User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Էջ 38 46-ից ԱռաջինԱռաջին ... 28343536373839404142 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

  1. #556
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, ի՞նչն ա խանգարում ԲՀԿ-ին կամ ՀԱԿ-ին հակառակ ուղղությամբ մեզ ՈՒՂՂՈՐԴԵՆ:
    Չունե՞ն լրատվամիջոց, ինչ ա...
    Հիմի Ա-մեկ պլյուսն ու Ազատությունը , ՀԱՏԿԱՊԵՍ https://iditord.org/ ամեն ինչ էլ ցույց են տալիս, թող ֆիքսեն, տարածեն...ՈՒՂՂՈՐԴԵՆ.
    Մեզ հատկապես ուղորդվողներն են խանգարում

    Խնդիրը պարզ ա. չմոռանալ ոչ մի վայրկյան, որ էս պահին մեր հիմնական թիրախը ՀՀԿ-ն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #557
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու պռոբլեմ չունես ախպերս
    դե դավայծի բռատ, բան-ման կլի ծնգցրու, իրիկունը դե կիջնես քուչա

  3. #558
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կոնգրեսի ամփոփաթերթիկ. Ժամը 14:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումներ


    Ժամը 14:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումներ

    1/8 տեղամասում անհայտացել է կնիքը:

    1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն:

    1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին: 9:07

    2/12 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Հարությունյանը հայտնաբերել է ուրիշի փոխարեն կատարված քվեարկություն: Կազմվում է արձանագրություն: Ընտրողների մատյանը վարել է ՀՀԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը: 12:00

    2/23 ընտրատեղամասում (Նոր Նորքի 6-րդ զանգված) քվեաթերթիկները հաշվելիս պարզվել է, որ 1900 թվեաթերթիկի փոխարեն առկա է 1800-ը: Կազմվել է համապատասխան արձանագրություն:

    1/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել խախտումները: Կոնգրեսի վստահված անձն այդ մասին հաղորդում է կազմել: 11:51

    1/29 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձեր Դավիթ Վարդանյանին եւ Թաթուլ Սարոյանին ահաբեկել են ՀՀԿ-ականները:

    1/33 ընտրատեղամասում քվեարկած ընտրողի մոտ հայտնաբերվել է անձնագիր, որում բացակայում է անձնագրի տրման ժամկետը:

    2/30 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը քաղվածք է կատարում ստորագրված ցուցակներից եւ տրամադրում է այդ տեղեկատվությունը տեղամասից դուրս անհայտ մեկին:

    3/05 ընտրատեղամասում կուտակումներ են, մարդկանց գազելներով բերում են քվեարկության:

    3/06 ընտրատեղամասում դրսից մարդիկ են մտել եւ ստիպողաբար քվեակել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիկանության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի վստահված անձանց վրա: 8:36

    3/06 ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է քվեախցիկ, ընտրել եւ բջջային հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: Հանձնաժողովի ԲՀԿ-ի անդամը նկատել է դա, Հանձնաժողովի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի անդամները անվավեր են ճանաչել քվեաթերթիկը եւ թույլ չեն տվել քվեատուփի մեջ նետել: Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են քվեարկությունը:

    3/06 ընտրատեղամասում կոնֆլիկտ է ծագել վստահված անձանց ու հանձնաժողովի անդամների եւ կուտակված մարդկանց միջեւ, ընդհուպ մինչեւ քաշքշոց:

    3/19 ընտրատեղամասում վիճակահանությունից եւ քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները սկսել են դրանք չհրկիզվող պահարանում տեղավորել, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի ՀԱԿ-ի ներկայացուցիչը եւ զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն քանի որ հանձնաժողի անդամների շրջանում կասկածներ են առաջացել, որ նախագահն ապագա ընտրակեղծիքներին է նախապատրաստվում, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին հանձնաժողովի անդամները տեղեկացրել են, որ հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի, եթե անգամ նախագահը հասցրել է օգտագործել դուրս բերված 3 կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները կեղծվածներից: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել՝ նշելով, թե դա օրենքի խախտում է, մինչդեռ որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու մեջ:

