Ի՞նչ արժեք ունի այսօր բժիշկ «ձեռնադրվող» անձի այս երդումը:
Ցավով ականատես եմ լինում, որ շատ բժիշկներ մեր օրերում աշխատում են բացառապես փողի համար, և ինչպես կասեր Շիրվանզադեն. «Խիղճը գրպանը դրած»՝ շատ դեպքերում հրաժարվում են վիրահատել, կամ բուժել անվճարունակ հիվանդներին: Մի տեսանկյունից որ նայում ես՝ դա իրենց աշխատանքն է, որի դիմաց պիտի վարձատրվեն: Իսկ ու՞ր մնաց երդումը, խիղճը, մարդկայինը...
Կարծում եմ թեման ավելի շուտ հոգեբանական բնույթ է կրում, ուստի այն որքան էլ որ առնչվում է առողջապահության հետ՝ չեմ բացում այնտեղ: Մոդերատորները կորոշեն