User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)

    Դերասան Սերգեյ Դանիելյանն ու լրագրող Արման Սուլեյմանյանը որոշել են հիմնադրել ՔԱՔ կուսակցությունը (Քաղաքացիական ակտիվ քայլ):

    Ստորև իրենց կանոնադրությունը, վերցված կուսակցության պաշտոնական կայքից.

    Քաղաքացիական Ակտիվ Քայլ» կուսակցության կանոնադրություն

    Ամբողջական անուն: «Քաղաքացիական Ակտիվ Քայլ»

    Կարճ անվանումը: ՔԱՔ.

    Ընդհանուր դրույթներ
    1.1. ՔԱՔ կուսակցությունը մարդկանց կամավոր հիմունքներով հիմնված միավորում է: ՔԱՔ-ի նպատակն է՝ մասնակցել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր տեսակի ընտրություններին:

    1.2. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է սահմանադրական նորմերի վրա և կարգավորվում է գործող օրենքներով:

    1.3. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է կամավորական, հավասարության, օրինականության, ազնվության և պարկեշտության սկզբունքների վրա : Այլ բառերով ասած՝ նամուս-թասիբի վրա է հիմնված:

    1.4. ՔԱՔ-ի գործնեությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով:

    ՔԱՔ-ի նպատակները և մարտահրավերները
    2.1. ՔԱՔ-ի հիմնական նպատակներն են:

    Ստանալ ԱԺ մանդատ և օգնել հզոր, կայացած կուսակցություններին՝ զբաղվել բանակի և հասարակության թալանով: Օգտագործել պետական լծակները՝ պետական բյուջեն մսխելու համար: Վերջապես ազնիվ, թափանցիկ քաղաքական դաշտ ստեղծել:
    — ՔԱՔ կուսակցության հիմնադիրները՝ Սերգեյ Դանիելյանը և Արման Սուլեյմանյանը, շահ չհետապնդող անձինք են, որոնց նպատակը քաղաքական դաշտին գնահատական տալն է, ինչպես նաև քաղաքական դաշտի առողջացումն է:

    2.2. ՔԱՔ-ի գլխավոր նպատակն է ավարտի հասցնել իխող կուսակցության քրտնաջան աշխատանքը և կառուցել հրաշք, բարգավաճ, առաջ ընթացող, ցնցող, ծովից ծով Հայաստան:

    2.3 ՔԱՔ-ի նպատակն է՝ ամեն ինչ անել, որ քաղաքական էլիտան դառնա ՔԱՔ-ին հավասար: Հեռու պահել հասարակությանը բանակի, տնտեսական, բնապահպանական և այլ պրոբլեմներից, որ չներվայինանան: Օգնել իշխանությանը՝ վախի մթնոլորտ ստեղծել: Հանրապետության փլուզումից հետո օգնել իշխանությանը՝ անարգել հեռանալ արտասահման և վայելել երկրից դուրս բերած կապիտալը:

    III. ՔԱՔ-ի պարտականությունները

    3.1. ՔԱՔ-ը պարտավոր է միշտ մնալ օրինականության դաշտում

    — միևնույն ժամանակ կուսակցության անդամները օրենքի շրջանակներում անելու են այն, ինչ իրենց սիրտը ու միտքը կթելադրի:

    — Պարտադիր, բայց ոչ պարտադրված համաձայնեցնել իշխանության հետ իր քայլերը: Ազատ արտահայտել իր դիրքորոշումը, որը միշտ կհամընկնի իշխանության դիրքորոշնան հետ :

    — օգտվել բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են կուսակցության անդամների համար,:

    — անցկացնել բոլոր կազմակերպչական հարցերը օնլայն qaq-online.com կայքի միջոցով, քանի որ դեռ կուտակած գումարներ չունենք, որ վարձակալենք տարածքներ ու դահլիճներ:

    Մաքսիմալ կերպով թափանցիկ ներկայացնել իր գործնեությունը կայքի միջոցով և համաձայնեցնել բոլոր հարցերի լուծումը այլ կուսակցություների հետ, իրենց համարելով ՔԱՔ-ի ընկեր, ՔԱՔ-ի բարեկամ, ՔԱՔ-ի կոլեգաներ:

    Անդամագրումը
    4.1. Անդամագրումը կամավոր է և ինդիվիդուալ

    4.2. ՔԱՔ-ի անդամ կարող է դառնալ ցանկացած անձ, ով 18 տարեկան է և անդամագրվել է qaq-online.com կայքի միջոցով: Սակայն հիմնական աշխատանքը տարվելու է 30 անց մարդկանց հետ: Երիտասարդները թող հեռու մնան ՔԱՔ-ից:

