Ինձ հենց էդ պատկերացումներն էլ հետաքրքիր են, չեմ պատկերացնում թե ինչը կարա կոնկրետ ինձ ստիպի, որ վեգան, բուսակեր կամ հումակեր դառնամ:
Նենց շի որ ուտելու հետ սեր ունեմ, իմ քաշը նորմայից բավականին պակաս ա ու ինձ համարյա միշտ զոռով են «կերակրում» տանեցիք ու ընկերներս, բայց չեմ կարա ուտելու համար ավելորդ լարվածություն ստեղծեմ ու մտածեմ, թե ոնց անեմ, որ խիղճս մաքուր լինի ու բոլոր սննդանյութերն ստանամ:
The cake is a lie.
enna (29.07.2013), ivy (29.07.2013), StrangeLittleGirl (29.07.2013)
Բանակում "ակամա" բուսակերները քիչ չեն, քանի որ միսը էստեղ համարյա միշտ կիսահում ա ու դինոզավրի:
Բայց վեգանները սովամահ կլինեն:![]()
Freeman (29.07.2013), keyboard (29.07.2013), Moonwalker (29.07.2013), Ներսես_AM (29.07.2013)
Moonwalker (29.07.2013)
Ռուբ ջան, մեկ-մեկ թարմ, նույնիսկ դեռ կենդանի մսեր էլ են հանդիպում բոնուսի տեսքով, իֆ յու նոու ուոթ այ մին
Կարաս զորամասի թեյարանից բրդուճ-մրդուճ առնես: Եթե, իհարկե, տենց բաներ ծախեն, որտև տարբեր զորամասերում թեյարանների "տեսականիները" տարբեր են, օրինակ մեր մոտինը, քաղցրեղենը չհաշված, պարունակում ա ընդամենը մի անվանում ուտելիք
(հետաքրքիր ա, որ թեյարանում թեյ չի վաճառվում)
Դե եթե հետաքրքիր են, կարող եմ կոնկրետ իմը ասել:
Բուսակեր դարձել եմ վեց տարի առաջ՝ իմ կամքից անկախ, մսից մի անգամ ուժեղ զզվելու արդյունքում: Դրանից հետո միս չեմ օգտագործել ու նման ցանկություն մոտս մինչ էսօր չկա, ոչ էլ պատկերացնում եմ ինչը կստիպի նորից անցնել մսակերության: Հոտից անգամ տհաճություն եմ զգում:
Բայց պիտի խոստովանեմ, որ վերջին մի երկու տարում շատ հետաքրքրված եմ առողջ սննդակարգով, որովհետև առողջ լինելը ու մինչև խոր ծերություն առողջ և եռանդով լի մնալը ինձ համար շատ կարևոր է: Կես տարին մեկ լրիվ բժշկական հետազոտություն եմ անցնում ու շատ երջանիկ եմ, որ բոլոր պարամետրերով լիովին առողջ եմ ու ուզում եմ էդպես էլ մնալ:
Գուցե կա մեկը, ով երազում է հարուստ դառնալ, մեկն էլ կա, ուզում է ճանաչված լինել, ինձ համար էլ առողջ մնալն է էդպիսի մեծ ցանկություն: Ու գիտեմ, որ դա մեծ մասամբ իմ ձեռքերում է. ես եմ իմ մարմնի տերը: Ու շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում իրեն
Այսինքն՝ եթե վեց տարի առաջ էդ միջադեպի պատճառով դարձած չլինեի բուսակեր, հիմա արդեն հաստատ ինքս կընտրեի էդ ուղին, որովհետև մի տոննա բաներ կարդալուց ու ուսումնասիրելուց հետո եկել եմ էդ համոզմունքին, որ դա առողջ մնալու լավագույն տարբերակներից է: Վերջերս նաև վեգանիզմով եմ հետաքրքրված, ու քիչ-քիչ եկել եմ նաև դրան, որ մեր օրգանիզմին կենդանկան ծագման ոչ մի բան անհրաժեշտ չի: Նույնը կարող եմ ասել նաև շաքարի մասին:
Հարցն էն է, որ ես ինձ ինչ-որ զրկանքների չեմ ենթարկում: Բուսակերությունն ինձ համար նորմալ ու բնականոն սննդաձև է արդեն մի քանի տարի: Իսկ կաթնամթերքն ու ձուն էլ, էնպես չի, որ ամեն օր օգտագործում էի կամ խելքս գնում էր դրանց համար:
Մարդկանց թվում է՝ դու քեզ տանջանքների ես ենթարկում հանուն մեծ գաղափարների: Էդպես չի: Բուսական սնունդը աշխարհի ամենահամով ու բազմազանն է. մարդ մինչև բուսակեր չի դառնում, չի իմանում, թե ինչքան համով բաներ կան աշխարհում: Ես ամեն օր լիքը համով բաներ եմ սարքում, էնպես չի, որ սոված նստած սառնարանին եմ նայում: Համ էլ ինձ էլ որ նայես, հեչ սոված մարդու տպավորթյուն չես ստանա
Մի հատ կարող ես ինտերնետում ուղղակի նայել «բուսական» կամ «վեգան» ուտելիքներ. էնքան շատ են ու մեկը մեկից համով:
Բացի դրանից կարող ես հոդվածներ կարդալ, թե ինչու են մարդիկ ընտրում էդ ուղին: Հետն էլ աչքի տակ անցկացնես, թե ինչքան ճանաչված ու խելքը գլխին մարդիկ կան, էդ թվում՝ երկրի նախագահներ, որոնք բուսակեր են կամ վեգան: Էնպես չի էլի, որ բոլորի յանը տարել է![]()
Այվ, ամենևին չհակաճառելով գրածներիդ ու չվիճելով հետդ ու առանց սարկազմի մի բան ասեմ։ Իմ բոլոր բուսակերները շատ դանդաղ են մտածում։ Բոլորն անխտիր ընկալման ու հակապատասխանի լուրջ խնդիրներ ունեն։ Սրանից չի՞ հետևում, որ ինչ-որ բան պակասում ա նրանց սննդակարգում։
Rammstein (29.07.2013)
Արթ, դա քո անձնական դիտարկումն է, որը կարող է և չի համապատասխանում իրականությանը: Էլ չասեմ, որ դեռ չգիտենք՝ էս «դանդաղամիտ» մարդիկ ինչպիսին են եղել մինչև բուսակեր դառնալը: Եթե մեկը դանդաղ է մտածում ու բուակեր է, դա դեռ չի նշանակում, թե բուսակերությունից է դանդաղամիտ դարձել: Էդ երկուսի միջև կապը դեռ հաստատել է պետք:
Բուսակերության մասին մի բան էլ ես ասեմ:
Մի 4 տարի առաջ սկսեցի միս չուտել, որովհետև տեսել էի, թե ոնց են կենդանու մորթում: Ամանորի նախօրեն էր, տոլմա, խոզի բուդ ու բլինչիկ, բայց ես իսկի վրաները չէի նայում:
Ծնողներս չափազանց ծանր էին տանում իմ միս չուտելը ու մի քանի անգամ նույնիսկ բժշկի են տարել, որ հերթական անգամ ինձ բացատրեն, որ չի կարելի մսից հրաժարվել:
Հիմա էլ համարյա միս չեմ օգտագործում, միայն շա՜տ հազվադեպ տավարի խաշած ֆիլե եմ ուտում, եթե տանեցիներս շատ են ստիպում:
Շուտով ԱՄՆ եմ մեկնելու ու արդեն ինձ նախապատատրաստել եմ սովից սատկելուն, որովհետև համալսարանի ճաշարանում համբուրգերային, ֆասթ ֆուդային բաներ են:
Լրիվ համամիտ եմ, որ բուսական սնունդը շա՜տ համով ա: Էս վերջերս մի քանի օր տանը մենակ էի մնացել ու իմ համար բուսական լիքը համով բաներ էի սարքում: Սովորական բրինձը բանջարեղենով էնքան համով կարա լինի, որ հազար հատ խորոված-քյաբաբ արժենա:
Բայց ես կաթնամթերք շա՜տ եմ սիրում, հատկապես՝ մածուն ու պանիր: Դե էլ չեմ ասում քաղցրավենիքի մասին:![]()
Արթ ջան, ես միշտ եմ եղել դանդաղամիտ, շշմած ու մնացած բաները, կարող ես մամայիցս հարցնել կամ Շուշանից, էս ա տեղ են հասնում![]()
Ուրեմն դանդաղամիտներն են բուսակեր դառնում![]()
![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