Մեֆ, ես կոնկրետ իմ օրինակով ասեմ, եթե ես վաղը էն աշխարհի տոմս ստանամ, միանշանակ չեմ ուզի են մարդը, ում հետ պլանավորել եմ կյանքս կապել, իմ գնալուց հետո ինձ ինչ-որ եդում տա ու էդ երդման ձեռն ընկնի կրակը: Ուզում ա թող 10 աղջիկ լինի կողքին, մենակ թող երջանիկ լինի ու աղջիկների 90 տոկոսն իմ պես են մտածում, էդ պարագայում հնարավոր է մոտավոր էն աշխարհ գնացածի կամքն իմանալ: Ընդհանրապես, մեռած մարդու հիշատակը հարգելը լավ բան է ու ես չեմ հարգի էն մարդուն, ով իր չունի նման պատկառանք, բայց և մեռածի հիշատակը կուլտ դարձնելն է էլ ավելի պակաս հարգանքի արժանի, մահը հիվանդագին տանող մարդը սովորական հիվանդ է, ում հարկավոր է բուժել, կոնկրետ սցենարում այս տղան իրականում մասնագիտական օգնության կարիք ունի, թե չէ հետո մի օր արդեն ծերացած, միայնակ ուշքի կգա... Իսկ եթե լիրիկան մի կողմ դրվի, ինչպես և ցինիզմը, չեմ կարծում, որ էդ մարդու մոտ էս ամենը հաշվարկված որսորդական սցենար ա, գուցե ինչ-որ տեղ անգիտակցականում ինքը զգում է, որ էսպես ավելի գրավիչ կարող է լինել, բայց էդ դեպքում էլ, միևնույն է, իր հոգեկանը խաթարված է...
Էջանիշներ