    3/27 ընտրատեղամասում կուտակումներ են տեղամասային կենտրոնի առջև: 10:06

    4-րդ ընտրատարծք. Արաբկիր համայնքում՝ Թբիլիսյան 7 շենքի բակի խանութի երկրորդ հարկում, փող է բաժանվում: Մարդիկ անձնագրերով բարձրանում են երկրորդ հարկ, այնուհետև նստում 71 երթուղային տաքսին և գնում ընտրատարածք:

    6/24 և 6/25 ընտրատեղամասերում (դպրոցներում) բաժանվել են դեղին գրիչներ ՀՀԿ ընտրողների համար:

    07/05 ընտրատեղամասում «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս:

    7/14 ընտրատեղամասի առջև առկա է զրուցարան, որում երկար ժամեր կուտակված են եղել երիտասարդներ, որոնց ոստիկանների միջոցով մի կերպ հեռացրել են: 14:20

    07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են եղել միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:

    07/14 ընտրատեղամասում ՀՀԿ-ի երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:

    07/14 ընտրատեղամասում, ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավիրել կին դիտորդին եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություն է արել հանձնաժողովի նախագահին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի լքել ընտրատեղամասը եւ մնում է տեղում:

    07/15 ընտրատեղամասից 10 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնականման կառույցում, որն ամբողջովին պատված է Տարոն Մարգարյանի պաստառներով, մի խումբ երիտասարդներ՝ «թաղի տղաներ», 50-ն անց տատիկ-պապիկների հետ մտնում են ներս, որից հետո, ծերերին ներկայացնելով որպես անտառաճանաչների, գնում են ընտրատեղամաս եւ նրանց հետ միասին քվեարկում: Երբ դիտորդը տեսախցիկով մոտենում է ավտոտնակին, դուռը փակում են եւ թաքնվում դռան հետևում: Իսկ քվեարկողները դուրս գալուց առաջ հանձնաժողովի անդամ ոմն տիկին Սևիլ Պապոյանին ասում են` «մեր ՊԱՐՏՔԸ արեցինք»: Տարածքի ոստիկանները հաղորդում են, որ անզոր են ցրել ՀՀԿ-ի «շտաբի» մոտ առաջացած այդ կուտակումները:

    07/15 ընտրատեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ.) ընտրողներին ավտոբուսներով անընդհատ տանում-բերում են, հիմնականում տարեց կանանց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում մեծ կուտակումներ են, որոնք անցնում են թույլտարելի 15-ի սահմանը: Տարեցներին բերողներն ուղեկցում են նրանց քվեախցեր եւ օգնում քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում օրենքով սահմանված կարգը հաստատել ընտրատեղամասում:

    7/32 ընտրատեղամասում (N108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում:

    08/08 ընտրատեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում եւ անօրինական կերպով օժանդակում: 08:39

    08/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից` պատճառաբանելով, որ չի ճանաչում նրան, մինչդեռ տարածքում նախագահի հովանավորությամբ անծանոթ անձինք են անարգել շրջում:

    8/08 ընտրատեղամասում սպառնացել եւ վիրավորել են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին եւ Կարեն Հարությունյանին. ՀՀԿ-ի ներկայացուցիչները քաշքշել են նրանց տեսախցիկը եւ գողացել դրա լիցքավորման սարքը:

    8/17 ընտրատեղամասում կատարվել է զինվորական գրքույկով քվեարկություն: Կազմվել է արձանագրություն:

    9/05 ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվել: Ոստիկանությունը բերման է ենթարկել բաժանողին: 12:00

    9/2 ընտրատեղամասում լուսանկարվել է քվեաթերթիկ: Խախտումն արձանագրվել է մատյանում: 11:58

    9/28 ընտրատեղամասում «թաղի տղաները» նստել են ընտրատեղամասում և դուրս չեն գալիս: Ընտրողների հետ մտնում են քվեախցիկներ: Ահազանգվել է ոստիկանություն. պատասխանի մասին տեղեկատվություն դեռ չկա:

    9/28 ընտրատեղամասում արձանագրվել է տևական բաց քվեարկություն:

