Եվ այդ խոսակցության թեմայով ևս մեկ ակնարկ, արդեն ոչ թե Բառադիի, այլ նրանց համար, ովքեր հանկարծ ու իր գրածները լուրջ կընդունեն: Այս մարդն ինձ առաջարկում էր սկսել վարչության անդամներից: Հավանաբար նկատի ուներ հին վարչությունը, բայց հիմա ՀԱԿ կուսակցության վարչություն կա, որն ավելի կարևոր է: Առաջարկում եմ կարդալ այդ անունները և տեսնել, թե քանի՞սն են, ովքեր են 91-98 թթ.-ին «հարստացած բիզնեսմեններ».
Մի քանի հստակեցում էլ. նենց չի, որ ասում եմ, որևէ մեկը բիզնես չի ունեցել, իհարկե ունեցել են: Բայց նախ ոչ մեծ մասը, երկրորդ «այդ տարիներին հարստացած բիզնեսմեն» արտահայտությունը փոքր ինչ այլ իմաստ ունի, որը չեմ կարծում, որ ակումբի գրագետ մասսայի համար լրացուցիչ բացատրելու կարիք ունի: Իհարկե ՀՀՇ-ում եղել են նաև «այդ տարիներին հարստացած բիզնեսմեններ», որոնք որպես կանոն հայտնի առնետավազքով են զբաղվել ու շարունակել «հարստանալ» նաև հաջորդ տարիներին: Իմ վրդովմունքի պատճառը բառերի թեթև խաղով այլ տպավորություն ստեղծելու քայլն էր, որ միայն այդ գրառումով չի, որ նկատել եմ տվյալ մասնակցի մոտ:Արամ Մանուկյան
Սամվել Աբրահամյան
Վահագն Հայոցյան
Աշոտ Սարգսյան
Լեւիկ Խաչատրյան
Գեւորգ Գեւորգյան` Ապարան
Բագրատ Անդրեասյան
Քոչար Դավթյան
Սեդրակ Հովհաննիսյան
Աշոտ Մանուկյան
Լիդա Մելիքյան
Արամ Բարեղամյան
Վիկտոր Միրումյան
Հարություն Ուռուտյան
Արտյուշ Մելիքբեկյան
Նունե Վարդունի
Գեւորգ Գեւորգյան`Մասիս
Շալիկո Զորյան
Վոլոդյա Հովհաննիսյան
Գրիգոր Ոսկերչյան
Սարգիս Թամազյան
Վանո Սիրադեղյան
Լեւոն Զուրաբյան
Վահագն Խաչատրյան
Զոյա Թադեւոսյան
Անահիտ Եղոյան
Գագիկ Ջհանգիրյան
Ավետիս Ավագյան
Արման Մուսինյան
Վլադիմիր Կարապետյան
Արշակ Բանուչյան
Վահան Վարդապետյան
Գրիգոր Գրիգորյան
Հրանտ Տեր-Աբրահամյան
Արմեն Օհանյան
Ավետ Պողոսյան
Արամազդ Ղալամքարյան
Եվա Ադամյան
Մերուժան Աբրահամյան
Արեգ Գեւորգյան
Ելենա Նալբանդյան
Սամվել Թեյմուրազյան
Արշակ Մուսախանյան
Ինչևէ, ինչպես արդեն մի տեղ գրել եմ, ՀԱԿ կուսակցությունը դժվար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի ի թիվս այլ հարցերի կարողանա հասարակությանը, ձեզ, մեզ, ապացուցել, որ այս կուսակցությունում, արդեն նորաստեղծ կուսակցությունում հավաքված չեն պատեհապաշտենրը, կերակրատաշտին մոտ վազողները, օրինախախտները և այլն: Այսքանով իսկապես փորձեմ ավարտել այս հարցի քննարկումը:
Էջանիշներ