Այս մասի հետ լիովին համաձայն եմ: Ուղղակի չի ստացվում օրվա ընթացքում գոնե կես ժամ "անջատել ուղեղս", եթե դա կարողանամ անել, շատ լավ կլինի. ցանկացած երաժշտություն ինձ հաճելի է միայն այն ժամանակ, երբ հանգիստ եմ, իսկ հենց երաժշտությունը լիովին չի կարող կտրել ինձ մտքերից:
Ուզւոմ եմ մի տասը րոպե ոչինչ չմտածել, չի ստացվում, անգամ քնելիս, անգամ քնի մեջ մտածում եմ:
Մեդիատցիայի տրամադրել չեմ կարողանում, միշտ մտածում եմ, որ առանց դրա էլ կանցնի, որ դա ժամանակի վատնում է, դրա փոխարեն մի բան ավել կանեմ: Այո, այդ խնդիրն էլ ունեմ. յուրաքանչյուր րոպեն չվատնել, ինչ-որ ծրագրած բանի վրա ծախսել:
Չամիչ ջան, շնորհակալ եմ խորհուրդների համար:
Էջանիշներ