Իմ սիրելի ծանոթ և անծանոթ ընկերներ, բոլոր-բոլոր: Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին, բոլորիս մաղթում էն, ինչի կարիքը ունենք, առողջություն, երջանկություն, ձեռքբերումներումներ: Թող եկող տարին մտովի ամփոփելիս, բոլորս ասենք` հա, լավ էր, ոնց որ էսօր ես արեցի
Ով գործ չունի, թող գործ գտնի, ով սեր չունի, թող սեր գտնի, ով հանգստի կարիք ունի, թող միշտ հանգստի կարիք ունենա

Լավ ա, երբ անելիք շատ ես ունենում: Ուզում եմ բոլորս էնքան երջանիկ լինենք, որ փողոցում, մարդաշատ վայրում չկարողանանք զսպել թռչկոտալով քայլելու անհագ ցանկությունը ու սկսենք թռչկոտալ ու մեկ էլ շուրջներս նայեք, թե ոնց են մեզ նայում ու տեսնենք, որ բոլորը մեզ պես երջանկությունից թռչկոտում են

Չլնող բան ա, գուցե, բայց շատ ուզենք, գոնե քիչը լինի, համ էլ ով գիտի
Երջանիկ եղեք

Էջանիշներ