Zodiac (20.05.2013)
ընգեր, էդ երբվանից ա Սերոժի տված տոկոսը քո համար տենց ավտարիտետնի… դե ասա մի հատ էլ թող ձեր տոկոսն ասի… էլի եմ ասում. դուք չգիտեք ինչ եք ուզում… դուք ուզում եք.
-արդարադատություն լինի, բայց ձեր ուզած մարդուն սմասուդ անեք
-ուզում եք օրինականություն հաստատեք, բայց անօրինական ձևով
-ուզում եք որ խոսքի ազատություն լինի, բայց ամեն մարդ չխոսա
-ուզում եք եվրոպական արժեքների ու ստանդարտների համապատասխան երկիր լինի, բայց արժեքները կրող չլինի
-ուզում եք ազատ շուկայական հարաբերություններ, բայց որ պետությունը ֆինանսավորի
-ասում եք առաջնորդը կարևոր չի, բայց առաջնորդի հետևից եք գնում ու որ չի լինում պահանջում եք առաջնորդ
-շարունակական ցույցերի հավես չունեք, բայց "փեդերով" հեղափոխություններից եք խոսում առավորից իրիգուն…
-կաշառակիրությունից եք խոսում, բայց կաշառք տվողի պակաս չկա…
-ստատիստիկային չեք հավատում, բայց ամենակեղծ ստատիստիկան եք մեջբերում (4%-ը)
սրանցից ո՞րն ա սուտ…
Chuk (25.05.2013)
1. Էն ժամանակվանից, երբ ԱԺ-ի 7%-ը դարձավ ավտարիտետ
2. Սերժը տոկոսներն ա տալիս մենակ ՀՀԿ-ին: Մնացածը իրանց տոկոսները վաստակում են: Կարաս ՀԱԿ-ի, Ժառանգության, Դաշնակցության ու ԲՀԿ-ի ընտրական հանձնաժողովների անդամներից ու վստահված անձանցից հարցնես: Բայց քո խաթեր ու ընգերությունը հարգելով, կարամ ՀԱԿ-ի ստացած տոկոսները կրկնապատկեմ: Փոխի գրածս նախադասության մեջ «4 տոկոսանոցներին»-ը «8 տոկոսանոցներին»-ով:
Դե դու էնքան խելոք ես, որ մեզանից լավ գիտես, թե մենք ինչ ենք ուզում: Սերժն էլ ա քո պես մտածում մտածում, դրա համար էլ ինքը իրան նախագահ ա հա կարգում: Որ մեզ թողնի, մենք չենք իմանում, թե ինքը ինչքան լավն ա, ու չենք իմանում, որ հենց իրան ենք ուզում:
Մնացած զառանցանքին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում: Ոնց որ Խոսրով Հարությունյանի ելույթը լինի:սրանցից ո՞րն ա սուտ…
Ներսես_AM (25.05.2013)
Տրիբուն…ինչքան "տվել" եք էնքամ էլ ստացել են… ինչքանին ձեն չեք հանում էնքան էլ սերժը գրում ա… եթե քո ասածով լինի… ինչի՞ց ես բողոքում…
Խելոք չեմ ապեր, էսի խելքի հարց չի… դուք ձեր բերանով եք ասում… գրում եք… կարդա պոստերը կտենաս… ինձնից չեմ հորինում, շատ պետքս ա սուտի բաներ հորինեմ… գնա հարցազրույցները նայի, սովորական մարդկանց ու մտավորականների… ի՞նչ ա նշանակում "ինքը իրան նախագահ ա հա կարգում"… մի երկրում եթե սերոժի նման մեկը կարում ա "ինքը իրան նախագահ հա կարգի" ի՞նչ ես կարծում ինչն ա էդ երկրի պրոբլեմը… ես չգիտեոմ, ասա իմանամ…Դե դու էնքան խելոք ես, որ մեզանից լավ գիտես, թե մենք ինչ ենք ուզում: Սերժն էլ ա քո պես մտածում մտածում, դրա համար էլ ինքը իրան նախագահ ա հա կարգում: Որ մեզ թողնի, մենք չենք իմանում, թե ինքը ինչքան լավն ա, ու չենք իմանում, որ հենց իրան ենք ուզում:
չեմ ուզում անդրադառնաս… ասա որն ա սուտ…Մնացած զառանցանքին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում: Ոնց որ Խոսրով Հարությունյանի ելույթը լինի:
հ.գ. … ու թարգի հա՞… հես ա բիձեքի կլուբ եմ բացում, կեթանք ընդեղ, համ կխմենք, համ կծղենք համ էլ բոլ-բոլ իրար կքֆենք…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 26.05.2013, 00:08:
http://168.am/2013/06/15/238688.htmlՀԱԿԿ-Ն հիշեցնում է թաղման թափոր
Երեկ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿԿ) հանրապետական խորհրդի նիստը, որին մասնակցել են կուսակցության վարչության անդամները, ինչպես նաև տարածքային կազմակերպությունների ղեկավարները:
Հանրապետական խորհրդի օրակարգում եղել են կազմակերպչական հարցեր. մասնավորապես՝ կուսակցությունը նոր անդամներով համալրելու, տարածքային կառույցների գործունեության հետ կապված հարցեր: Կուսակցության անդամները քննարկել են նաև կուսակցության անդամավճար սահմանելու հարցը:
Կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է, որ կուսակցական անդամավճարը լինի 400 դրամ, սակայն, ի վերջո, որոշվել է սահմանել 300 դրամ: Չնայած Տեր-Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ ավելի մեծ ֆինանսական հնարավորություն ունեցող կուսակցության անդամները կարող են ավելի շատ վճարում կատարել:
Չնայած հանրապետական խորհրդի նիստի օրակարգում եղել են կազմակերպչական բնույթի հարցեր, որոնց մասին խոսել են Լևոն Զուրաբյանը և Սամվել Աբրահամյանը, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ելույթ է ունեցել: Նա կրկին խոսել է ընդդիմադիր կուսակցությունների համախմբման և միասնական գործելու մասին, և այդ ենթատեքստում, հերթական անգամ, որպես ընդդիմադիր կուսակցություն է հիշատակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ): Նույնիսկ ՀԱԿԿ անդամների մոտ, ովքեր Տեր-Պետրոսյանին մինչև վերջերս համարյա աստվածացնում էին, նրա այս խոսքերը քմծիծաղի առիթ են տվել: Հանրապետական խորհրդին մասնակցած մեր զրուցակիցն ասում է, որ ՀԱԿԿ անդամները թերթ ու կայք կարդացող մարդիկ են և գիտեն, որ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: «Մենք մեզ հարց ենք տալիս` ինչպե՞ս կարող ենք ԲՀԿ-ին ընդդիմություն համարել, եթե այդ կուսակցության նախագահն իրեն ընդդիմադիր չի համարում»,- ասում է մեր զրուցակիցը:
Բայց ՀԱԿԿ անդամներին կատարյալ հուսահատության է հասցրել Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ պնդում: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք շարունակելու են պայքարել Սահմանադրության շրջանակներում, որ իշխանափոխությունը Հայաստանում պետք է իրականացվի բացառապես ընտրական գործընթացների արդյունքում:
«Ես հասկացա, որ Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում ոչ մի իշխանափոխություն էլ չի լինելու, գնացեք տուն և ձեր գլխի ճարը տեսեք: Որովհետև, եթե իշխանության փոփոխությունը միայն ընտրությունների միջոցով է լինելու, ինչո՞ւ ՀԱԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին: Երկրորդ. Տեր-Պետրոսյանն ինքն է ասում, որ ընտրությունները կեղծվում են, և դա տեղի ունեցավ ոչ միայն 2008թ. ընտրությունների