............Եւ ինչպես սվիններով դիմավորեցին մեր այդ գաղափարը, թե ինչպե՞ս կարելի է հանկարծ Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցել, չէ՞-որ նրանք, չէ՞-որ նրանք …: Իհարկո, բոլորն էլ: Հասկացանք: Բոլորն էլ այդ համակարգի մաս են: Մաս էին: Կոալիցիայի անդամ էր Բարգավաճը: Բայց ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք մենք պոկել այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին, քանի որ ուրիշ ճանապարհ չկա: Քանի նրանք սերտաճած են՝ խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը, իմացեք՝ ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու: Եւ մի կարծեք, թե մենք հաջողությունների չենք հասել այս գործում: Գոնե կարողացել ենք մարդկանց մեջ կասկածներ սերմանել, եւ կոնկրետ ունենք երկու օրինակ. 2008-ին ԽաչատուրՍուքիասյանը ո՞վ էր, նորից այդ խոշոր բուրժուազիայի, այդ օլիգարխիայի մի մասն էր, եւ նույնպիսի վերաբերմունք կար նրա նկատմամբ, ինչպես մյուսների նկատմամբ, բայց այն մարդը այն ժամանակ հասկացավ եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունները առաջին հարվածը հենց նրան հասցրին: Իշխանությունները շատ ավելի լավ են հասկանում այն, ինչ քիչ առաջ ես ձեզ ասացի, քան՝ այսպես կոչված մեր քաղաքական ուժերը: Նրանք հասկացան՝ որտեղ է վտանգը: Եւ ամենադաժան հարվածը հասցրին հենց Խաչատուր Սուքիասյանին: Պարզապես սնանկացրին այդ մարդուն: Իհարկե, դա կանեին, որովհետեւ նա մենակ էր: Իսկ եթե պատկերցրեք՝ նրանք շատ լինեին, մի քանիսը, կամ՝ բոլորը, իշխանությունը անզոր կգտնվի բոլորի դեմ պայքարել:
Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը: Եւ ի՞նչ են անում: Փոխանակ նպաստեն այդ պրոցեսին, փոխանակ անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա, եւ այդ մարդը որեւէ քայլ չարեց, որ կասկածներ հարուցի, որ նա իսկապես փորձում է պոկվել իշխանությունից: Ես չեմ ասում պոկվել է լրիվ, նա չի կարող՝ հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի բաներով կապված է, բայց նա փորձում է գնում է այդ ճանապարհով, նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս. դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում մասնակցեց առանձին, հենց այս դահլիճում չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է (Երեւանի) ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է մի ուժ, որը նպաստում է, չեմ ասում պայքարում է, նպաստում է մի չարիքի դեմ պայքարին եւ չարիքի թուլացմանը, այդպես վանել:.........
Էջանիշներ