    9/33 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներից մեկը` ոմն Միլենա, ստուգում է ցուցակները և բացակայողների (չքվեարկածների) մասին տեղեկատվություն է տրամադրում դրսում հավաքված «թաղի տղաներին», որոնք առավոտվա 8:00-ից այնտեղ են, իսկ հանձնաժողովի նախագահը բազմիցս զգուշացումներից հետո չի ցանկանում կամ չի կարողանում հեռացնել նրանց ընտրատեղամասի հարակա տարածքից: Այդ անձինք կազմակերպում են բացակաների բերման ենթարկելը ընտրատեղամաս: Այս վիճակը սկսվել է առավոտվա 8:00-ից և շարունակվում է մինչ այժմ (15:00): ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում:

    9/33, 9/34 ընտրատեղամասերում 11:00-ի կողմերը 60-ն անց անձանց մեծ և տևական կուտակումներ են արձանագրվել, հիմնականում՝ ձեռնափայտով կամ դժվար շարժվող և օգնության կարիք ունեցող: 12:25

    11/7, 11/8 ընտրատեղամասերի (68 դպրոց) դիմաց կուտակումներ եւ «թաղի տղաների» կողմից ընտրողների ուղղորդումներ են արձանագրվել:

    11/14 ընտրատեղամասի («Հայտրանսշին» գործարան, Արցախի 30) կողքի բակում արձանագրվել են մարդկանց կուտակումներ, հավաքագրում և բերման ենթարկումներ: ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը պարբերաբար դուրս է գալիս տեղամասից եւ մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության: Առկա է տեսանյութ:

    11/30 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկություն: 11:30

    11/32 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկություն: 11:30

    11/32 ընտրատեղամասում առկա են կուտակումներ: Ընտրողներ են բերվում համապատասխան գծից դուրս աշխատող երթուղայիններով: 11:40

    11/36 ընտրատեղամասում արձանագրվել է ծեծկռտուք: Ընտրատեղամաս այցելած մի քանի անձ քաշքշել, հարվածել են Կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանին: Ոստիկանությունը չի միջամտել: 11:15

    12/09 ընտրատեղամասի (27 դպրոց) մուտքի մոտ գումար է բաժանվում:

    12/22 ընտրատեղամասում (142 նախակրթարան) «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:

    12/28, 12/29 ընտրատեղամասերում ընտրողներին գազելներով տանում են քվեարկության:

    13/25 ընտրատեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ) հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում՝ 36 քվեաթերթիկ քվեաթուփ են նետվել առանց կնքվելու:

    13/12 ընտրատեղամասի դիմաց (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.) ոստիկանների կուտակումներ են: Ոստիկանները ելումուտ են անում ընտրատեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել:

    13/20 ընտրատեղամասի մոտ 50 տարեկան մի անձնավորություն ցուցակով մարդկանց է բերման ենթարկում և կատարում նշումներ:

    13/24 ընտրատեղամասում լրագրողին դուրս են հանում տարածքից եւ խոչընդոտում նրա աշխատանքը, ինչին ակտիվ մասնակցում է նաև ոստիկանությունը:

    13/30 ընտրատեղամասում (107 դպրոց) հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:


    Աղբյուր՝ ilur.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #559
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լֆիկն ու «թաղի տղա» վստահված անձին ցուցումները.


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (06.05.2013), Արէա (06.05.2013), Ռուֆուս (06.05.2013)

  6. #560
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կենտրոնում քվեարկել են վարորդական իրավունքի վկայականով (թարմացվում է)
    16.48 Կենտրոն համայնքի 10/18 ընտրատեղամասում Հելսինկյան ասոցիացիայի դիտորդները արձանագրել են քվեարկություն վարորդական իրավունքի վկայականով, թեև ՀՀ ընտրական օրենսգրքի 64 հոդվածի համաձայն` Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար`զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են /քվեարկում են/ զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում:
    14:35 7-1 և 7-3 ընտրատեղամասերի հանձնաժողովների «Ժառանգություն», ՀԱԿ և Դաշնակցության հանձնաժողովականներին 099200010 համարից զանգահարել է մեկը` ներկայանալով որպես հանձնաժողովի նախագահ ու ասել, որ հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, մնում է միայն ինքը: Պարզվում է, որ այդ հեռախոսահամարը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդի Վարդանինն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Բարև Երևան»-ի ցուցակի 2-րդ համար Անահիտ Բախշյանը:
    14.25 13/21 տեղամասում (Հիդրոմելիորատիվ քոլեջ), ՀՀԿ երեք վստահված անձ փորձել են գրանցվել, սակայն նրանցից գրանցվել է միայն մեկը, իսկ երկրորդը մնացել է տարածքում և չի հեռացել։ Այնուհետեւ նա օգնել է տարեց մի ընտրողի` քվեարկել այդ տեղամասում։ Դիտորդը պահանջել է լքել քվեարկության սենյակը: Դիտորդը շրջել և դիտարկում է կատարել նաեւ ընտրատեղամասի մոտ, որի ընթացքում նրան է մոտեցել սպիտակ գույնի Նիվա մակնիշի ավտոմեքենա, որի մեջ է գտնվել ՀՀԿ-ի այն վստահված անձը (ում մասին ասվեց վերը), վերջինս դիտորդին ահաբեկել է՝ կապված՝ նրա կողմից իր պարտականություններ կատարելու հետ։ Փաստը գրանցամատյանում գրանցված չէ: Այս մասին հայտնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:
    13.55 10/15 ընտրատեղամաս է մոտեցել 82-ամյա Ռիմա տատիկը՝ խնդրելով որևէ մեկին օգնել իրեն: Նրան մոտեցավ «Սոցիալական և տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի դիտորդը և փորձեց օգնել, սակայն նրանց միացավ նաև հանձնաժողովի անդամներից Հայկ Չիլինգարյանը: 82-ամյա կինն աղմուկ բարձրացրեց՝ ասելով, որ վերջինս փորձում է օգտագործել իր ձայնը, հայտնում է «Հետք»-ը:
    «Ես ուզում էի ընտրել Րաֆֆիին, բայց ինքը փորձում էր իր ուզած տողում «պտիչկա» դնել: Հետո, երբ ես թույլ չտվեցի, ինձ մոտ եկավ մեկ այլ դիտորդ, օգնեց իմ ուզած տեղը քվեարկել: Երբ այդ աղջիկը բարձրաձայն կարդաց տողերը ու ցույց տվեց՝ որը որտեղ է, ես հասկացա, որ հանձնաժողովի այդ տղան փորձում էր հանրապետականին ընտրել իմ փոխարեն»,- ասել է 82-ամյա կինը:
    13.50 ՀՅԴ թեժ գծին ահազանգել են, որ Նոր Նորք վարչական համայնքի 62 դպրոցում տեղակայված 1/28 ընտրատեղամասում ջավախքցիների հոսք է նկատվում: Պարզվել է, որ ջավախաբնակներին ապրիլ ամսին են Երևանի գրանցում տվել:
    1/30-ում ՀՅԴ վստահված անձից թղթեր են խլել` նրա նշումներով:
    Նոր Նորքի 4-րդ զանգվածի մանկապարտեզներից մեկում տեղակայված 2/08 տեղամասում զանգվածային կուտակումներ են, իսկ ոստիկաններն ուղղորդում են, թե ում պետք է ընտրեն:
    Արաբկիրի Հրաչյա Քոչարի փողոցում տեղակայված ընտրատեղամասերից մեկում պետական ծառայողներին ստիպում են քվեաթերթիկը հակառակ ծալել, որպեսզի հստակ իմանան, որ ՀՀԿ-ին են ընտրել, հայտնում է Yerkir.am-ը:
    Աղբյուր՝ epress.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #561
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայկական թխվածքաբլիթներում . .. իրանական չամիչ է



    Առաջին հայացքից անսպասելի է թվում, սակայն հայկական թխվածքաբլիթների մեջ, որը երեւանցիները շատ են սիրում կեսօրին համտեսել համակարգչի առջեւ նստած, իրանական չամիչ է օգտագործվում: Դա չի նշանակում, որ իրանական չամիչը վատն է, պարզապես ներկրված չամիչը կարելի է գնել կիլոգրամը 1500 դրամով, իսկ տեղական արտադրությանը` գրեթե կրկնակի թանկ:

    Հայաստնում չամիչի արտադրության վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, սակայն տարեկան ներկրվում է մոտ 800 տոննա, որոնց 80%-ը` Իրանից: Հայկական հրուշակագործական ֆաբրիկաներն արդյոք տեղական չամիչ փնտրում են: Սեղանի խաղողը եւ տեխնիկականը` սպիրտայինի համար, տեղ չեն թողնում չամիչի համար: Հայաստանում արդյունաբերական մասշտաբների չամիչ չեն արտադարւոմ: «Չամիչ մեզ գրեթե ոչ ոք չի առաջարկում»,- ասաց «Դարոինկ» ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:

    Չրի հետ կապված իրավիճակը գրեթե նույնն է. «Եթե օրինակ, ծիրանը սեզոնին արժե 400-500 դրամ, ապա դրանք չորացնելու դեպքում նշանակում է նրանց արժեքը բարձրացնել 5-6 անգամ: Այդ իսկ պատճառով հրուշակագործների համար ներկրված չորամրգին այլընտրանք չկա: Այնպես որ Իրանը ոչ միայն չամիչի, այլեւ չրի մատակարարման հարցում նույնպես առաջատար է: Եւ զարմանալի չէ, քանի որ 2011թ. Իրանը ծիրանի արտադրությամբ 2-րդ էր աշխարհում, իսկ Հայաստանը` 20-րդը` ըստ FAO-ի վիճակագրության:

    Նշենք, որ գյուղական զարգացման ծրագրերում նաեւ կան չորամրգի արտադրության աջակցության բաղադրիչ: Այսպես, USAID/CARD-ի ծրագիրը նման արտադրությունների զարգացման փոքր նախագծեր է իրականացնում, իսկ IFAD-ի շրջանակում հեռանկարային ծրագրեր է իրականացնում «Հայկական միրգ» ընկերությունը:

    Թարմ մրգերի հետ կապված արտահանումը քիչ թե շատ կարգավորվում է, իսկ չորամրգի հետ կապված արտահանումն առայժմ հուշանվերային մասշտաբների է:
    Աղբյուր՝ News.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.05.2013), Sagittarius (05.05.2013)

  9. #562
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարևորագույն

    3 ծրարով երիտասարդին Կոնգերսի ներկայացուցիչն է «բռնել»


    Այսօր տեղեկատվություն է տարածվել, թե 8/33 տեղամասում անհայտ անձին բռնել են երեք քվեաթերթիկով, որոնք իբր քվեարկված են եղել Հայ ազգային կոնգրեսի օգտին: Իրականում, սակայն, սույն երիտասարդին՝ երեք ծրարով «բռնացրել է» հենց հանձնաժողովի կոնգրեսական անդամը: Դրանից հետո, քվեարկող քաղաքացիների վկայությամբ երիտասարդը մատնացույց է արել հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամին, եւ ասել, որ այդ ծրարները հենց նա է տվել իրեն: Դրանից հետո էլ, հանձնաժողովի նախագահը առանձնացել է ոստիկանների հետ, ինչից հետո եկել եւ հայտարարել են, թե իբր ծրարները ընթերակաների մասնակցությամբ բացել են, եւ տեսել, որ քվեաթերթիկները քվեարկված են Կոնգրեսի օգտին: Այն դեպքում, երբ որեւէ մեկը այդ թերթիկները այդպես էլ չի տեսել:
    Աղբյուր՝ ilur.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (05.05.2013)

  11. #563
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լֆիկն ու «թաղի տղա» վստահված անձին ցուցումները.
    http://www.youtube.com/watch?feature...v=5av--_CunqU#!
    Չուկ ջան, ասում էիր, թե էս http://www.lragir.am-ը միշիկական լրատվամիջոց ա, բայց կոնկրետ էս վիդիոն հո լրիվ ՀՀԿ-ի դեմ կոմպրոմատ ա, մարդկանց ուղղորդում է ՀՀԿ-ի դեմ:
    Գլուխ չեմ հանում, ապեր, միշիկական լրատվամիջոցները հիմի ՀՀԿ-ի դեմ են ուղղորդում, թե կողմ...

  12. #564
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ասում էիր, թե էս http://www.lragir.am-ը միշիկական լրատվամիջոց ա, բայց կոնկրետ էս վիդիոն հո լրիվ ՀՀԿ-ի դեմ կոմպրոմատ ա, մարդկանց ուղղորդում է ՀՀԿ-ի դեմ:
    Գլուխ չեմ հանում, ապեր, միշիկական լրատվամիջոցները հիմի ՀՀԿ-ի դեմ են ուղղորդում, թե կողմ...


    Ցանկացած նման լրատվամիջոց փորձում ա խաղալ ընդդիմադիր դեր՝ հասարակության վստահություն նվաճելու համար, շատ այցելուներ ունենալու, անհրաժեշտ պահին իրենց ուզած լրատվությունը սղացնելու համար: Դա անում ա 1in.am-ը, սա, մյուսները: Ու էդ քաղաքականության ենթատեքստում իրենք ուղղակի չեն կարող այս կարգի լրատվություններ չտալ: Մանավանդ ասենք սա, որ էսպես թե էնպես նկարվել ա բազում լրատվականների կողմից ու բոլորն էլ դնելու են: Մեր խնդիրն ա ուշադիր լինելը, զտել կարողանալը: Անձամբ ես աշխատում եմ օգտվել ԲՈԼՈՐ լրատվականներից: Պարզապես երբ մի քիչ ուշադիր ես հետևում տվյալ մեկին, ապա նկատում ես, թե իրենք կարմիր գծով միշտ ինչն են տանում, եթե նույնիսկ ճշտված կամ չճշտված ինֆորմացիա չունես, թե ում խաղն են խաղում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zodiac (05.05.2013)

  14. #565
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի՞նչ գնահատական կտաք ընտրությունների ընթացքին և գրանցված ընտրախախտումների դեպքերին՝ հարցի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ մինչ այս պահը ընտրություններն ընթացել են բնականոն հունով:

    «Կարծում եմ՝ բուն ընտրական պրոցեսն անցնում է բնականոն հունով, երբեմն կեղծ ահազանգեր կան, որոշ ուժեր իրենց ենթադրյալ պարտությունը հիմնավորելու համար որոշակի քայլեր նախաձեռնել են և անում են, բայց եթե տեղում ծանոթանանք, կտեսնենք, որ դա այնքան էլ այդպես չէ, այնուամենայնիվ, ես ևս մեկ անգամ հորդորում եմ, կոչ եմ անում, որպեսզի ողջամտության սահմանում գործեն կամ իրենց տարբեր մասնագիտական ունակություններն ուրիշ ժամանակ ի հայտ բերեն և փորձեն կիրառել»,-ասել է Հ.Սահակյանը:

    ԱԺ պատգամավորը խորհուրդ է տվել խախտումների դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Բայց հիմնականում տարածված լուրերը համարում է պրովոկացիոն. «Այն ուժերը, որոնք պարտվողական հոգեբանություն են դրսեւորել նաև քարոզարշավի ժամանակ, մենք տեսնում ենք, որ այդ պրովոկացիոն հարցադրումներով և «սենսացիոն» որոշակի տեսագրություններով փորձում են տարածել հետագայում իրենց պարտությունն արդարացնելու համար: Մենք կոչ ենք արել նմանատիպ դեպքերով դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի և սադրիչները, և խանգարողները, և արջի ծառայություն մատուցողները՝ բոլորը պատժվեն օրենքի ուժով»:

    Հարցին, թե ինչպես կգնահատեք ձեր թեկնածուի շանսերը, Հովհաննես Սահակյանը պատասխանել է «Մենք մեր կատարած աշխատանքի և հատկապես Տարոն Մարգարյանի՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած աշխատանքը թույլ է տալիս ենթադրելու, որ մենք ունենք բոլոր շանսերը, որ վերարտադրվենք»:

    Այս կապակցությամբ ֆեյսբուքի օգտատեր Դերենիկ Մալխասյանը գրում է.

    «Մենք ունենք բոլոր շանսերը վերարտադրվելու». Հովհաննես Սահակյան (ՀՀԿ): Փաստորեն՝ էս երիտհանրապետականը բացառիկ ազնվությամբ խոսոտվանում է, որ իրենք ոչ թե վերընտրվում են, այլ՝ վերարտադրվում: Ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է օրենքի կիրառման խստությունը:
    Աղբյուր՝ Ilur.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zodiac (05.05.2013)

  16. #566
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    11/36-ում ՀՀԿ վստահված անձը հարձակվել է Կոնգրեսի վստահված անձի վրա


    11/36 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ՝ ոմն Արտյոմ, հարձակվել է Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանի վրա: Այսօր առավոտյան, երբ Արտյոմը ժամանել է տեղամաս՝ գրանցվելու, Վարդանը պարզել է, որ նա անձնագիր չունի, եւ պահանջել է ներկայացնել անձնագիրը: Արտյոմը գնացել է տուն եւ վերադարձել անձնագրով:

    «Այնուհետեւ, մի քանի ընտրողներ քվեարկելուց հետո մնացել էին տեղամասում: Ես հանձնաժողովի անդամներից մեկի խնդրանքով մոտեցա նրանց եւ զգուշացրեցի, որ տեղամասում մնալն արգելված է, եւ խնդրեցի լքել տեղամասը: Ընտրողները սկսեցին վիճաբանել հետս: Այդ ժամանակ Արտյոմը հարձակվեց վրաս եւ փորձում էր հարվածել: Հանձնաժողովի անդամների եւ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների հորդորով նա հանգստացավ եւ հեռացավ տեղամասից», - iLur.am-ին պատմեց Վարդան Հարությունյանը:

    Նա տեղեկացրեց նաեւ, որ ոստիկանությունից հետաքննիչներ են ժամանել եւ բացատրություններ վերցրել հանձնաժողովի նախագահից եւ իրենից: Այժմ ոստիկանները սպասում են Արտյոմին՝ նրանից նույնպես բացատրություն վերցնելու համար:
    Աղբյուր՝ ilur.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #567
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հանգի՜ստ, հանդա՜րտ ընտրություններ

    17:35 - 05.05.2013
    Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/15 ընտրատեղամասում իրավիճակը լարված է:

    Hetq.am-ը ֆիքսել է ուշագրավ կադրեր. տարածքում մարդկանց կուտակումներ են, հիմնականում` տարեցների, որոնց փոխարեն երիտասարդ տղաներ են քվեարկում:

    Մանրամասները` տեսանյութում:
    Աղբյուր՝ Երկիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #568
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական թխվածքաբլիթներում . .. իրանական չամիչ է
    ես զգում էի, որ չամիչի հետ մի բան էն չի... իրանական է փաստորեն

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (05.05.2013)

  20. #569
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մալաթիա Սեբաստիայի 8/09 ընտրատեղամասում պարզվել է Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի 85-րդ տեղում գտնվող, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Գևորգի Մանուկյանը տեղամասում գրանցվել է որպես ՀՀԿ-ի վստահված անձ:

    Մեր թղթակցի փոխանցմամբ, 8/08 և 8/09 տեղամասերի հանձնաժողովների ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն այժմ պահանջում են այդ տեղամասերում ընտրությունները չեղյալ համարել: Քիչ առաջ lragir.am-ը նույն այս երիտասարդի պահվածքի մասին տեսանյութ է տարածել, որտեղ պարզ երևում է, որ սույն երիտասարդւ իրեն պահում է վերջին խուժանի նման:
    Աղբյուր՝ ilur.am




    Ստեղ ուղղակի նաև մեջբերեմ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածը.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՕՐԵՆՔԸ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ


    ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

    ԲԱԺԻՆ 1
    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    ԳԼՈՒԽ 7
    ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

    Հոդված 32. Վստահված անձի կարգավիճակը


    ...

    3. Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում եւ ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովի անդամները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (05.05.2013)

  22. #570
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ճճճ

    Թարմ տեղեկատվություն ընտրակեղծիքներից

    1. 158-986 ընտրատեղամասում դեռ չպարզված հանգամանքներով գրիչը դուրս է եկել ընտրախուցից ծխելու պատրվակով և այլևս չի վերադարձել
    2. 2541-986 ընտրատեղամասում դեռ չպարզված հանգամանքներով իրար են բախվել կապույտ ու կարմիր գույնի գրիչները: Ընտրատեղամասին նախագահը ֆիքսել է այդ դեպքը: Կատարվում է նախաքննություն
    3. 254-987 ընտրատեղամասում անվավեր ճանաչված քվաթերթիկը հայտարարել է անժամկետ հացադուլ
    4. 26-9875 ընտատեղամասում քվեատուփը հրաժարվել է բացվել:
    5. 245-986 ընտրատեղամասում շունն էլ տիրոջը չի ճանաչում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (05.05.2013)

Էջ 38 46-ից ԱռաջինԱռաջին ... 28343536373839404142 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •