հրաշք քաղաք ա, բայց ոնց որ Իտալիա չլինի: Ճարտարապետությունը իտալականի, բյուզանդականի ու արաբական խառնուրդ ոնց որ լինի, պատկերացրու Վենետիկը՝ ցամաքի վրա, քաղաքն էլ ահավոր կոկիկ ու մաքուր ա:
I may be paranoid but no android!
Sagittarius (30.05.2013)
Ռուֆ, ես վաղուց արդեն չեմ էլ նկարվում, մենակ նկարում եմԴե ես էլ մեկ-մեկ կուրսեցիներիս հետ եմ ճամփորդում, բայց մենակին հեչ դեմ չեմ:
Հոթորն՝ Hawthorne (երևի անհաջող տառադարձում էր): Պատմվածք ունի Պադուայում տեղի ունեցող. մի հատ շատ սիրուն, բայց բառիս ամենաիսկական ու ուղղակի իմաստով թունավոր աղջկա մասին ա
![]()
CactuSoul (30.05.2013)
Rappaccini's Daughter? Էլեկտրոնային տարբերակը գտնեմ կարդամ: Plot summary-ն ինչ-որ թունավոր բույսերի մասին էր ասում, հնարավոր ա բուսաբանական այգու հետ կապված լինի: Ի դեպ Պադուայի բուսաբանական այգին էլ հետաքրքիր պատմություն ունի: Պադուայի համալսարանը Եվրոպայի երկրորդ ամենահին համալսարանն ա Բոլոնյայից հետ: 15-րդ թե 16-րդ դարում համալսարանը փոքրիկ այգի ա ստեղծում, որտեղ դեղաբույսեր ու խոտաբույսեր են աճեցնում: Բայց գիշերների քաղաքի բնակիչները հա մտնում դեղաբույսերը գողանում են, մի քանի հոգի էլ թունավորվում մեռնում են: Դրա համար որոշում են այգին պարսպապատեն ու տենց ստեղծում են առաջին բուսաբանական այգին: Հիմա էլ այգին շատ հայտնի ա միջատակեր ու թունավոր բույսերի հավաքածուների համար:
I may be paranoid but no android!
Ինձ եթե խնդրում են նկարել, ես հակառակը, ուզում եմ անպայման նորմալ կադր անել, բայց մեկ-մեկ նկարվողները էնքան անկապ ռակուրս են ընտրած լինում, որ ոնց որ հենց իրենց ուզածն "էնքան որ չխկացնելն" է:
Եթե հարմար տեղ է լինում ֆոտոխցիկը հարմարեցնելու, ես ինձ թայմերով նկարում եմ: Անցորդներին էլ եմ խնդրում, նախապես զգուշացնելով, որ ոտքերս չկտրեն, ու ֆոնի վրայի կարևոր օբյեկտները չկտրեն: Մնացածը` հորիզոնը շտկել, պայծառությունն ու կոնտրաստը հարմարեցնել, աջից-ձախից-ներքևից-վերևից ավելորդ մասերը կտրել-հանել, ես արդեն խմբագրիչում կանեմ: Արդյունքում հաճախ նորմալ նկար է ստացվում:
Բայց StrangeLittleGirl-ի նման, առանձնապես չեմ սիրում նկարվել:
Smokie (30.05.2013)
Nespresso-ն նույն Senseo-ն չի՞: Եթե հա, ապա պիտի որ մեծ բաժակով սարքելու հնարավորություն էլ ունենա, ուղղակի էդ դեպքում երկու հատ pad ես օգտագործում:
Ամեն դեպքում, ինձ մոտ լուծվող սուրճը ոսկե զապասն աՀենց ոչ մի բան չի օգնում, որ արթուն մնամ, մի մեծ բաժակով սուրճ եմ սարքում ու դանդա՜ղ վայելում:
Որ մեզ նոր զորամաս էին տեղափոխել, ընկանք մի պոռնո (էս բառը վերջերս ակտուալ ա դարձել) վաշտ` բարդակ: Կազառմում ծխում էին, բիչոկները թափում հենց տեղում, աղբակույտերը` էս ու էն կողմ, մի անկյունում ղումար էին խաղում, մյուսում` իրար ծեծում, էն մյուսում` իրար սիրում: Մտանք ներս ու ապշած տեղավորվեցինք մի կոյկի վրա, տեսնենք` մի տղա տաբուրետկեքը շարել, պառկել ու շտանգով ժիմ ա անում, հասկացանք, որ ինքը ըտեղ վերջերից ա: Վերջը, էդպես զարմանալի տեսարանները չէինք հասցնում մարսել իրար հետևից, իսկ մենք ամենակարգապահ զորմասերից մեկից էինք եկել, մեկ էլ էդ նույն տղան վեր կացավ` սպիավոր ահասարսուռ դեմքը ի ցույց դնելով մեզ, մոտեցավ պատուհանի մոտի մահճակալին, հանեց հայելին, պինցետը ու մեծագույն խնամքով սկսեց ունքերը փետել![]()
Բացել ա
Բայց էս տղու ունքերը առանց էդ էլ նորմալ ա, հայկական ավանդական unibrow չէ: Էսօր տեսա, բարակ գիծ էր թողել, ոնց որ սաղ վախտ ապշած վրադ նայեր![]()
I may be paranoid but no android!
CactuSoul (31.05.2013), keyboard (01.06.2013), StrangeLittleGirl (31.05.2013), Աթեիստ (31.05.2013), Շինարար (31.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