    4.3. Օտար երկրներում ապրող մեր հայերենակիցները նույնպես կարող են լինել մեր անդամները: Նրանց գործնեությունը կազմակերպվելու է ՀՀ օրենքների համաձայն:

    4.4. Կուսակցական դառնում են բոլորը, ովքեր կանդամագրվեն qaq-online.com կայքում և կտրամադրեն իրենց տվյալներն առցանց:

    4.5. ՔԱՔ-ի անդամներին ոչ մի կուսակցական տոմս չի տրամադրվելու, քանի որ գաղափարախոսություն կրելն ավելի կարևոր է:

    4.7 ՔԱՔ-ի ցանկացած անդամ կարող է դառնալ մեր դեսպանը ԱԺ-ում, որովհետև մյուս կուսակցությնները առանց ՔԱՔ-ի բան չեն կարող անել:

    4.8 ՔԱՔ-ի անդամի հեռացումը կուսակցությունից կատարվում է հիմնադիրների որոշմամբ, եթե վերջինս դավաճանում է մեր սկզբունքները և կամ օգտագործում է մեզ իր սեփական շահի համար:

    .ՔԱՔ-ի անդամը իրավունք ունի.

    — ընտրել և ընտրվել

    — ստանալ ցանկացած տեղեկատվություն մեր կայքի միջոցով մեր մասին և ընդհանրապես:

    — օգնել ում ուզում է և ինչպես ուզում է

    — դիմել հիմնադիրներին, եթե ուզում է ընտրվել և անկապ գումար ստանալ պետբյուջեի հաշվին՝ դրա դիմաց ոչ մի բան չանելով:

    — մասնակցել ՔԱՔ-ի միջոցառումներին

    — նամակով դիմել մեզ կուսակցության շարքերից հեռանալու դեպքում

    4.8. ՔԱՔ-ի անդամը պարտավոր է

    -տեղեկացնել հիմնադիրներին իր բուռն քաղաքական կյանքի մասին, եթե ինքը գործուղվի ԱԺ, որպես պատգամավոր:

    — ՔԱՔ-ի անունը բարձր պահել:

    4.9. ՔԱՔ-ի անդամ լինելը դադարեցվում է եթե.

    — մարդը մահանում է,

    Դուրս գալու մասին ՔԱՔ-ի անդամը պետք է տեղեկացնի մահվանալուց հետո:

    ՔԱՔ-ի ղեկավար կազմը
    5.1. ՔԱՔ-ի ղեկավար կազմը դերասան Սերգեյ Դանիելյանն է և լրագրող Արման Սուլեյմանյանը,

    5.2. Ղեկավար կազմի մեջ ոչ ոք չի կարող լինել բացի վերոնշյալ երկու անձից, քանի որ իրենք միայն միմյանց են վստահում ու չեն հետապնդում քաղաքական նպատակներ:

    5.3. Բոլոր ժողովները օնլայն են հրավիրվում: Արդյունքում հիմնադիրները նշանակում են այս կամ թեկնածուներին ամենուրեք: Որոշում են բոլոր ֆինանսական խնդիրները և տեղադրում են տեղեկատվությունը կայքում:

    6. Կանոնադրության փոփոխությունները

    6.1. Սույն կանոնադրությունը ինչպես ցանկանանք այնպես էլ կփոխենք:

    VII. Կուսակցության դրամական միջոցները

    —ՔԱՔ-ը միշտ կտեղադրի իր կայքում բոլոր դրամական հոսքերը, ՇԱՆ ՏՂԱ ԼԻՆԵՄ կամ ՄՈՐՍ ԱՐԵՎ սյունի տակ : Մենք միշտ կներկայցնենք բոլոր ծախսերը՝ հասարակությանը պատշաճ տեղյակ պահելոու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.12.2016), Rammstein (16.12.2016), Արշակ (15.12.2016), Ռուֆուս (15.12.2016), Վիշապ (16.12.2016)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ախր մեկ մեկ շատա է տափականում Դանիելյանը...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.12.2016), Յոհաննես (15.12.2016)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (16.12.2016)

