«Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)
Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)
«Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)
Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ
Չեմ մասնակցելու քվեարկությանը
Տրիբուն (10.05.2013)
իմ "ընտրությունը " միշտ մոդիֆիկացվում ա...
կոնկրետ այս պահին էն ա, որ սպասենք, տեսնենք թե էս ք.քը ոնց ա չորանում, ու կարող ա և դառնում ա պարարտանյութ:
ես հեռվից էտ չորացման ընթացքն եմ տեսնում: ճշԳրԻՏ չգիտեմ թե խի, բայց ոնց որ թե Սերժը դա անում ա: իրանից վախում են անասունները, ու դա ինքը օգտագործում ա դեպի առաջ գնալու համար: վգան վարդանիկը,էջմիածնի հայտնի գեներալներ, Դոդի կիսադոդ վիճակը, Էտ դավաճան Օսկանյանի աննախանձելի վիճակը, նեմեց-գռզո-ու նմանատիպ տականքների, Սյամոյի փախած ման գալը, մյուս տականքների սսկվելը... նաև ժուռնալիստերի ձեռով ընենց տականքնեի ոնց որ Մհերն ա թոխմախի ներողություն խնդրել տալը.....
սա հեռվից:
իսկ եթե ներսում /Երևանում/ լինեի, ամենայն հավանականությամբ ուրիշ կլիներ տեսլականս
մի քիչ սպասենք... ոնմց որ թե իսկականից ք.քը չորացնում են...
Chuk (10.05.2013)
Կա տենց բան, որ երբեմն կողքից, դրսից նայելուց ավելի լավ ես պատկերացնում, թե ներսում ինչ ա կատարվում, որովհետև ներսում լինելուց շատ բաներ չես տեսնում, չես նկատում: Բայց սա էդ դեպքերից չի՝ ակնհայտ:
Ինչու՞ էդ դեպքերից չի: Որովհետև նույն էդ Էջմիածնի հայտնի գեներալը անկյուն քշվելուց ու կզելուց հետո ի վերջո գտավ էնքան լեզու, որ հիմա նույն բեսպրեդելը շարունակում ա, ուղղակի մի տարբերությամբ, Սերժից կարգին վախում ա: Դոդին հա, ահագին թուլացրել են, որովհետև անկախ տարբեր կարծիքներից մարդը փորձեց ինքնուրույնության կուրս վերցնել (կապ չունի թե ինչ նպատակով) ու արդյունքում էսօր էլի նույն դոդն ա, բայց իրան ավելի զգաստ ու հանգիստ ա պահում, որտև վախում ա:
Իսկ այ ասենք Նեմեցը ինչ կար, էն էլ մնում ա, ուրիշ հարց, որ հիմնականում աշխատում ա արածները «պուբլիկավատ չանի», բայց եթե մի բան անում էլ ա, իրան էդ ներվում ա, վկան Հարսնաքարի դեպքը: Ու եթե ինքն էլ պատգամավոր չի, էդ պատիժ չի, ինքն էն գլխից էլ չէր ուզում պատգամավոր լինել: Երևի որտև խելքը հերիքել ա էնքանին, որ հասկանա, որ պատգամավորի մանդատն ու անձեռնմխելիությունը Հայաստանում իրարից տարբեր հասկացություններ են, կարաս պատգամավոր լինես ու ՍԵրժի հրամանով մի րոպեում դրանից զրկվես (չնայած սահմանադրությամբ տենց բան չի նախատեսվում), ու կարաս պատգամավոր չլինես ու անձեռնմխելի լինես, ոնց որ նորին մեծություն Նեմեցը, կամ ոնց-որ Լֆիկը, որի բեսպրեդելշիկությունը ոչ միայն չի պակասել, այլ կտրուկ ավելացել ա, լկտության ու ցինիզմի լրիվ սահմաններն էլ անցել ա, հասել ա էն կետին, որ օրը ցերեկով Երևանի կենտրոնում պատմամշակութային հուշարձան ա վերացնում, իսկ ով որ փորձում ա պայքարել անձնական սպառնալիքներ ա ստանում ու դրա համար իրան չոշ ասող չկա:
Իսկ եթե մի քիչ էլ խորանանք, ապա կհասնանենք գերինելեկտուալ Սաշիկին, էն քո «պարարտանյութ սարքող» Սերժիկի հալալ-զուլալ ախպորը, որի բեսպրեդելշիկությունը գերազանցում ա էս վերևում թվարկած բոլորի բեսպրեդելշիկությունների գումարին՝ բոլոր ժամանակների:
Ու հասկանում ես, որ ոչ մի քայլ էլ առաջ չի: Ընդամենը կա ավազակապետական բուրգի օղակների վերակազմավորում: Դրանք վերակազմավորվում են առավել անձնակենտրոն ուղղությամբ, այլ կերպ ասած Սերժիկն ընդամենը ամեն ինչ իր առանցքի շուրջն ա սարքում, մեծ լիազորությունները տալով իրեն առավել մտերիմներին ու հավատարիմներին, սկսած սաշիկ ախպեր ու միշիկ փեսայով, շարունակ նեմեցլֆիկով, շարունակած մնացած բոլորով:
Ու ստեղ եղողները դա շատ լավ տեսնում են: Էդ էլ պատճառն ա, որ ընտրություններն էլ են բեսպրեդելավարի անցնում, թաղի խուժանի, գողագանի, ապօրինության բոլոր դրսևորումներով, որովհետև իրան առաջ հստակ խնդիր ա դրած ոչ թե վերընտրվելու, այլ վերարտադրվելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (11.05.2013), Zodiac (10.05.2013), Տրիբուն (10.05.2013)
Умный в гору не пойдёт умный гору обойдёт...
Մարտահրավեր ում հետ, անիմաստ ուժերի ու ռեսուրսների վատնում է մարտի բռնվել մի համակարգի հետ, ով ավլեի մեծ ֆինանսական էլ չասած գաղափարական հնարավորություններ ունի քո հանդեպ...
Գաղափարականը – պատերազմ կա , ղարաբաղ կա , որ մեզ ձեր տաք վատ կլինի, կարգախոսն է, որի դեմ ոչինչ այսօր ոչ մեկ չի առաջարկում...
Ֆինանսականն էլ քննարկելն անիմաստ է – Սեֆիլյանը այս օրերին լավ օրինակ բերեց, գլավսերժանտը Արցախի պատերազմի օրերին մալբորոյով էր մարդկանց առնում հիմա բիզնես քվոտաներով, նա միշտ էլ ունի տալիք ու կառնի ում պետք է...
Մարտահրավերը պիտի լինի սեփական այլընտրանքային գաղափարախոսությունը ու ժողովրդին այլընտրանքային ֆինանսական ու պատերազմից ապահովվություն ներկայացնելն...
Գնալ պայքարել սերժանտների դեմ, որ նույն գաղափարներով բայց իրանց փոխարեն դու նստես ու շարժվես, ժողովուրդը չի ուզում ու հստակ ցույց տվեց, ներառյալ բարևագետներին...
ես որ ասում էի որ ներսում լինեի ուրիշ էր, իսկ դրսից ուրիշ, դա կոնկրետ էս դեպքում նրա համար չէի ասում, որ դրսից ավելի լավ ա երևում: երևալը ստեղ էական չի, քանի որ կա ուրիշ ֆակտր:
դա հոտած ք.քի ֆակտր ա... ուրմեն, էն մարդիկ, ոնքեր ունեն նուրբ հոտառություն, հիմա էտ հոտից խեղդվում ան, ու դա է պատճառը որ սառը մտածելու հնարավորություն չունեն... ոնց ասեմ, հոտը այլանդակ ա...
մեր երկիրը էս 1500 տարի ա լրիվ զուգարան ա դառել... ու երբևէ էտ զուգարանը չի մաքրվել:
հիմա փորձ ա արվում մաքրելու /ինձ ըտենց ա էրևում - ու փաստացի էլ ըտենմց ա, քանի որ բնականից ք.քը մեկը մեկին փակում ա ու սենց հոտ չի ընկնում, իսկ հիմիկվա հոտը ընենց ա, ոնց որ զուգարանը մաքրում են քիչ քիչ.../...
բնական ա, որ այլանդակ հոտ ա ընկնելու մաքրելու ընթացքում: դրա համար նուրբ հոտառություն ունեցողներին այդ ընթացքում ես առաջարկում էի գնալ հեռու "դարչաներ"- մինչև անցնի վտանգը-կեղտոտ հոտը, որ չխեղդվեք
ու մի զարմացեք, որ զուգարանը մաքրում ա մի մարդ, ու էը զուգարանից շատ լավ ա հասկանում, ու երկար ժամանակ ա բնակվուն էր հենց էտ զուգարանի կենտրոնական հատվածներում... ինձ թվում ա, իրան արժի վստահել էտ /զզվելի/ գործը
էսքան մի բան![]()
Ընգեր, ես իշխանության ոչ մի նախաձեռնության ծափ չեմ տալիս: Իսկ Սերժի որևէ բան փոխելու ցանկությանը կհավատամ միայն, եթե իրա ձեռով գլխից խփի իրա ախպեր Սաշիկին, հետո ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, հետո ինքը իրան:
Բայց չեմ կարում հասկանամ նաև էն մարդկանց, որոնք մենակ մի ճիշտ ուղի են տեսնում, նույնիսկ եթե էտ ուղին ամեն ձև ապացուցում ա, որ ճիշտ չի:
Դու ինձ օրինակ անըդհատ մեղադրում ես, որ ես արագ հայացքներս փոխում եմ, ու ճիշտ ես անում: Քանի որ ես, գոնե իմ մտքերում, անըդհատ ինչ-որ բանի փնրտուքի մեջ եմ, ու չեմ կառչել մնացել միակ ու անփոխարինելիից:
Zodiac (13.05.2013), Անվերնագիր (13.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