Մեծ արժեքները պետք է անցնեն բոլոր փորձությունների միջով:
Պատիվը մարդու բարձրագույն արժեքն է: Մարդու պատվի հասկացությունը ձևավորվում է անանցանելի արժեքներից, նրանցից որոնք փոփոխվող են, և նրանցից, որոնք բնորոշ են առանձին անհատին և ժողովրդին, որպես կոլեկտիվ անհատի: Ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով:
Պատվի վարքականոնը Ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է:
Վարքականոնում պատվի կատեգորիան անքակտելիորեն կապված է բարոյականության, բարոյախոսության, խղճի, արժանապատվության հետ և հանդես է գալիս որպես մարդու բնույթի խոր առանձնահատկություններից մեկը: Եթե բարոյականությունը և բարոյախոսությունը միաժամանակ հանդես են գալիս և որպես սոցիալական և որպես մարդուն բնորոշ երևույթներ, որպես ոգեղենության ու մշակույթի արտահայտություն, ապա պատիվը մարդու հատկությունների ավելի հին և հիմնարար շերտ է և որոշ չափով արտացոլում է մարդու անհատականության սոցիալ-կենսաբանական հատկությունները: Խիղճ – պատիվ – արժանապատվություն – բարոյականություն – բարոյախոսություն շղթայում պատիվը խղճի՝ ի վերուստ տրված, անտեսանելի ապաքինության տեսանելի արտաքին արտացոլումն է:
Մարդկության առաջին օրենքները պատվի բնական օրենքներն են եղել: Հետագայում, հարաբերությունների բարդացման և պետությունների ի հայտ գալու հետ կապված պատվի օրենքները լրացվել են սեփականության, պետության, կրոնների և այլ օրենքներով: Շումերի ժամանակներում 6000 տարի առաջ, Հայաստանը անվանում էին Աստվածների երկիր, Աստվածային օրենքների երկիր, իսկ հելլենները Փոքր Ասիան անվանում էին «Ասիա», «Աս»՝ բարձր, աստվածային հասկացությունից, այսինքն Աստվածների տեղ: Պատվի, հավատարմության և արդարության հայկական Աստվածուհի Արտան դարձել է Եվրոպայում օրենքի խորհրդանիշ, և ժամանակակից ռուսաց լեզվում պատիվ բառը իգական սեռի է: Ի պատիվ Արտա աստվածուհու Վարքականոնի երկրորդ անվանումը տրվում է որպես «Արտամետ», այսինքն Արտե աստվածուհուն ձգտող (այդպիսի անվանումով տեղանուններ կան Պատմական Հայաստանում):
Միջագետքից մեզ հասած մարդկության առաջին գրավոր արձանագրություններում պատվի օրենքների նշանակալի մաս էին կազմում:
Յուրաքանչյուր մարդու, հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից Աստավածային տաս պատվիրանների (Դեկալոգի) կատարումը արդեն ինքնըստինքյան լուծում են մարդու պատվի Վարքականոնի և բարոյական հարաբերությունների գլխավոր հարցերը: Հիերարքիկորեն Աստավածային տաս պատվիրանները ցանկացած Արտամետից վեր են կանգնած: Միայն այն, որ Դեկալոգը մարդուն շփոթմունքի, ատելության, Աստծո հետ անհամաձայնության և այլ մարդու հետ պայքարի չի տանում, դարձնում է նրան բոլորից բարձր: Այդ պատճառով հայ հայրենասերի պատվի Վարքականոնը պարտադիր իրենից վեր տեսնում է Պատվիրանների առկայությունը, իսկ նա ինքը համապատասխանում է առկա քաղաքական իրականությանը և հայ ժողովրդի գոյության համար պարտադրված քաղաքական պայքարի պայմաններին, որը սկսվում է գլխավորից՝ անհատի պատվի պահպանման համար պայքարից:
Անհատի պատիվը վեր է Հայրենիք և Պետություն հասկացություններից. Այն կորցնողը արդեն չի կարող ոչ Հայրենիք, ոչ ընտանիք, ոչ մայր պաշտպանել: Պատիվը դա միաժամանակ նաև արժանավոր մարդու «խաչն» է: «Պատիվը ծախում էին՝ գնորդ չգտնվեց, պատիվ էին գնում՝ ծախող չգտնվեց» (հայկական ասացվածք): Պատվի կատեգորիայի ըմբռնումը պետք է դիտարկվի ոչ թե որպես պատիվ պատվի համար, այլ որպէս անձ ձևավորող, ազգ հաստատող երևույթ:
Հայ հայրենասերի և զինվորի պատվո վարքականոնը գործում էր Կիլիկիայի թագավորությունում և պետության գլխավոր օրենքն էր այն: 1375 թվականից ի վեր՝ Կիլիկիայի անկումից հետո, հայերը չեն ունեցել պատվո աշխարհիկ վարքականոն, և յոլա էին գնում Աստվածայինով կյանքի բոլոր դեպքերի համար: Բացառություն է կազմում իր վեհությամբ ցնցող, հայ հայդուկների և վրիժառուների լեգենդար պատվո չգրված վարքականոնը, որը մեզ է հասել գրականության, մեր պապերի և հայրերի՝ թուրքական բռնությունների դեմ դիմադրության անմիջական մասնակիցների պատմածների միջոցով: Հասարակության դրամամոլացումից, նրա քացաքականումից առաջ և հասարակության հոգևոր ու սոցիալական կյանք այլազգի ու աշխարհաքաղաքական ուժերի ներխուժումից առաջ, բարոյախոսության և բարոյականության աստվածաշնչյան հիմքը համապատասխանում էր հայկական մտածելակերպին և կենսակերպին: Սակայն հետագայում մարդկային պատվի, բարոյախոսության և բարոյականության ոլորտը Ազգի պահպանման և գոյատևման համար պայքարի ճակատային գծի մի հատվածը դարձավ: Մեզ այդ պատերազմը պարտադրել են, և խուսափել ժամանակի մարտահրավերից մենք չենք կարող, ինչպես և պատվից, խղճից և արժանապատվությունից: Տվյալ վարքականոնում պատիվը վերցվում է ոչ միայն լուսավորյալ անհատի բարձր վիճակում, այլ դիտվում է որպես նրա ակտիվ հաստատող դիրքորոշում: Այն դիտարկվում է Բարի – Չար հարաբերությունների երկվության մեջ, և դա նրանց միջև հավիտենական պայքարն է: Պատիվը խիզախության ընկերը չէ, այլ քաջության եղբայրն է, և այդ իր որակով ծառայում է որպես կամուրջ դեպի բարձր քաղաքացիություն:
Հեղինակի երազանքն է Արտամետի 31 հոդվածներից յուրաքանչյուրի համար գրել և ստեղծել համապատասխան նկար, փոքրիկ երաժշտական սյուիտներ, քանդակներ և պարում որոշակի դրսևորում, այդ խնդրի իրագործումը կմնա ապագա սերունդների ուսերին: Արտամետի այդ գեղարվեստական դրսևորումները անվերջ կձևափոխվեն, կընտրվեն և կլրացվեն:
Այսօր, երգ Հայաստանում լիբերալ-կոսմոպոլիտները հայտարարել են անպատվության իրավունքի ազատություն, իսկ բարոյախոսությունը պարզամիտների և թույլերի բաժին, մեզ համար պատվից սեփական անազատությունը հատկապես թանկ է:
Ըստ այդմ, Հայաստանում ներդրվում է Պատվո Ասպետ բարձր կոչումը, որը տրվում է Համապետական ծերակույտի՝ Հերունու կողմից:
1,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հավատում է Աստծուն որպես Սիրո, Բարու և Լույսի միակ սկիզբ, որպես Տիեզերքի Արարիչ, ամենայն շնչավորի և անշնչի: Պատվի մարդուն բնորոշ է մեղքի գիտակցումը:
Իր պատվի և աթեիզմի հարցում հայն ունի սեփական դիրքորոշումը: Աթեիզմը կարող է գոյություն ունենալ որպես անհատի անձնական հավատ, աթեիստն էլ կարող է իր տեղն ունենալ մարդկանց աշխարհում, բայց Աստծո աշխարհում ձգտումը ստիպել ժողովուրներին ապրել առանց Աստծո, ոչ թե աթեիստի համոզմունքն է, այլ մարդու և Տիեզերական գիտակցության միջև կապի հանձնարարված քակտումն է տարբեր «իզմ»-երի կողմից. երեկ՝ կոմունա-կոսմոպոլիտիզմի, այսօր՝ լիբերալ-կոսմոպոլիտիզմի: Հայրենասերի պատվի խնդիրն է թույլ չտալ աթեիստի անձնական դիրքորոշման փոխանցումը ողջ հայ ժողովրդի աշխարհազգացողությանը և անաստվածությունը դարձնել համոզմունք, իբրև հայերի աշխարհընկալում և հոգևոր ընտրություն:
2,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայը հաստատում է և իր ամբողջականության մեջ ընդգրկված է բարձր քառալուծում՝ մեկ Աստծո, մեկ Եկեղեցու, մեկ Լեզվի, մեկ Ազգի: Հայն ամեն ինչ անում է, որ մնա նրանց քաղաքակրթական ծածկույթի ներքո:
Լինելով իր Եկեղեցու կազմում, հայ չի կարող մտնել այլոց մեջ, այնպես ինչպես և աղանդներում, գաղտնի ընկերություններում, համաշխարհային կոսմոպոլտիկ կառույցներում, երդում տալ ազգային շահերի հետ կապ չունեցող գաղտնի կազմակերպություններում, սատանայությամբ զբաղվել (ինչպես և միստերիաներով, միստիցիզմով, ապագայի գուշակություններով, հոգեորսությամբ, հոգետեսությամբ, հոգեկաչերով, գիր անելով, դեմոնիզմով և այլնով):
3,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայրենիքը սուրբ և իռացիոնալ հասկացություն է: Այն հայի անհատականության ձևավորման և կյանքի պայմանն է: Աշխարհի լավագույն Երկիրը Հաքն է: Հայրենիքին ծառայելը և նրա պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պատիվն է, պարտքը և սուրբ պարտականությունը: Հայրենիքը կարող է ապրել առանց մեկ առանձին հայի, սակայն մեկ առանձին անհատ հայը չի կարող ապրել առանց Հայրենիքի:
Հայրենիքի պատիվը և Ազգի պատիվը միասնական և վեհ հասկացություններ են, նրանք անքակտելի են հայի անձի պատվից և հավասար են նրա կյանքի գնին: Հայը հարգում է իր Պետության զինանշանը և դրոշը որպես Հայրենիքի, Ազգի և նրա մշակույթի խորհրդանշանի մարմնավորում և հարգանքի տուրք է մատուցում դրանց:
Այսօր, Հայաստանում համաշխարհային կոսմոպոլիտիզմի դրածոները և նրանց գորշակալները հայտարարել են, որ գլոբալիզացիայի համաձայն Ազգային պետականության գաղափարը, ինչպես նաև Ազգային օջախը՝ Հայրենիքը, անհետանում են, Հայրենիք հասկացությունը անախրոնիզմ է՝ ժամանակին չի համապատասխանում, ու նաև այն պատճառով, որ շուկայի օրենքները համընդհանուր են և ամենուր թափանցող են, ապա և պետական ու քաղաքական որոշումները, հողը (ազգային տարածքը), օգտակար հանածոները, մշակույթը, գործարանները և այլն, ներառած մարդուն, դառնում են ապրանք, որը կարելի է նախապես պատվիրել, վճարել, օգտագործել, վաճառել կամ դեն շպրտել:
Պատվի, խղճի և սիրո օրենքներին համապատասխան, և ըստ Հայրենիքի սրբության գաղափարի, այն ամենի, ինչ կապված է նրա ու նրա շահերի հետ, ինչպես անցյալում՝ հազարամյակների ընթացքում, Հայկ Նահապետի ժամանակներից, ինչպես այսօր, այնպես էլ ապագայում, գոյություն ունի Հայրենիքի դավաճանության սահմանումը և պատիժը դավաճանության համար:
4,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայի գիտակցության և արարքների մեջ միշտ էլ տեղ կա այլ մարդու համար, այլ տեսակետ ունենալու և Ոգու ու Նյութի այլ դրսևորումներում լինելու նրա իրավունքի համար: Պատմականորեն հայը միշտ էլ հավատքի նկատմամբ հանդուրժող է եղել, բաժանել է մարդկանց ըստ ոգեղենության հայտանիշի, այլ ոչ թե ռասայի, լեզվի, կրոնի կամ էլ ազգության:
Հայոց աստվածային շնորհում, ինչպես քրիստոնեության, և քրիստոնեության, որպես արիականության շարունակության, մարդը ոչ միայն Աստծո արարչագործությունն է, այլ ինքը ` որպես արարիչ նույնպես աստված է, միայն փոքր: Այդ պատճառով պատվի մարդը չի նվաստացնում որևէ այլ մարդու, առավելևս իրենից թույլին:
5,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Հայն իր բարեպաշտության մեջ իր համար վատ ժողովուրդներ, արատավոր ժողովուրդներ չունի: Աշխարհի ժողովուրդները բարոյական են, քանզի ծնված են Բարու և Սիրո տիեզերական նախախնամությամբ:
Իրար հավասար հարյուրավոր ցեղերի և ժողովուրդների մեջ, կան այլք՝ հայի հոգուն առավել մոտ: Մեր արյունակից եղբայրները պարսիկներն են, ոգու եղբայրները՝ ուղափառները, կաթոլիկները, արմատական կրոնի քրիստոնյաներն են, մշակույթի վեհությունը իրենց ճակատին կրող ազգերը: Ընդհանուրն այդ ժողովուրդների համար իռացիոնալությունն է: Աստծո կողմից հայերի վրա դրված է նրանց միջև ճանապարհների և կամուրջների մշտապես կառուցման առաքելությունը: Մենք ցավում ենք նրանց համար և զոհաբերություն ենք անում նրանց համար:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ ԱՅՍՏԵՂ - http://geoclub.info/?p=617
ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑ
ԵՐԵՎԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Ք. ԵՐԵՎԱՆ 2004 թ.
Էջանիշներ