  7. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանոնադրությունը կարդացի, վիդեոն մի երկու րոպե եմ դեռ աչքի անցկացրել, բայց մալադեց, վերջապես կարգին արտիստիկ քայլ ա փորձում անել Սերգեյ Դանիելյանը։ (տենց բաներին պերֆորմանս էին ասում չէ՞
    Ես արվեստում քաքին միշտ դեմ եմ եղել, բայց էս են դեպքն ա, որ լրիվ տեղին ա։

    Եթե հաջողվի լրջով գրանցել էդ կուսակցությունը (թե՞ արդեն գրանցել են) ու ընտրություններին մասնակցել, ապա էդպիսով վերջապես կլեգալիզացնեն Չակ Նորիսի տարբերակը ու կարծում եմ ահագին լուրջ ձայներ կհավաքեն ու հավեսով չափալախ կտան մեր քաղաքական դաշտին, ցույց տալով ժողովրդի իրական վերաբերմունքը իրանց մասին։

    Ամեն ընտրությունների լիքը մարդիկ գնում ու «Չակ Նորիսին» են ընտրում‎։ Կարծում եմ էդ բավարար ապացույց ա, որ ՔԱՔ–ի հասարակական պահանջ կա։

    ՈՒ շատ լավ ա անում, որ «անրջացնում» ա քաղաքական դաշտը․ իրականում ոչ թե անլրջացնում ա, այլ եղած անլրջությունը ջրի երես ա հանում, ինչը շատ լավ ա։ Առողջացման սկիզբն ա էդ

    Մի խոսքով, եթե ՔԱՔ-ը ընտրություններին մասնակցի, էդ միակ տարբերակն ա, որ ես կարող ա գնամ ընտրությունների ու քվեարկեմ ու հետն էլ ուրիշներին կոչ անեմ մասնակցել ընտրություններին:

    Բայց դե իրանց կանոնադրությունը որ կարդացի, կասկածում եմ որ իր կուսակցությունը գրանցեն, չափից դուրս անկեղծ ա ու կեղտ բռնելու տեղ շատ կա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (15.12.2016), Նաիրուհի (15.12.2016)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ոնց որ իսլանդական Best Party-ն լինի, որի ղեկավարն էլ էր կատակերգու ու Ռեյկյավիկի քաղաքապետի ընտրություններին հաղթեցին մնացած բոլորին: Ու էս վերջերս հակա-establishment-ային կուսակցություններն ու անձինք բավականին մեծ հաջողություններ են ունենում, վերջերս էլ Նորվեգիայում black metalist-ը ընտրվել էր ավագանու անդամ, երբ որ իր թեկնածությունը որպես կատակ էր դրել:

    Համենայն դեպս եթե վաղը ընտրություն լիներ ՔԱՔ-ն ավելի շատ ձայն կհավաքեր, քան ՀԱԿը:
    I may be paranoid but no android!

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի կողմից լավ ա խնդիրների մասին սենց խոսելը, իսկ մյուս կողմից ինքն աննասուն բան ա:

    Կա մի հատ փաստ. իշխանությունն ունի իր էլեկտորատը: Դա իրանց խնամի ծանոթներն են, դա փող վերցնող ընտրողներն են, դա վախեցնելով ընտրողներն են:

    Ու սա էն ռեսուրսն ա, որի առկայությամբ ուզած ընտրություն լեգալացվում ա. քվեարկողների քանակ ապահովվում ա:

    Սրան հակադրվելու միակ ձևն այ էդ էլեկտորատից դուրս գտնվող մարդկանց քվեարկություն բերելն ա: Իսկ ՔԱՔ-ը իրանց անհույսություն ա ներշնչում: Ամեն ինչ քաք ա կարծիքը լեգալացնում ա: Ու չէ, ՔԱՔ-ը վաղն էլ չի հավաքի ավելի շատ ձեն քան ՀԱԿ-ը, ուղղակի ՔԱՔ-ը կանի էնենց, որ ավելի քիչ մարդ կգնա ընտրության: Քաք-ի քվեները կլինեն առավելագույնն էնքան, ինչքան նախորդ ընտրություններում Չակ Նորիս գրողներն են: Ու եթե կուսակցությունը չգրանցվի էլ, ուղղակի սենց եթերներով թռոլինգը շարունակի, ինքը մեկ ա արդեն վնաս ա տալիս քաղաքական դաշտին՝ ավելի մտավորական խավին ընտրություններից վանելով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.12.2016)

  12. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիդեն յութուբում փակել են, բա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համատարած կեղծավորությունը, բարոյալքումը, մարդկային արժեքների դեգրադացիան ծնում են ծաղր և ցինիզմ, կարծում եմ սա նորմալ, սպասելի, մարդկության պատմության մեջ հաճախակի տեղի ունեցող երևույթ է: Ինձ թվում է ժողովդրին պետք են ծաղրածուներ և քաք, սա համընդհանուր թմբիրից (դեբիլացումից) դուրս գալու ճարահատյալ փորձերից մեկն է: Բացարձակ անիմաստություն է, եթե ոչ երկերեսայնություն քննարկելը, թե այդ ծաղրը ինչքան է կոռեկտության սահմաններից դուրս:
    Ծաղրը և կամ քաքը չի կարող կոռեկտության սահմաններից ներս լինել, ու դա բողոքի արտահայտման հուզական ձև է, պոռթկում, մոտավորապես հայհոյանքի պես մի բան, որի տակ թաքնված են հուսալքությունն ու հավատի կորսուտը:
    Իմ կարծիքով ՔԱՔ-ը իրականում շատ լավ արտահայտում է Հայաստանի իրավիճակը ու Սերգեյ Դանիելյանին էլ ռեսպեկտ դերը փայլուն տանելու համար, այսինքն ինքը կարողանում է իր ծաղրը արտահայտել տրամաբանված ու հանրամատչելի, այնպես որ մեսիջը տեղ հասնի (այսինքն ահռելի տարբերություն կա սովորական հայհոյանքների ու այդ ծաղրի միջև):
    Բոլոր այն քննադատությունները, թե ինքը տափակ ա, կոռեկտ չի, և այլն, համարում եմ դասական քաղքենիություն, կամ մակերեսայնություն, այսինքն մարդիկ տեսնում են ծաղրը ու չտեսնելու են տալիս պատճառները և իմաստը (ա լյա Կենտրոնի Պետրոս):
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (16.12.2016), John (17.12.2016), Lion (16.12.2016), Mr. Annoying (17.12.2016), Անվերնագիր (18.12.2016), Արշակ (17.12.2016), Նաիրուհի (17.12.2016), Ռուֆուս (17.12.2016), Տրիբուն (17.12.2016)

  15. #9
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դզել ա էս կուսակցությունը: Ես ուզում եմ գնամ միտինգ, գոռամ՝ «ՔԱՔ, ՔԱՔ, ՔԱՔ, ՔԱՔ»: Սերգոյն էլ Նիկոլից լավ կարա ճղճղա ԱԺ-ի ամբիոնից: Կրկեսը կամբողջանա, ԱԺ-ի նիստերի ուղիղ հեռարձակումներն էլ որակական ավելի շատ դիտումներ կունենան: Ու ասենք դզում են էն պնդումները, որ ՔԱՔ-ւ անլրջացնում ա դաշտը, կամ մարդկանց հուսալքում ա: Ասենք Շմայսը չէ, Գալուստը չէ, բայց ՔԱՔ-ը ու Սերգեյը, հա՞: Եսիմ, սպասենք տենանք ինչ ա լինելու: Ներկա կանոնադրությունը, որը կայքում են դրել, հակաօրինական կետեր ունի, բայց կարծում եմ կփոխե ն ու իսկականից կգրանցվեն:

    Գժվում եմ ցինիկ ներկայացումների համար:

  16. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր այն քննադատությունները, թե ինքը տափակ ա, կոռեկտ չի, և այլն, համարում եմ դասական քաղքենիություն, կամ մակերեսայնություն, այսինքն մարդիկ տեսնում են ծաղրը ու չտեսնելու են տալիս պատճառները և իմաստը (ա լյա Կենտրոնի Պետրոս):
    պատճառները չտեսնելու մասին չի խոսքը:
    Դանիելյանի ոճը կարող է ոմանց դուր գալ, ոմանց էլ տափակ թվալ՝ ճաշակի հարց է:
    ես կասեյի՝ հիմարություն է քաղքենի անվանել մարդկանց, ով քո ճաշակը չի կիսում
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ներս ջան, հաջորդ ընտրությունների նշաձողն էսօր դրվեց։ ՔԱՔը անցավ պատմության գիրկը։ Մնացածը հետո մանրամասն կգրեմ, տրամս լավ ա, տնից դուրս տժժում եմ, հեռախոսով եէս թեման ստեղծել էի տրամադրությունները ստուգելու համար, ինչ մտածքւմ էի, ճիշտ էր։ Մնացածը հետո, հերթով, շարքով, կարգով։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  4. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  5. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •