User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Երդում

  1. #1
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երդում

    Վերջին ժամանակներս ինձ անչափ անհանգստացնում և նաև հետաքրքրում է, թե՞ ինչու ենք մենք երդվում և ինչի՞ են մեզ ստիպում երդվել:Դեռևս հնադարում մարդը գտնվելով գտակցական մակարդակի ամենաստորին աստիճանում՝ իր արարքներին որպես գնահատական ընդունում էր բնության գնահատակաը/ ամպրոպ, կայծակ.../, իսկ հետագայում նաև երդվում էր բոլոր սրբերով՝ վախենալով իր չմտածված խոսքերով կամ անկանխամտածված արարքներով արթնացնել նրանց ցասումը:Բայց հիմա....ՏՏ- ների զարգացմանը զուգընթաց թվում է ,թե մարդկային գիտակցությունը պետք է որ այնքան զարգանա, որ խոսքը և գործը իրեն հավատալու հիմք ստողծեն ու այլևս չմնան բաց տեղեր:Բայց արի ու տես. անգամ այնպիսի հարցերում, որոնք երդման բնավ կարիք չունեն, կարան իրարա ասեն

    - հորս արև պի՛տի կանգնես

    Միթե՞ երդվելով ճիշտը բացահայտվում է, կամ ինչքանո՞վ ենք համոզված, որ երդումը կպաշտպանի:Արդյո՞ք սա էլ բարդույթ չէ, սեփական անձը չգնհատելու բարդույթ: Իմ խորի համոզմամբ մարդը առաջին հերթին պետք է պատասխան տա իր խխճին՝ ազնիվ պատասխան, իսկ ինչքանո՞վ ենք մենք՝ երդվողներս ու երդում տալ պահանջողներս խխճի առաջ մաքուր մնում:

    Չգիտեմ ինչքանով թեման կհետաքրքրի կամ ինչ զարգացում կունենա այն, սակայն մի բան կուզեմ ,որ մեզնից յուրաքանչյուրը գրառումը կարդալով իրեն հարց տա. ինչու՞ ենք մենք երդվում կամ պահանջում՝ երդվել:

  2. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Երդում

    Իմ շրջապատի մարդիկ արդեն անգիր գիտեն, որ Երդվա դե բառակապակցությունն ինձ չպտի ասեն:
    Ես երդվում եմ օրհասական պահերին, կամ ընդհանրապես չեմ երդվում: Պետք ա նենց ապրել, որ քո ուղիղ խոսքը երդում ընդունեն:

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.01.2010), VisTolog (07.04.2010), Գաղթական (26.06.2010), Հայկօ (22.01.2010)

  4. #3
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երդում

    Երբեք չեմ երդվել ու չեմ պահանջել, որ երդվեն: Իմաստը չեմ հասկանում:
    Այսօր շատերը ամեն անկապ առիթով երդվում են` “Երդվում եմ, որ էլ չեմ դավաճանի”, “Երդվում եմ, որ միշտ կսիրեմ քեզ”, “Երդվում եմ, որ սրանից հետո մենակ 5 կստանամ”, “Երդվում եմ, որ սուտ չեմ խոսի” և այլն: Էլ չեմ ասում “Հորս արև”, “Մորս արև” արտահայտությունները, որ հիմա ամեն քայլափոխի լսում ես: Շատ հաճախ էլ, եթե երդումը չի ստացվում պաշտպանել, դիմացինդ կորցնում է հավատը քո հանդեպ:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  5. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երդում

    Իհարկե երբ հորդ արևով փորձում են դիմացինին պարտադրել ինչ-որ բան, ասենք` հորս արև, էս բանն արա, դա չեմ կարող ընդունել, որովհետև մարդը իր սրբությունը (որքան էլ ռաբիզ չհնչի այս արտահայտությունը) պարտադրում է մեկ ուրիշի, որը հանուն երդվողի հոր արևի ըստ էության ոչինչ չունի անելու, բայց ստիպված է անել դա` երդվողին անարգած չլինելու համար: Երբ շատ են երդվում, կարող են այսպիսի ծիծաղելի իրավիճակում հայտնվել`
    Զինվոր1- Արա, թազա նասկիներս ո՞վ ա վերցրել:
    Զինվոր2- Ես…
    Զինվոր1- Հորս արև՞:
    Զինվոր2- Հա, հորս արև, ես չունեի…
    Զինվոր1-Դե, տուր, ես էլ չունեմ…
    Զինվոր2-Ա մի գնա:
    Զինվոր1-Հորս արև նասկիներս ետ տուր…
    Զինվոր2-Ուրդուց տամ, իմ մոտ չի…
    Զինվոր1-Բա ասիր, դու ես վերցրել…
    Զինվոր2-Խաբում էի, հանաք էի անում:
    Զինվոր1-Ա, լուրջ բան եմ ասում:
    Զինվոր2-Հորս արև խաբար չեմ նասկիներից
    Դեպքի ականատեսն անձամբ եմ եղել, զրույցը երկու ընկերների միջև էր, որոնց ամեն երկրորդ բառը հոր արևն էր, իդեպ, շատ լավ տղաներ էին, ուղղակի այս հիմար սովորությունը ունեին տեղի-անտեղի երդվելու: Իսկ այնպես, երբեմն ես էլ եմ երդվում, ավելի շատ ասում եմ` ազնվությամբ, բայց "հորս արև" կամ "մորս արև" էլ եմ ասում, երևի ճիշտը ընդհանրապես չերդվելն է, բայց չեմ կարծում, թե դա հնարավոր է, ես որ չեմ կարող

  6. #5
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երդում

    Հա, մի բան էլ, Վանաձորցին հիշացրեց բան պարտադրելու երդումը... շրջապատում գիտեն նաև, եթե հանկարծ տենց բան երդվեն, ես ուղղակի դա չեմ անելու: Ամենաճիշտ պայքարի միջոցը դա ա:

  7. #6
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երդում

    Ոչ մի անգամ չեմ երդվել ու չեմ պատրաստվում երդվել: Չեմ հիշում ինչ առիթ էր,փոքր էինք, եղբայրս երդվեց ու դա էր վերջին դեպքը, որ ես մեր տանը լսեմ երդվել բառը: Հայրիկսա բացատրել, որ նորմալ գիտակից մարդը չպետքա երբեք երդվի, երդվելով դու հաստատում ես, որ սուտ խոսում ես, դրանով արդարացնում ես ասածդ կամ արարքդ: Իսկ, եթե մարդը «միշտ» ճիշտ է խոսում,իրեն արդարացնելու կարիք չունի, ապա կարիք չի զգում հաստատել իր պահվածքի շիտակ լինելը երդվելով:Դե հիմա չգիտեմ, այդ ասածի նպատակը մեզ երդվել բառից զերծ պահելն էր, թե ուղղակի միշտ ճիշտ խոսելը, բայց փաստն էնա, որ դա մեծ ազդեցություն ունեցավ, որ երկու դրական արդյունքին հասնենք:

    Մարդիկ կան, որ դա ուղղակի սովորությունա դարձել, առօրյա խոսակցության մի մասնա:
    Տանել չեմ կարողանում դրսում երիտասարդ տղաների կողմից հնչված - հորս արև, մորս արև ու նմանատիպ արևները: Հա՛մ տհաճ են կողքից լսողներին, հա՛մ իմաստը չեմ տեսնում
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեկադա (22.01.2010), Ուլուանա (17.06.2010)

  9. #7
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երդում

    «Մի երդվիր, եւ թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ»
    Չեմ երդվում:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (22.01.2010), Dayana (22.01.2010), VisTolog (07.04.2010), Yevuk (23.01.2010), Արշակ (17.06.2010), Դեկադա (22.01.2010), Ուլուանա (17.06.2010)

