Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկչաստանի հեղինակ մեր Չուկ ախպեր, չգիտեմ, էդ Չուկ մականունդ կապ ունի, թե չէ, չուկչա բառի հետ, դրա համար սխալ կլինի, երևի, որ ես էլ քեզ նմանատիպ ջերմությամբ սիմետրիկ դիմեմ ՉՈՒԿՉԱ ԱԽՊԵՐ:Ինչորէ...
Էնքան նյարդայնացել էս , եղբայր, որ նույնիսկ չես նկատում, թե ինչպես էս նույն գրվածքիդ մեջ ինքդ քեզ հակասում:
Ասում էս-
-Բեր օրինակներ, հակառակ դեպքում հասարակ զրպարտախոս ու ստախոս ես, այսքան բան:-
Մի քանի տող ներքև էլ հենց ինքդ ես գրում-
-իհարկե կան, օրինակ մեզ հետ է նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանը, կուսակցությունը եղել է 1991-1998-ին -իշխող, հետևաբար լրիվ տրամաբանական ու նորմալ է, որ այնտեղ կան նաև նախագահի աշխատակազմում ու տարբեր նախարարություններում աշխատածներ-
Կամ էլ թե գրում ես-
-եթե կան նաև բիզնեսով զբաղվողներ (այս պահին կարծես թե առանձնապես խոշոր բիզնեսմեն չկա մեր շարքերում, չհաշված գուցե Հանրապետական հիվանդանոցի տնօրենին, ով ի դեպ ՀՀՇ-ից չի եղել, մինչ այս անկուսակցական է եղել, իսկ մյուսների մեջ եթե կան բիզնեսով զբաղվածներ, ապա փոքր բիզնեսով որպես կանոն, ինչը մեր մեջ ասած լավ ու դրական երևույթ ա:-ԱՅՍԻՆՔՆ այս նախադասությունով էլ հենց ինքդ էլ ընդունում էս, որ այո, նրանց մեջ կան նաև բիզնեսմեններ:
Ստացվում է, որ իզուր էս վրդովվել, քո ուզած օրինակներն հենց ինքդ էլ ներկայացրել էս արդեն, և ազնիվ մարդը քո իրադրությունում երևի թե, վերջապես հասկանալով, թե ինչ անհեթեթ է պիտակավորումներ կպցնելը-զրպարտախոս ու ստախոս -ներեղություն կխնդրեր:
........................
Եթե որպես ապացույց ուզում ես , որ ես ներկայացնեմ ՀԱԿ-ի նախկին ՀՀՇ-ականների մեծամասնության նախկին չինովնիկ կամ բիզնեսմեն լինելը, ապա գոնե պետք է էդ մարդկանց ցուցակը և կենսագրությունը ցույց տաս:Հենց ցույց տաս, ինքդ առաջինը կտեսնես ապացույցները:
Սկսիր գոնե նախկին ՀՀՇ-ական վարչության անդամների անուններից, որոնք նոր ՀԱԿ-ում կուսակցության քաղաքականությունն են որոշում:
.....................

Նամյոկները ասնավանի չեն, մանավանդ եթե դրանք քո գլխում ես ծնում, հետո վերագրում ուրիշներին:Չամիչություն:
Ասենք երբ ես գրում եմ ՀՀՇ-ի իշխանության տարիներին ի հայտ եկած բիզնեսմեններ,Չուկը, Մարկիզը և Մեֆը չգիտեմ խի ենթադրում են , թե ես գրել եմ օլիգարխ, խոշոր բիզնեսմեն, անազնիվներ, թալանչիներ, երբ գրում եմ ՀՀՇ-ի իշխանության տարիների պաշտոնյաներ, էլի ենթադրում են, թե իրականում ես նկատի եմ ունեցել կոռուպցիոներներ, թալանչիներ, իշխանական բեսպռեդելի և ընտրակեղծիքների կնքահայրեր: Տեսնես ինչի՞ց է:
Ամենևին ոչ, ես դե՛մ եմ այդ մարդկանց նման որակավորումներ տալ և հետո ինձ վերագրել:
Նրանք բոլորը սուրբ և ազնիվ են :Հատկապես ՀԱԿ մեծ առաջնոորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Չգիտես ինչու, շատ շատ մարդիկ, այդ տարիներն հիշողները, հայ ազգի մեծամասնությունը դա չեն ընդունում, չեմ կարողանում հասկանալ, կամ դրա հետ լրիվ չբռնող այլ բաներեր են տեսել , կամ բոլորը հասարակ զրպարտախոսներ և ստախոսներ են:
Հաստատ երկրորդն ա, վարիանտ չկա, դրանց չհավատաս, Չուկ ջան:
Հավանաբար ճիշտ կլինի, որ ես այլևս քեզ չանդրադառնամ

Միայն նկատեմ, որ ես իմ գրածում ինձ չեմ հակասել, հասկացողը կհասկանա, որ դու այստեղ մուկ ես տշում Դու այդպես էլ չգրեցիր անուններ, չասեցիր ում նկատի ունես, ավելին, չնշեցիր, թե էդ ի՜նչ հրապարակումներից էիր օգտվել ու տենց լիքը բաներ: Սովորական բիսեդկա: Խնդալու ա, երբ ասում ես, որ մեծ մասը էսինչն ես, բայց ինքդ ես ինձնից էդ մարդկանց ցուցակն ուզում: Որ չգիտես ովքեր են, ո՞նց ես տենց բան ասում: Նույնիսկ մանկապարտեզի երեխեն կհասկանա, թե գրածդ ինչ աստիճանի օդ ա: Ինչևէ, քեզ բարի քննարկումներ, ինձ էլ կամք այլևս քո գրառումներին չանդրադառնալ, տղերքը ճիշտ են ասում: