«Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)
Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)
«Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)
Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ
Չեմ մասնակցելու քվեարկությանը
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Զկեցցե ԲՀԿ–ն, ընդդիմություն ընդդիմությանս, ամեն։
Zodiac (05.05.2013)
Օգտակար տեղեկություն, ժող, ներկայացնում եմ ՀԱԿ հաղորդագրությունը
Մայիսի 5-ի առավոտյան ժամը 08.00-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:
Ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու եւ ահազանգելու համար կարող եք զանգահարել կենտրոնական շտաբ` հետևյալ հեռախոսահամարներով`
055 279494
091 262711
098 686013
Մեզ հետ կարող եք կապվել նաև՝ գրելով էլեկտրոնային փոստի հետեւյալ հասցեներին․
[email protected]
[email protected]
Ընտրության ընթացքին, տեղի ունեցող ընտրախախտումներին կարող եք հետևել նաև ինտերնետում․
Հայ Ազգային Կոնգրեսի պաշտոնական կայքում
www.anc.am
Ֆեյսբուքում
www.facebook.com/armnatlcongress?fref=ts
www.facebook.com/ancprgroup
Յութուբում
http://www.youtube.com/user/ArmNatlC...s?feature=mhee
Թվիթերում
twitter.com/ancongress hashtag – #evnvote13, #Armenia
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
http://panorama.am/am/law/2013/05/05...erous-armenia/ԲՀԿ-ն ընտրակաշա՞ռք է բաժանում. Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում
Այսօր առավոտյան ժամը 09:30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քանաքեռ 1-ին փող. 39 տան բնակչուհի Ռ. Կ.-ն և հայտնել, որ իրենց հարևան, 26 տան բնակիչ Ս. Մ.-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք է բաժանել բոլորին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախապատրաստվում են նյութեր
Զկեցցե ԲՀԿ–ն- ընդդիմություն![]()
Ի դեպ, ժող ջան, ակտիվորեն հիմա էլ սենց լուր են տարածում.
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, 191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հոգուտ ՀԱԿԿ-ի: Դեպքը արձանագրվել է: Տեղեկացվել է նաև Ոստիկանությունը:
Կոնգրեսից սրան արձագանքը
Աղբյուր՝ ilur.amԱ.Մուսինյան. Միշիկյան լրատվամիջոցները պիտի փորձեն շեղել հասարակության ուշադրությունը
1in.am եւ Henaran.am լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե իբր 191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հօգուտ Կոնգրեսի: Այդ կապակցությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանից: «Ընտրախախտումների այս տարափում միշիկյան լրատվամիջոցները պիտի փորձեն զանազան կեղծիքներով շեղել հասարակության ուշադրությունը հանրապետականի կողմից ամեն րոպե կատարվող ապօրինություններից, հանցագործություններից: Սրա համար պատրաստ են նույնիսկ գետնով տալ բանականություն ու տրամաբանություն ասվածը: Այնպես որ՝ չարժե զարմանալ: Իրավապահները պարտավոր են պատասխանատվության ենթարկել այդ սադրանքի ինչպես կատարողներին, այնպես էլ հեղինակներին»,- ի պատասխան մեր հարցի՝ նշեց Արման Մուսինյանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող ջան, բավական բարդ թեմայով մի գրառում պետք ա անեմ: Բարդ, որովհետև հիմա միանգամից լիքը մարդիկ մտածելու են, որ «ԲՀԿ եմ պաշտպանում»: Բա՛-ցա՛ր-ձա՛-կա՛-պե՛ս:
Ժող, ընդամենը կոչ եմ անում մի քիչ ավելի ուշադիր լինելու: Ցանկացած ընտրախախտում ենթակա է պատժվելու: Ոչ մի ընտրախախտում, ում կողմից ուզում է արված լինի, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՕԵԿ թե Առաքելություն, չպետք է անպատիժ մնա: Բայց մի հատ ուշադիր եղեք, թե ինչ ա կատարվում: Միշիկյան լրատվամիջոցները առավոտից գրում են ԲՀԿ-ի հետ կապված դեպքերի մասին, ձեռի հետ էլ ՀԱԿ-ի մասին, իսկ ՀՀԿ-ի հետ կապված՝ շատ թռուցիկ: Հետո սոցիալական ցանցերով, բաներով սկսում են տարածել հատկապես ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ կապված ինչ-որ բաները: Բոլորովին դեմ չեմ: Բայց եթե ՀՀԿ-ինն էլ տարածվի, եթե ՀՀԿ-ի ընտրակաշառքների գործերով էլ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեն, եթե իրանց սաղ խախտումներն արձանագրվեն: Հակառակ դեպքում պետք ա հասկանանք, որ էս պահին մեզ ՈՒՂՈՐԴՈՒՄ ԵՆ: Ու կոչ եմ անում էդ թակարդը չընկնել:
Էս տողերովս բացարձակապես չեմ հերքում ԲՀԿ-ի՝ կաշառք բաժանելու լուրերը կամ այլ խախտումներ անելու լուրերը: Կուզեի, որ հակադարձելու փոխարեն ասածս հասկանաք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էրեկ մի ստատուս կարդացի դուրս շատ եկավ՝ Ասում են ընտրությունների նախօրյակին Հայաստան է ներմուծվել 1000 տոննա մուննաթ:
Իմ կողմից էլ ավելացնեմ:
Գլխավոր սպառողներ՝ Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
keyboard (05.05.2013)
Մի ավտաբուս մարդ
http://lurer.com/?p=97918&l=amՇենգավիթ վարչական շրջանի 11/34 ընտրատեղամասում քաղաքացիները, իրար հերթ չտալով, եկել էին ընտրության։
ՀՀԿ վստահված անձ Էդուարդ Ֆահրադյանից Lurer.com-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ընտրողների ակտիվությունը, ինչպես նաև, թե ինչու է ընտրողների այդքան հոծ բազմություն հավաքվել ընտրատեղամասում. վերջինս կասկած հայտնեց, որ հնարավոր է՝ մարդիկ ավտոբուսով են գալիս, այդ իսկ պատճառով էլ կուտակումներ են առաջանում։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Հմայակ Նավասարդյանն էլ չկարողացավ հարցի շուրջ ինչ-որ տեսակետ հայտնել։
Այնուհետև Lurer.com-ի տեսախցիկը ընտրատեղամասի մոտ ֆիքսեց 4104 s դեղին պետհամարանիշներով 48 համարի ավտոբուսը, որը քաղաքացիներին բերեց ընտրատեղամաս, իսկ արդեն իսկ քվեարկած քաղաքացիներին տեղափոխեց ընտրատեղամասից։
Նշենք, որ այդ ավտոբուսի երթուղին չի ընդգրկում Շենգավիթը։
Ընտրողների ակտիվությունը կարող եք տեսնել տեսանյութում։
Էս ա մեր ազգը...
Չեմ հասկանում, ի՞նչն ա խանգարում ԲՀԿ-ին կամ ՀԱԿ-ին հակառակ ուղղությամբ մեզ ՈՒՂՂՈՐԴԵՆ:
Չունե՞ն լրատվամիջոց, ինչ ա...
Հիմի Ա-մեկ պլյուսն ու Ազատությունը , ՀԱՏԿԱՊԵՍ https://iditord.org/ -ը ամեն ինչ էլ ցույց են տալիս, թող ֆիքսեն, տարածեն...ՈՒՂՂՈՐԴԵՆ.
Zodiac (05.05.2013)
John (05.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