Իմ կարծիքով տաղանդավոր դերասանը պետք է կարողանա կերպավորել և դրական և բացսական կերպարներ,ու հենց դերասանի մեծությունը կայանում է դրանում,դերասանի կերտած կերպարում պետք է ամբողջովին ներդաշնակություն լինի,պետք է լինի շարժումների,արտաքին տեսքի ճիշտ համադրություն,որպեսզի ստեղծվի ներդաշնակություն և գեղեցիկ կերպար:Ես Արտաշեսին միշտ տեսել եմ բացսական կերպարներում,և ինձ հայտնի բոլոր դերերում Արտաշեսը գեղեցիկ ձևով
կերտել է կերպարները,գնահատում եմ նրա տաղանդը,բայց թե ինչպես
կկերպավորի Նժդեհի կերպարը չեմ կարող ասել,կարծում եմ թերի կլինի արտաքին տեսքի հարցը,և դա արդեն բավական է որ դերը լավ կատարելու հարցում անհամաձայնություններ առաջանան,արտաքին տեսքի ոչ մի նմանություն չեմ տեսնում կերպարի և կերպարը կերպավորողի միջև,ինչը ինձ համար ցանկալի կլիներ տեսնել:Ինչը վերաբերվում է դաջվածքին`այն անհրաժեշտ էր քողարկել:Եվ այս դեպքում Արտաշեսը չի ստեղծում գոյություն չունեցող կերպար(ինչպիսին ասենք Լորդն է

,այլ կերպավորում է Նժդեհին,խաղում է նրա դերը,սրանք տարբեր բաներ են.''ստեղծել կերպար''(որը գոյություն չունի) և "կերպավորել'' կերպար,վաղը ֆիլմը կդիտեմ և արդեն կունենամ հստակ կարծիք:
Այսքան խոսակցությունների հետո մարդիկ կլինեն,որ ֆիլմը չդիտած բացսական վերաբերմունքով կմտնեն կինոթատրոն դիտելու,և հենց իրենց բացսական վերաբերմունքնը կնպաստի նրան,որ ֆիլմում նկատեն միայն իրենց աչկին ''տեսանելի դարձած'' թերությունները,ես գնալու եմ դրական տրամադրվածությամբ և հուսով եմ որ ավելի շատ կնկատեմ դրականը քան բացսականը

Էջանիշներ