  11. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երդում

    Երդվելով կամ պահաջելով երդվել կլինես անհավատ, ուրեմն չէս վստահում:
    Աստվածաշունչը բացատրում է այս մասին:

  12. #9
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին ժամանակներս ինձ անչափ անհանգստացնում և նաև հետաքրքրում է, թե՞ ինչու ենք մենք երդվում և ինչի՞ են մեզ ստիպում երդվել:

    Միթե՞ երդվելով ճիշտը բացահայտվում է, կամ ինչքանո՞վ ենք համոզված, որ երդումը կպաշտպանի:Արդյո՞ք սա էլ բարդույթ չէ, սեփական անձը չգնհատելու բարդույթ: Իմ խորի համոզմամբ մարդը առաջին հերթին պետք է պատասխան տա իր խխճին՝ ազնիվ պատասխան, իսկ ինչքանո՞վ ենք մենք՝ երդվողներս ու երդում տալ պահանջողներս խխճի առաջ մաքուր մնում:
    Դե այդ մասին չմտածելու միակ ձևը հենց չերդվելնա:
    չեմ կարծում, թե ճիշտն է բացահայտվում, ուղղակի որոշ մարդկանց համար դա միակ ձևն է իր խոսքերի ճշմարիտ լինելն ապացուցելը, ինչ-որ բանում՝ թեկուզ սխալ, ապացուցելու համար:

    Համարում եմ անիմաստ երևույթ: Հիմնականում քյարթերի մոտա տարածված: է իմա՞ստը: Լավա, հիմա կարծես էդ սովորությունը էլ չկա կամ ես չեմ նկատում:

    Երեխայական երևույթա

    Երդվելուս վերջ եմ դրել միանգամից՝ «Մի երդվիր, եւ թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ»


  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hda (17.06.2010)

  14. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Իսկ այնպես, երբեմն ես էլ եմ երդվում, ավելի շատ ասում եմ` ազնվությամբ, բայց "հորս արև" կամ "մորս արև" էլ եմ ասում, երևի ճիշտը ընդհանրապես չերդվելն է, բայց չեմ կարծում, թե դա հնարավոր է, ես որ չեմ կարող
    «Ազնվությամբ» արտահայտությունն օգտագործելը երդվել չի նշանակում։ Ես, օրինակ, ընդհանրապես չեմ երդվում, բայց երբեմն ասում եմ՝ ազնվությամբ, դա ընդամենը ասածդ առավել համոզիչ դարձնելու միջոց է, բայց ոչ երդում։ Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր չէ, ապա էս թեմայում բազմաթիվ մարդիկ նշել են, որ չեն երդվում, ուրեմն հնարավոր է, չէ՞։ Ճիշտն ասած՝ ահագին զարմացած եմ. մինչև հիմա իմ ընտանիքից բացի, շատ քիչ մարդկանց էի ճանաչում, որոնք չեն երդվում։ Պարզվում է՝ ակումբցիների մեջ էլ ահագին կան։

    Իհարկե, պարզ է, որ եթե միշտ երդվել ես, ու մի օր առիթի դեպքում չերդվես, արդեն կասկածի պատճառ կդառնա դա, բնական է, մի քիչ բարդ է, բայց դրան էլ կարելի է մի ճար գտնել։ Ասենք, մի օր ինչ–որ բան ես ասում, որն էդ պահին անհավանական է թվում, բայց շուտով կամ որոշ ժամանակ անց կարող ես ապացուցել։ Չես երդվում, ուղղակի փորձում ես հնարավորինս համոզիչ կերպով հավատացնել դիմացինիդ ասածիդ ճշմարտացիության մեջ՝ միաժամանակ բացատրելով, որ ուղղակի որոշել ես այլևս չերդվել։ Ճիշտ է, էդ պահին կարող է չհավատա, գուցե նույնիսկ նեղանա, բայց շուտով՝ հենց որ ասածդ ապացուցելու հնարավորությունն ունենաս, ապացուցում ես, ու ամեն ինչ տեղն է ընկնում։ Համենայնդեպս, մարդն արդեն կիմանա, որ չերդվելդ ոչինչ չէր նշանակում, ու դրանից հետո արդեն հանգիստ կարող ես չերդվել։ Հա, մեկ էլ ցանկալի է միանգամից հնարավորինս շատ մարդու ընդգրկել վերոնշկալ «օպերացիայի» մեջ։ Չգիտեմ, եթե ես մինչև էդ երդվելու սովորություն ունեցած լինեի ու որոշեի, որ էլ չպիտի երդվեմ, էդպես կվարվեի։ Բայց սա, իհարկե, էն դեպքում, երբ իսկապես լուրջ ցանկություն կա էդ սովորությունից հրաժարվելու, թե չէ լուրջ ցանկության բացակայության դեպքում միշտ էլ կարելի է բազմաթիվ պատճառներ ու արդարացումներ գտնել՝ համարելով անհնար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #11
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն տեղի - անտեղի առիթով երդվելու սովորությունը շատ վատ բան է, այն մեր խոսքի արժեքը շատ գցում է: Աշխատում եմ երբեք չերդվել, ոչ մի պարագայում:
    Մի անգամ իրեն շավ ու հարգված տղա համարող մեկի հետ էսպիսի զրույց եմ ունեցել.
    Նա - դաս ունե՞նք
    Ես - չէ, ասեցին տուն գնացեք
    Նա - հորս արև՞
    Ես - հա, հորդ արև

    Դրանից հետո նա գույն տվեց, գույն առավ, չգիտեր, ըստ քյարթուիզմի կոդեքսի հիմա պիտի ինձ խփի՞ (ծեծվելու ռեալ հեռանկարով ) թե՞ ես իր հանդեպ սխալ չեմ արել ... Իհարկե, ես հետո իր հետ խոսեցի ու ինքն էլ ընդունեց որ իր ամեն առիթով երդվելը սխալ է, չնայած դրանից հետո էլ շարունակեց նույն կերպ...

  16. #12
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչքանով թեման կհետաքրքրի կամ ինչ զարգացում կունենա այն, սակայն մի բան կուզեմ ,որ մեզնից յուրաքանչյուրը գրառումը կարդալով իրեն հարց տա. ինչու՞ ենք մենք երդվում կամ պահանջում՝ երդվել:
    Երդվում ենք, որովհետեւ խաբել գիտենք, որովհետեւ նախընտրում ենք չնայել աչքերի մեջ ու չլսել խոսքը, այլ լսել բառերի շարանը:

  17. #13
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես անկեղծ մոռացել եմ ,թե երբ եմ վերջին անգամ երդվել (երևի փոքր ժամանակ), լավ է, որ դրա կարիքը չի եղել, հույս ունեմ չի էլ լինի:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  18. #14
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երդվելը, ըստ ինձ, լրիվ կեղծ կատեգորյա է: Պարզ մի բան` երդվելը ավելի շատ գալիս է փոխադարձ անհավատքի. փոխադարձ հարգանքի բացակայության պարագայում: Մարդը իր ողջ կյանքի ընթացքում փորձում է թաքցնել իսկական իրական հոգու վիճակը և երդվելը ինքը իրենով այդ զենքերց մեկն է: Հետևապես երդվել կեղծ կատեգորյայի կիրառությունը իր մեջ ոչմի արժեքավոր բան չի պարունակում բացի կեղծիքից: Եվ հետևաբար անհրաժեշտ է անընդհատ անկապ երդվելու փոխարեն ապրել իրականության մեջ:

  19. #15
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    67
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բավականին հետաքրքիր է ստացվում
    նույնիսկ ծառայած տղաները համոզում են, որ չեն երդվել.....
    միգուցէ այստեղ էր պետք----երդվա դե որ չես երդվել
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչն է մեզ ստիպում մահացած մարդու գերեզմանին երդում տալ:
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 08.02.2013, 23:29
  2. Հիպոկրատի երդում
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 27.12.2010, 17:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •