Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
Ես չեմ էլ պատկերացնում, թե նման հոգեվիճակում գտնվող մարդը որ վերոգրյալը կարդա, ինչ ռեակցիա կունենա Հոգեկան սուր ապրումների ժամանակ մարդիկ չմտածված քայլեր, իհարկե, կատարում են, բայց էս դեպքում ես ինչքան հասկացա, տղային պահողը երդումը չի, այլ մի անբողջ հուզական անոմալիա, որ ինքը երդում է վերնագրել: Երդումը միայն պատրվակ է, իր մոտ կա մեղքի զգացում, նոր կորստի վախ, լիքը տարբեր տեսակի ֆոբիաներ անգիտակցականում, դրա համար էլ իրեն ինչքան էլ բացատրվի, որ երդումն էական չէ, ինքը դա չի ընդունի, հարկավոր է հետևանքի փոխարեն/տվյալ դեպքում հետևանքը երդումն է/ պատճառը վերացնել/այն հանգամանքները, որ ստիպում են նրան ,,հավատարիմ մնալ,, երդմանը/: Բացի այդ, կարևոր են ժամկետները, եթե երկու անգամ հասցրել է սիրահարվել, ենթադրում եմ, որ բավական ժամանակ է անցել, ուղղակի պետք է գնա աղջկա գերեզման ու իրականում Chuk-ի վուդու-մուդուներից անի, մենախոսի էդ աղջկա հետ, ներսում կուտակվածը դատարկի, վերադառնա, նոր կյանք սկսի, անգամ թերապիաների կարիք չի լինի, երևի...
Պատմում էր, որ առաջին սիրահարվելու ժամանակ ինքն էդ աղջկա գերեզմանն ա գնացել ու ներում է խնդրել: Մի որոշ ժամանակ անց ընկերուհու հետ զբոսնելիս աղջկա հետ գրեթե նույն բանն է եղել, բայց հրաշքով ինքը կարողացել ա իրավիճակը շտկի ու թեթև ա ամեն ինչ եղել: Դրանից հետո բաժանվել են ու հիմա էս մյուսի դեպքում ինքը վախենում ա, որ նորից նույնը կլինի ու շատ վատ հետևանքներով: