User Tag List

Էջ 25 46-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 361 համարից մինչև 375 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանին

  1. #361
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ, էնքան էլ հասկանալի չի, թե ինչ ա նշանակում "օտար": ինչ էլ ուտում ենք, վերջի հաշվով "օտար" ա:
    ...
    Հնդաստանի հնդիկները միս չեն ուտում, հետո՞: հիվանդ չեն՞, մեզանից ավելի երջանիկ՞ են... լրիվ հակառակը, ֆիզիկապես միջին հաշվով շատ ավելի թույլ են, քան մի այլ ժողովուրդ: լխկած են : իրանց ոսպով իրանք ում՞ են խաբում:

    իսկ մսակերություան դեմ պայքարում են հիմնականում մսի քչության պատճառով, ու դա ավելի շատ տնտեսական պատճառներ ունի:

    Խնդրում եմ էս վիդեոն նայի, հենց վիդեոյի սկզբում մի փորձ ա ցույց տալիս: Երկու առանձին տարայի մեջ լցնում են կենդանու ստամոքսահյութը, մեկի մեջ գցնում են գորտին կենդանի վիճակում, մյուսի մեջ եփած վիճակում: Գորտը կենդանի վիճակում ստամոքսահյութի մեջ ամբողջովին լուծվում ա, իսկ եփած գորտը ընդամենը մասամբ:



    Ամբողջ վայրի կենդանական աշխարհում կենդանիները սնվում են ոչ թե եփած այլ թարմ մսով: Բացի դրանից կան գիշատիչ կենդանիներ եւ բուսակեր կենդանիներ: Գիշատիչ կենդանու եւ մարդու աղեստամոքսային համակարգը բացարձակապես տարբեր կառուցվածք ունի, մարդու աղեստամոքսային համակարգը նախատեսված չի մսակերության համար, այն էլ եփած միս ուտելու համար: Եփած միսը ինչ ա? Կենդանուն նախ սպանում են, հետո ԴԻՆ սառնարանում պահում են, ինչ պայմաններում էլ ուզում ես դին պահի, նեխման պրոցեսը միեւնույնն ա գնում ա, հետո էտ ԴԻՆ եփում են եւ ուտում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (20.01.2013)

  3. #362
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, մեկ-մեկ նենց բաներ ես գրում, որ զարմանում եմ: Կարող ա՞ մեզ ես ձեռ առնում
    Չէ ձեռ չեմ առնում, առաջ ես էլ էի բուսակերներին եւ հումակերներին համարում յանը տարած աղանդավորներ Ավելին, ես երդվյալ բլինչիկասեր եմ եղել Չեք պատկերացնի էս Նոր Տարի ինչ լոմկայի մեջ էի, որ բլինչիկ չեմ ուտելու: Բայց, լոմկաս տեւեց մեկ օր, քանի որ կա հստակ գիտակցություն, որ դա ընդամենը համային կախվածություն ա, ոչ ավելին:

    Ժողովուրդ ջան, հիմա բազմաթիվ մարդիկ տարատեսակ հիվանդություններից, այդ թվում նաեւ քաղցքեղից ազատվում են ոչ թե քիմիոթերապիայի վրա միլիոններ ծախսելով, այլ ճիշտ սննդակարգով: Բայց, բժիշկների ձեռք չի տալիս, որ մարդիկ լինեն առողջ, ինձ թվում ա ինձանից էլ լավ եք հասկանում թե ֆարմակալոգիան ինչ հզոր ինդուստրիա է, պարզից էլ պարզ է, թե հենց միայն քաղցքեղի վրա ինչ փողեր են սարքում: Բժշկությունը ինչքան զարգանում ա էնքան հիվանդությունների թիվն ավելանում ա, հենց էս օր հպարտ հպարտ նստած հենց բժիշկները հայտարարում են, որ նախորդ տարվա համեմատ քաղցքեղով հիվանդության դեպքերի թիվը աճել է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. #363
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մասի հետ լիովին համաձայն եմ: Ուղղակի չի ստացվում օրվա ընթացքում գոնե կես ժամ "անջատել ուղեղս", եթե դա կարողանամ անել, շատ լավ կլինի. ցանկացած երաժշտություն ինձ հաճելի է միայն այն ժամանակ, երբ հանգիստ եմ, իսկ հենց երաժշտությունը լիովին չի կարող կտրել ինձ մտքերից:
    Ուզւոմ եմ մի տասը րոպե ոչինչ չմտածել, չի ստացվում, անգամ քնելիս, անգամ քնի մեջ մտածում եմ:
    Մեդիատցիայի տրամադրել չեմ կարողանում, միշտ մտածում եմ, որ առանց դրա էլ կանցնի, որ դա ժամանակի վատնում է, դրա փոխարեն մի բան ավել կանեմ: Այո, այդ խնդիրն էլ ունեմ. յուրաքանչյուր րոպեն չվատնել, ինչ-որ ծրագրած բանի վրա ծախսել:
    Չամիչ ջան, շնորհակալ եմ խորհուրդների համար:
    ԻՆչ ես ուզում քեզանից? չեմ հասկանում? բաց թող քեզ, բկիցդ բռնել քեզ պատին ես դեմ տվել



    Ինչի մասին ես էտքան մտածում? ապագայի? այսինքն դու ինչ որ իլյուզոր ապագայի պատճառով պատրաստ ես ներկադ փչացնել? Հասկացի, ոչ ոք խոսք չի տվել, որ վաղը գալու է, կա էս պահը, ունես ընտրության երկու հնարավորություն, կամ վայելել հենց էս պահը, կամ էլ փչացնել ապագային վերաբերող վախերով ու տագնապներով:

    Հենց դրա համար էլ նշեցի, որ ամենայն հավանականությամբ ապրում ես ոչ թե նարկաում, այլ մտքի վիրտուալ աշխարհում, իսկ միտքը նախատեսված չի էնտեղ ապրելու համար, դրա համար էլ դիսկոմֆորտ ես զգում, եթե տենց շարունակվի, օրերից մի օր ապահովիչը կարող ա քցի
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (20.01.2013), Ripsim (20.01.2013), Ամմէ (21.01.2013)

  6. #364
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ էս վիդեոն նայի, հենց վիդեոյի սկզբում մի փորձ ա ցույց տալիս: Երկու առանձին տարայի մեջ լցնում են կենդանու ստամոքսահյութը, մեկի մեջ գցնում են գորտին կենդանի վիճակում, մյուսի մեջ եփած վիճակում: Գորտը կենդանի վիճակում ստամոքսահյութի մեջ ամբողջովին լուծվում ա, իսկ եփած գորտը ընդամենը մասամբ:
    չեմ նայի , որովհետև սենց բաներից ես վատանում եմ՝ իսկականից: ինչ ա կատարվում մարդու ներսում, դա իսկականից սահմռկեցուցիչ ա, ուզում ա միս ուտես, ուզում ա կանաչի :
    եփած ուտելիքի հետ էլ այն գիտեմ, որ մի հումակեր ծանոթ կա, ինքը ոչ մի բանով ավելի ուրախ, զվարթ, էներգապես լիցքավորված, վերջապես առողջ չի, քան էր երբ հումակեր չէր:
    ես չեմ վիճում, որ հումակերության մեջ կա լոգիկա, որ իսկապես ճաշ եթելը դա արհեստական ա, ու բնական չէ
    բայց և մինչ դրան հասնելը էնքան բաներ կան, որ ավելի լավ ա խաշ ուտելուց մեռնել, քան Նաիրիտի թույնից ու ատոմակայանի ռադիացիայից, կամ էլ գենետիկական մոդիֆիկացված սնունդից:
    իմիջայլոց բուսական սննդի մեծագույն մասը գենետիկական մոդիֆիկացված սնունդ ա, անգամ կան տեսակներ, օրինակ եգիպտացորեն- կուկուռուզ, որը արդեն ոչ մոդիֆիկացված /բնական/ գոյություն չունի/համարյա/:

  7. #365
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենդանուն նախ սպանում են, հետո ԴԻՆ սառնարանում պահում են, ինչ պայմաններում էլ ուզում ես դին պահի, նեխման պրոցեսը միեւնույնն ա գնում ա, հետո էտ ԴԻՆ եփում են եւ ուտում:
    իմիջայլոց, արջը բնականից սովորաբար միսը նեխացնում ա նոր ա ուտում, հետո ինչ՞:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2013), Ariadna (20.01.2013), Freeman (20.01.2013), StrangeLittleGirl (20.01.2013), Աթեիստ (20.01.2013)

  9. #366
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ ձեռ չեմ առնում, առաջ ես էլ էի բուսակերներին եւ հումակերներին համարում յանը տարած աղանդավորներ
    մի քիչ ավելի շատ որ խորանանք, ապա Քրիստոսը հաց էր ուտում, ինչ "եփված" սնունդ ա:
    և ավելին, մարդը երբ որ սկսել ա եթված բաներ ուտել, հավանական ա որ սկի բժիշկ էլ չի եղել, որ մի հատ էլ բիզնես հետաքրքիրություն ունենա:
    եթե ըտենց ա, բա խմիչքը՞ ինչ ա, օրինակ գինին, դա էլ ա՞ արգելված հումակերության տեսանկյունից

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2013), StrangeLittleGirl (20.01.2013), Աթեիստ (20.01.2013)

  11. #367
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ են բուսակերները միշտ մսակերներին խրատ տալիս: Մսակերներս կարողանում ենք ընդգրկել բանջարեղեն մեր դիետայում: Օրինակ` երեկոյան որոշել եմ խառը տոլմա պատրաստել` երկու նապաստակ մեկ փամփուշտով: Ամեն ինչ չափավոր` նորմալ է:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2013), Ariadna (20.01.2013), Freeman (20.01.2013), Moonwalker (20.01.2013), Rhayader (20.01.2013), StrangeLittleGirl (20.01.2013), Աթեիստ (20.01.2013), Ամմէ (20.01.2013), Հայկօ (20.01.2013)

  13. #368
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ էս վիդեոն նայի, հենց վիդեոյի սկզբում մի փորձ ա ցույց տալիս: Երկու առանձին տարայի մեջ լցնում են կենդանու ստամոքսահյութը, մեկի մեջ գցնում են գորտին կենդանի վիճակում, մյուսի մեջ եփած վիճակում: Գորտը կենդանի վիճակում ստամոքսահյութի մեջ ամբողջովին լուծվում ա, իսկ եփած գորտը ընդամենը մասամբ
    Չէ, դու հասատատ ձեռ ես առնում, ժող, մի հատ էս վիդեոն նայեք, էլի, երկու բաժակ ջուր ա, մեկի մեջ կանաչ թուղթ ա գցում, մեկի մեջ կարմիր, հետո կանաչն անհետանում ա :Դ

    Ի դեպ, ես կզարմանայի, որ էս վիդեոյի հեղինակն էդ իմանար, բայց ասեմ՝ մարսողությունը միայն ստամոքսում ու միայն թթվային միջավայրում չի կատարվում, այլ տարբեր սննդանյութեր, տարբեր բաժիններում, տարբեր թթվայնության ժամանակ քայքայվում են: Համ էլ երբ մի սննդամթերք ստամոքսահյութի մեջ քայքայվի, ինքն էս վիդեոյի մեջի թղթի նման լրիվ չի անհետանա, գոնե լուծույթի գույնը կփոխվի, թեկուզ եթե վիդեոյի կանաչ թղթից լինի:



    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ վայրի կենդանական աշխարհում կենդանիները սնվում են ոչ թե եփած այլ թարմ մսով: Բացի դրանից կան գիշատիչ կենդանիներ եւ բուսակեր կենդանիներ: Գիշատիչ կենդանու եւ մարդու աղեստամոքսային համակարգը բացարձակապես տարբեր կառուցվածք ունի, մարդու աղեստամոքսային համակարգը նախատեսված չի մսակերության համար, այն էլ եփած միս ուտելու համար: Եփած միսը ինչ ա? Կենդանուն նախ սպանում են, հետո ԴԻՆ սառնարանում պահում են, ինչ պայմաններում էլ ուզում ես դին պահի, նեխման պրոցեսը միեւնույնն ա գնում ա, հետո էտ ԴԻՆ եփում են եւ ուտում:
    Իսկ որ բույսին սպանում են, հետո էլ դին հիմնականում առանց սառնարանի պահում, էդ կարելի ա, չէ՞ Համ էլ քեզ ո՞վ ա ասում նեխացրու, նոր կեր Մարդն էլ ամենակեր ա, բուսակեր չի, իսկ ճիշտ սնունդը չի նշանակում միայն բուսակերություն կամ միայն մսակերություն, որովհետև մի տեսակի սննդով շատ դժվար ա քեզ անհրաժեշտ բոլոր նյութերն ստանալ:
    The cake is a lie.

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (27.01.2013), StrangeLittleGirl (20.01.2013), Աթեիստ (20.01.2013)

  15. #369
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, դու հասատատ ձեռ ես առնում, ժող, մի հատ էս վիդեոն նայեք, էլի, երկու բաժակ ջուր ա, մեկի մեջ կանաչ թուղթ ա գցում, մեկի մեջ կարմիր, հետո կանաչն անհետանում ա :Դ

    Ի դեպ, ես կզարմանայի, որ էս վիդեոյի հեղինակն էդ իմանար, բայց ասեմ՝ մարսողությունը միայն ստամոքսում ու միայն թթվային միջավայրում չի կատարվում, այլ տարբեր սննդանյութեր, տարբեր բաժիններում, տարբեր թթվայնության ժամանակ քայքայվում են: Համ էլ երբ մի սննդամթերք ստամոքսահյութի մեջ քայքայվի, ինքն էս վիդեոյի մեջի թղթի նման լրիվ չի անհետանա, գոնե լուծույթի գույնը կփոխվի, թեկուզ եթե վիդեոյի կանաչ թղթից լինի:
    Մեր մեջ ասած, աղաթթուն, որ ստամոքսում կա, բուն մարսողության պրոցեսին, ինչքան ինձ հայտնի է, չի մասնակցում. այն ռուդիմենտար երևույթ է այն ժամանակներից, երբ մարդը դեռ կիսանեխած միս էր ուտում և ուժեղ ասեպսիսի կարիք ուներ: Բայց Ֆրիման, մի՛ փորձիր տրամաբանություն ու փաստեր օգտագործել Չամիչի հետ բանավեճում: Օրինակ, եթե ասես, որ հին ատլանտյան մշակույթն է հայտնաբերել կենդանիներին եփելու օգուտներն ու մեզ փոխանցել մայաների միջոցով, հետո դա տարածվել է, երբ Ալյասկան ու Կամչատկան կպած էին իրար, ու եկել մեզ մոտ, ու որ ատլանտյան մշակույթն իրականում հին հայկական մշակույթ է, ու որ տարածման երկու օջախ է եղել՝ հայտնի օջախը եղել են մայաները, բայց առավել վաղ օջախը՝ հայկական լեռնաշխարհը, որտեղից էլ եկել է աղջիկներին մինչև ամուսնությունը կույս պահելու գաղափարը, որպեսզի տիեզերական դիկտատոր Քսենուն չաղավաղի մեր գեներն ու Էվոկները կարողանան ոչնչացնել Մահվան Աստղը (պամ-պամ-պամ, պամ-պաբամ, պամ-պաբամ), ինքը կհամոզվի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.01.2013), Quyr Qery (27.01.2013), Աթեիստ (20.01.2013)

  17. #370
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ քնաբեր? քնաբերներից երբեմն առողջ մարդիկ կարող են էպիլեպսիայի մեջ ընկնել:
    Ես ընդհանրապես քնաբեր ընդունած չկամ Չամիչ ջան, չգիտեմ նույնիսկ անունները: Ես միայն իմ էպիլեպսիայից եմ գլուխ հանում ու էպիլեպտիկ դեղերից:

  18. #371
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներես պետք է գրեի հակաէպիլեպտիկ դեղերից

  19. #372
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբաններ ջան, խորհրդի կարիք ունեմ, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ:
    Ամեն առավոտ ես արթնանում եմ գերհոգնած՝ կապված երազներիս մեջ օրվա ընթացքում ունեցած խնդիրների լուծման հետ: Քնելիս իմ ուղեղը չի անջատվում, ինչքան էլ ուզւոմ եմ, զգում եմ, թե ինչպես է ուղղակի մի միտքը անցնում արդեն երևակայական տիրույթ ու սկսում տարբեր լուծումներ գտնել ամբողջ գիշերվա ընթացքում:
    Ի՞նչ կարելի է անել հանգիստ քնելու և առավոտը թարմ ուղեղով արթնանալու համար:
    Ինգրիդ ջան, ես ոչ մասնագետ եմ, և ոչ էլ առանձնապես շատ բան գիտեմ այն մասին, ինչ պիտի ասեմ: Բայց ինձ թվում է, թե քեզ պես մեկը, ով անմիջական կապի մեջ է իր երազների հետ, կարող է օգուտ քաղել այս ինֆորմացիայից և օգտագործել այն իրեն հարմար ձևով:

    Միգուցէ լսե՞լ ես կառավարվող /կամ ղեկավարվող/ երազների մասին: Երբ մարդ կարող է պատվիրել իր տեսած երազները: Ինձ թվաց, թե քեզ մոտ նման մի բան է կատարվում:
    Վադիմ Զելանդը մի գիրք ունի իր "Իրականության տրանսերֆինգ" շարքից, կոչվում է "Երազների ֆորում": Նայիր այն, հնարավոր է, քեզ պիտանի լինի: Հետո, մի թեմա էլ կա, կոչվում է "Хакеры сновидений": Գուցէ սա է՞լ հենց քեզ համար է, ով գիտի… Համ գրքեր կան, համ էլ համացանցում որոշ բաներ:

    Լսիր, քանի գրում էի, մի միտք եկավ: Իսկ ի՞նչ, եթե փոխես գործողության ուղղությունը: Տես, դու ասում ես, որ երազում սկսում ես լուծել օրվա ընթացքում ունեցած խնդիրներդ: Ես հասկանում եմ սա այնպես, որ քո իրականությունը երազումդ էլ է շարունակվում, այսինքն քնած և արթուն վիճակներդ մշտական կապի մեջ են իրար հետ:

    Ուրեմն, միգուցէ կարողանա՞ս երազում քո առջև դնել խնդիրներ, իսկ արթուն ժամանակ սկսես լուծել դրանք…

    Ուղղակի փոխիր գործողության ուղղությունը, և միգուցէ դա քեզ կհանգստացնի՞:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (20.01.2013)

  21. #373
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազնիվ խոսք ես ձեզ բոլորիդ շատ լավ հասկանում եմ, Ընդամենը 8 ամիս առաջ ես նույնպես խորապես համոզված էի, որ մսից օգտակար եւ կարեւոր ուտելիք չկա: Ուրիշների սխալների վրա սովորելու հասկացությունը չկա, գոյություն չունի, մարդը միայն եւ միայն սեփական սխալներով ա սովորում, մինչեւ անձամբ լուրջ խնդրի չես բախվում չես սթափվում:
    Ժողովուրդ ջան, մսից հրաժարվելը ինձ փրկել ա ասթմայից, էտքան բան, ես շատ լավ գիտեմ, որ հիմա բոլորդ միս ուտելը արդարացնող հազարավոր փաստարկներ եք բերելու, ինչ արած մարդը տենց ա ստաղծված:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (20.01.2013)

  23. #374
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես քնաբեր ընդունած չկամ Չամիչ ջան, չգիտեմ նույնիսկ անունները: Ես միայն իմ էպիլեպսիայից եմ գլուխ հանում ու էպիլեպտիկ դեղերից:
    Ես բժիշկ չեմ, բայց խորապես համոզված եմ, որ քնաբեր քեզ հակացուցված ա:
    Քնաբեր անգամ առողջ մարդկանց նշանակում են ծայրահեղ դեպքում: Էն էլ երկու շաբաթից ոչ ավել: Պետք ա քնի խանգառման պատճառները պարզել, բնականաբար քո հիվանդության պատճառով դու, հավանաբար, մշտապես գտնվում ես լարված, սթրեսային վիճակում: Ամեն դեպքում գոյություն ունեն բնական քնաբեր միջոցներ, որոնք իրենց էֆեկտիվությամբ քնաբերից շատ ավելի բարձր են: Բնական քնաբեր միջոցներից ինչ ես փորձել?
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (20.01.2013)

  25. #375
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազնիվ խոսք ես ձեզ բոլորիդ շատ լավ հասկանում եմ, Ընդամենը 8 ամիս առաջ ես նույնպես խորապես համոզված էի, որ մսից օգտակար եւ կարեւոր ուտելիք չկա: Ուրիշների սխալների վրա սովորելու հասկացությունը չկա, գոյություն չունի, մարդը միայն եւ միայն սեփական սխալներով ա սովորում, մինչեւ անձամբ լուրջ խնդրի չես բախվում չես սթափվում:
    Ժողովուրդ ջան, մսից հրաժարվելը ինձ փրկել ա ասթմայից, էտքան բան, ես շատ լավ գիտեմ, որ հիմա բոլորդ միս ուտելը արդարացնող հազարավոր փաստարկներ եք բերելու, ինչ արած մարդը տենց ա ստաղծված:
    Տվյալ դեպքում ինձ մոտ էնպիսի զգացողություն է, որ ինքնաներշնչանքն է փրկել, որոշ հիվանդությունների դեպքում արգելում են միսը, հատկապես յուղոտ միսը, համամիտ եմ, որ որոշ դեպքերում միս ուտելը կարող է վնասել, ինչպես և որոշ բանջարեղենների օգտագործումն, ի դեպ, բայց դա չի նշանակում, որ միսը կամ տվյալ բանջարեղենը վնասակար են: Ես շուրջ երկու տարի իմ սննդակարգից բացառել եմ միսը և էլի նորմալ ապրել եմ, ոչ մի խնդիր ինձ չի եղել, բայց ոչ էլ ինչ-որ դրական փոփոխություն է եղել: Էնպես չի, որ ես մսի ֆանատ եմ, հնարավորության դեպքում կգերադասեմ աանց միս ուտելիքը, բայց որ միսը սննդակարգում պիտի չափավոր լինի, իսկ որոշ մարդկանց համար էլ, ընդհակառակը, գերակշռի, դա փաստ է… Առողջ սնվելը միս ուտել-չուտելու հետ կապված չէ, այլ՝ ճիշտ հարաբերակցության ու սննդակարգի:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.01.2013), Ingrid (20.01.2013), Sambitbaba (20.01.2013), Ամմէ (21.01.2013), Դավիթ (21.01.2013)

Էջ 25 46-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •