Alphaone (19.01.2013)
Գոյություն ունի քնի հիգիենա, եթե հիգիենայի կանոնները խախվտում են ապա քունը նույնպես խանգառվում է:
Մարդու օրգանիզը ունի որոշակի ռիթմեր, քնի հետ կապված խնդիրներից խուսափելու համար պետք է ապրել օրգանիզմի ռիթմերին համապատասխան: Մարդկության մեծ մասը քաղաքակրթության զարգացման արդյունքում դեմ գնաց իր բնությանը եւ ձեռք բերեց բազմաթիվ խնդիրներ: Քնի հորմոնը մարդու օրգանիզմում առավել մեծ քանակությամբ արտադրվում է 23-00 -ից 03-00 ընկած ժամանակահատվածում, այսինքն, 23-00-ին մարդը արդեն պետք է քնած լինի, որպեսզի օրգանիզմը լիարժեք ձեւով ստանա անհրաժեշտ էներգիան: Եթե մարդու նյարդային համակարգը զգայում է, կամ գերզգայուն է, ապա այս պայմանը խախտելու դեպքում անպայման ձեռք է բերում անքնություն:
Եվ ընդհանրապես, եթե նման խնդիր ունեք, ապա պետք է ապրեք խիստ ռեժիմով: Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել սուրճը, ալկոհոլը, ծանր կերակրատեսակները, հատկապես մսեղենը: Ավելի շատ պետք է օգտագործել բնական սնունդ: Սնունդը անմիջականորեն ազդում է մարդու գիտակցության վրա: Ամեն օր միս ուտող մարդը պարզապես չի կարող չունենալ տագնապներ: Մի մոռացեք, որ կենդանուն սպանել են, իսկ դա ըսկայական սթրես է, որը հոդս չի ցնդում, այլ որպես ինֆորմացիա պահմանվում է եւ փոխանցվում մսակերին:
Պետք է պահմանել ռեժիմը, հատկապես ուշ ժամերի չի կարելի ուղեղը ծանրաբեռնել, պետք է սովորել օրվա ընթացքում գոնե 30-40 րոպէ ստանալ լիարժեք ռելաքս, այսինքն կարողանալ ուղեղը բերել այսպես կոչված տրանսային վիճակի, այսինքն մեդիտացիա, հայտնի է, որ մեդիտացիաի վիճակում ուղեղը քնին համարժեք հանգիստ է ստանում: Այսինքն, եթե քնից չեք բավարարվում, ապա պետք է գտնել ուղեղին հանգիստ տրամադրող այլ տարբերակներ:
Օրինակ Բախի երաժշտությունը ինձ հեշտությամբ բերում է մեդիտացիոն վիճակի:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ինչ քնաբեր? քնաբերներից երբեմն առողջ մարդիկ կարող են էպիլեպսիայի մեջ ընկնել:Ես ինքս էպիլեպսիկ եմ: Խմում եմ «Սուքսիլեպ», 1000մգ օրը: Ինձ թվում է ,որ դեղերը սկսել են չօգնել ինձ, ցնցումներ դեռ ունեմ, պատուհանի կողքով անցնելիս անպայման նայում եմ լույսին ու սկսում թարթել աչքերս:
Արժե արդյոք քնաբերներ խմել :
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ճիշտ ա ես քնի որակի հետ կապված խնդիրներ չունեմ, բայց ես մսակեր եմ, ու եթե շաբաթվա ոչ բոլոր օրերը, ապա մեծ մասը մսով պատրաստված կերակուրներ եմ ուտում: Որպես հոգեբան ինձ կասե՞ք դա կարող է ազդել իմ հոգեկան հավասարակշռություն վրա![]()
Մի բան էլ ավելացնեմ: Էսպիսի մի խոսք կա:
Бессонница привилегия интеллектуалов.
Այսինքն եթե մարդը տառապում է անքնությամբ կնշանակի մտքին չափից մեծ տեղ է տալիս: Միտքը ընդամենը գործիք է, այլ ոչ թե բնակատեղի, տարբեր սթրեսսերի, անքնության, տագնապենրի հակված մարդիկ սովորաբար ապրում են ոչ թե օբյեկտիվ իրականության մեջ, այլ մտքի ստեղծած իլյուզոն իրականության մեջ: Պետք է սովորել ապրել ներկա պահով:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ripsim (19.01.2013)
Մտեք youtube եվ փորձեք գտնել մսի օգտակարության մասին որեւք տեսանյութ, կամ որեւէ համոզիչ նյութ, հոդված մսի օգտակարությանը վերաբերող: Մինչդեռ մսի վնասակարության մասին տեսանյութեր եւ հոդվածներ ուզածի չափ կարող եք գտնել: Բայց մարդիկ այդ ամենը ականջի կողքով են անցկանցում, համարում են ավելորդ բամբասանք քանի դեռ չեն բախվել առողջական լուրջ խնդիրների:
Միսը օտար օրգանիզմ է, օտար սպտակուց, որպեսզի մեր օրգանիզմը սինթեզի սպիտակուց անհրաժեշտ է մատրիցա, օրինակ: Մեր օրգանիզմը չի կարող ամբողջությամբ մարսել օտար սպիտակուցը, քանի որ չգիտի թե դա ինչպես անել: Այսինքն միսը ամբողջությամբ չի մարսվում, որպես անօգուտ, վտանգավոր նյութ կուտակվում է օրգանիզմում եւ դառնում բազմաթիվ հիվանդությունների պատճառ:
Եկեք ուտենք ապրելու համար, այլ ոչ թե ապրենք ուտելու համար:
Միսը ըդնամենը համով կերակուր է, ոչ ավելին: Ինձ համար էլ ամենահամով ուտելիքը չիպսն է, հիմա ինչ ամբողջ օրը չիպս ուտեմ? որ ինչ?
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
shatboyov (19.01.2013)
Մի մոռացեք, որ կենդանուն սպանել են, իսկ դա ըսկայական սթրես է, որը հոդս չի ցնդում, այլ որպես ինֆորմացիա պահմանվում է եւ փոխանցվում մսակերին:
Դա իրո՞ք այդպես է...
Rhayader (20.01.2013)
Այս մասի հետ լիովին համաձայն եմ: Ուղղակի չի ստացվում օրվա ընթացքում գոնե կես ժամ "անջատել ուղեղս", եթե դա կարողանամ անել, շատ լավ կլինի. ցանկացած երաժշտություն ինձ հաճելի է միայն այն ժամանակ, երբ հանգիստ եմ, իսկ հենց երաժշտությունը լիովին չի կարող կտրել ինձ մտքերից:
Ուզւոմ եմ մի տասը րոպե ոչինչ չմտածել, չի ստացվում, անգամ քնելիս, անգամ քնի մեջ մտածում եմ:
Մեդիատցիայի տրամադրել չեմ կարողանում, միշտ մտածում եմ, որ առանց դրա էլ կանցնի, որ դա ժամանակի վատնում է, դրա փոխարեն մի բան ավել կանեմ: Այո, այդ խնդիրն էլ ունեմ. յուրաքանչյուր րոպեն չվատնել, ինչ-որ ծրագրած բանի վրա ծախսել:
Չամիչ ջան, շնորհակալ եմ խորհուրդների համար:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Ամմէ (21.01.2013)
Եկեք ուտենք ապրելու համար, այլ ոչ թե ապրենք ուտելու համար:
Միսը ըդնամենը համով կերակուր է, ոչ ավելին: Ինձ համար էլ ամենահամով ուտելիքը չիպսն է, հիմա ինչ ամբողջ օրը չիպս ուտեմ? որ ինչ?
B6- B12?
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Alphaone (19.01.2013)
կարծում եմ պատճառը ոչ թե այն է, որ "մտածում ես", այլ այն, որ քեզ "բռնացնում ես " "մտածելու" վրա:
փորձիր քեզ "հանգիստ թողնես": թող որ քո "ես"-ը անի էն, ինչ որ ուզում ա:
-չգիտեմ, թե հիմա Երևանում պայմանները ինչպեսին են, բայց մարդ, մանավարդ երիտասարդ մարդ, անհրաժեշտ է որ զբաղվի ֆիզիկական պարապմունքներով: եթե կարող ես, շաբաթը գոնե 2 անգամ սաունա գնա, մանավանդ ծանրաբեռնված պարապմունքիեց հետո:
-երեկոները, ճաշից հետո գոնե մի ժամանոց զբոսանք հաճելի ու ոչ "շատ խելոք "ուղեկցի հետ: շատ հարմար է այս դերի համար թոշակառու, իմաստուն տատիկը և/կամ պապիկը:
-քիչ կենտրոնացիր "քո" անձի վրա: Աշխատանքին վերաբերվիր որպես ռոբոտային մի բան, ոչ ավելի![]()
-օգտվիր մայր բնության բարիքներից: վայրի բնությունից ավելի հանգստացնող բան օրինակ իմ համար չկա: ցեխի, ձյունի մեջ զբոսանքը լավ լիցքաթափում ա ուղեղը "քաղաքակրթական" աղբից:
և ամենակարևորը, այս անելուց երբեք մի վարվիր որպես պլանային մի բանի: մի շտապիր, ժամացուց և մոբայլ մոտդ մի պահիր: ոչ մի "քաղաքակարթական" առարկա: մի շտապիր
Չամիչ, էնքան էլ հասկանալի չի, թե ինչ ա նշանակում "օտար": ինչ էլ ուտում ենք, վերջի հաշվով "օտար" ա:
...
Հնդաստանի հնդիկները միս չեն ուտում, հետո՞: հիվանդ չեն՞, մեզանից ավելի երջանիկ՞ են... լրիվ հակառակը, ֆիզիկապես միջին հաշվով շատ ավելի թույլ են, քան մի այլ ժողովուրդ: լխկած են: իրանց ոսպով իրանք ում՞ են խաբում:
իսկ մսակերություան դեմ պայքարում են հիմնականում մսի քչության պատճառով, ու դա ավելի շատ տնտեսական պատճառներ ունի:
Չամիչ ջան, մեկ-մեկ նենց բաներ ես գրում, որ զարմանում եմ: Կարող ա՞ մեզ ես ձեռ առնում![]()
The cake is a lie.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