ժամանակ, այլ 2013թ.: Ի՞նչ է փոխվելու 4-5 տարի հետո, որ մենք մտածենք, որ ընտրություններով հնարավոր է լինելու իշխանություն փոխել»,- ասում է ՀԱԿԿ հանրապետական խորհրդի նիստին մասնակցած մեր զրուցակիցը: Իսկ ամենավտանգավորը նա համարում է այն, որ այս հայտարարությունից կարելի է հասկանալ, որ առաջիկա չորս տարիների ընթացքում ՀԱԿԿ-ն ոչ մի գործունեություն չի ծավալելու՝ ոչ հանրահավաք, ոչ ցույց, ոչ մի ակտիվություն. պետք է սպասել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները:
«Երբ միջոցառումը վերջացավ, և մարդիկ դուրս էին գալիս, ինձ թվաց, թե թաղման թափոր է գնում. բոլորը գլխահակ էին ու անտրամադիր: Բոլորի համար պարզ էր, որ մենք` որպես քաղաքական ուժ, դադարում ենք գոյություն ունենալ, որովհետև, եթե հավաքվում են ու չեն խոսում առաջիկա անելիքների մասին և խոսում են միայն փող հավաքելուց և հաջորդ ընտրություններին պատրաստվելուց, մարդկանց մոտ նույնիսկ հույսն է մեռնում»,- ասում է մեր զրուցակիցը:
Իսկ ինչո՞ւ կուսակցության դժգոհ անդամները չեն ըմբոստացել, չեն պահանջել, որ կուսակցությունը հանրահավաք հրավիրի կամ այլ քաղաքական ակցիաներ կազմակերպի, պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մեր զրուցակիցն ասում է, որ ՀԱԿԿ-ում սովորույթ չկա խոսել Տեր-Պետրոսյանի դեմ, բայց հատկապես վերջին շրջանում բոլորի մոտ համոզմունք է ձևավորվել, որ Տեր-Պետրոսյանի հետ այլևս իմաստ չունի փոփոխության հույս կապել: «Եթե նա ասում է՝ գնացեք մի 4-5 տարի էլ սպասեք, դա ի՞նչ է նշանակում: Երևի այն, որ` ինձ հետ հույս չկապեք, հաջորդ ընտրություններին ես 73 տարեկան եմ լինելու»:
Ըստ մեր զրուցակցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև վերջերս տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին և Սերժ Սարգսյանի կողմից Ադրբեջանի համար կանխատեսած ֆիասկոյին: Տեր-Պետրոսյանը ֆիասկո է կանխատեսել Հայաստանի համար` ասելով, որ տնտեսական վիճակը Հայաստանում գնալով վատանում է, որ ամեն տարի արտաքին պարտավորությունները սպասարկելու համար ավելի շատ ֆինանսական միջոցներ են պետք: «Նա ասում էր բաներ, որ դահլիճում նստածները շատ լավ գիտեն, բայց չեն հասկանում մի բան, եթե վիճակը գնալով վատանալու է, ինչո՞ւ մենք պետք է նստենք ու նայենք, թե ոնց է վատանում, այլ ոչ թե` ինչ-որ բան անենք երկիրը փրկելու համար»,- ասում է մեր զրուցակիցը:
ՀՀՇ-ն ՀԱԿԿ-ի վերափոխելու համագումարի ժամանակ Տեր-Պետրոսյանը 1995-2007թթ. ՀՀՇ-ն համեմատեց գյուղի ակումբի հետ, որտեղ մարդիկ հավաքվում էին, մի քիչ բամբասում ու տուն գնում՝ առանց որևէ լուրջ քաղաքական նախաձեռնություններ իրականացնելու: «Հիմա «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը գյուղի կլուբից էլ վատ վիճակում է լինելու, որովհետև այն ժամանակ դեռ մարդիկ հույս ունեին, որ Տեր-Պետրոսյանը կարող է գալ ու փրկել երկիրը, հիմա ո՞ւմ հետ հույս կապեն. չլինի՞ թե Լևոն Զուրաբյանի»:
Տրիբուն (19.06.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