User Tag List

Էջ 23 46-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425262733 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանին

  1. #331
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս քեզ ԴՍՄ-ի ցանկը, տես որևէ տեղ նևրոզ բառը տեսնու՞մ ես:

    Հեսա ՀՄԴ-ն էլ կգտնեմ:
    Եթե Վիկիպեդիային անցանք, կարդա. http://en.wikipedia.org/wiki/Neurosis
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #332
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Վիկիպեդիային անցանք, կարդա. http://en.wikipedia.org/wiki/Neurosis
    Բայ, հարմարության համար վիքիպեդիան դրեցի, բայց դրանք էն գրքերից են, որոնց հիման վրա են էսօր դիագնոզում, իսկ էդ հոդվածը սուտի-մուտի, էլի հոգեբանական անկապ զեղումներով հոդված ա: Կարամ նույն բանն ուրիշ տեղից ճարեմ, դնեմ, եթե դա ավելի համոզիչ կլինի քեզ համար:

    Ես գնում եմ էս թեմայից, Բայ, դու ահավոր վիրավորեցիր ինձ:

    Ու նորից ու նորից, մեկ ա, կրկնում եմ. հոգեվերլուծությունն evidence based չի, իսկ էն, ինչ evidence based չի, չի կարելի որևէ մեկի նշանակել՝ լինի դա դեղ, թե հոգեթերապիայի միջոց:

    Ու իզուր եմ ստեղ գոռում, որ ես ասում եմ՝ պետք ա մանրամասն հետազոտել ու պարզել դեղեր պետք են, թե չէ: Դու մեկ ա, ամպուտացիայից ես խոսում, ինձ էլ անգրագետ հանում: Գնացի: Ջան ասեք, ջան լսեք:

  3. #333
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեբանության կոնտեքստում քեզ նման հոգեբույժները հասարակ մսագործներ են, որոնց բժշկի լիցենզիա են տվել: Հաբը խմի, քեզ զգա երջանիկ, ոչինչ, որ էմոցիոնալ սպեկտրդ մի քիչ կրճատվի, դու հո չե՞ս կարոտելու տագնապի զգացողությունը, ինչքան էլ որ այն ադեկվատ լինի:
    Դու ժամանակակից հոգեբուժության, ժամանակակից դեղերի մասին բացարձակապես բան չգիտես: Ոնց որ 50-ականներից խոսաս: Հոգեբույժն էսօր հասարակ դեղ գրող չի: Իսկականից վիրավորական ա, որ տենց ես մտածում:

  4. #334
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ժամանակակից հոգեբուժության, ժամանակակից դեղերի մասին բացարձակապես բան չգիտես: Ոնց որ 50-ականներից խոսաս: Հոգեբույժն էսօր հասարակ դեղ գրող չի: Իսկականից վիրավորական ա, որ տենց ես մտածում:
    Բյուր, ես չէի խոսում հոգեբույժների մասին ընդհանրապես: Ես քեզ նման հոգեբույժների մասին էի խոսում: Ի միջի այլոց, հոգեբույժները քո ասած 50-ականներին մի քիչ սեռական ակտիվություն ցուցաբերող աղջիկներին դիագնոզ էին դնում՝ նիմֆոմանիա, ու նստեցնում մորֆինի վրա: Հերման Ռոլեդերն էլ, որ ներկայացնում էր մաստուրբացիայի վտանգներն ու բուժման ձևերը, նույնպես հոգեբույժ էր: Դրանք անցյալում են: Ես իրենց չեմ հիշատակել: Չնայած կարող էի: Այնպես որ, ավելորդ փորձեր մի արա տակից դուրս գալ, չես կարող:

    Քո տված ցուցակը DSM-III-ի փոփոխություններն էր պարունակում, որը որոշել էր հոգեկան խանգարումները դասակարգել ըստ սիմպտոմատիկայի, այլ ոչ թե ըստ պատճառի: Որը, ինչպես ասում են, հոգեբանության լիքը դպրոցներ շան տեղ չեն դնում մինչև այսօր ու ով չի ալարել՝ բոյկոտել է: Փոփոխությունների հեղինակը՝ Շպիտցերը, ինքը քննադատել է իր աշխատանքն, ասելով, որ դրա պատճառով, դիմացեք, բնակչության 20-30 տոկոսը, որը դեղորայքային բուժման կարիք չուներ, դեղորայքային բուժում է ստացել:

    Ինձանով լիներ՝ հոգեբույժների մի ամբողջ սերունդ, որը դրել է նիմֆոմանիա, մաստուրբացիա, հոմոսեքսուալիզմ ու նման դիագնոզներ, հիվանդին էլեկտրաշոկային կամ մորֆինային բուժման է ենթարկել, կաստրացիայի կենթարկեի, հետո կկապեի սայլի անվի վրա ու քարով կտափակեցնեի, որովհետև հոգեբույժները ժամանակին նույնն էին, ինչ իրենցից առաջ ինկվիզիցիան: Ես հավատում եմ, որ գիտությունն առաջ է գնացել: Մարդիկ, ցավոք, մնացել են նույն տեղում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #335
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ժամանակակից հոգեբուժության, ժամանակակից դեղերի մասին բացարձակապես բան չգիտես: Ոնց որ 50-ականներից խոսաս: Հոգեբույժն էսօր հասարակ դեղ գրող չի: Իսկականից վիրավորական ա, որ տենց ես մտածում:
    Լավ էլ գիտեմ, հոգեբուժության ոչ դեղորայքային մեթոդներից էլ եմ տեղյակ: Ու նաև տեղյակ եմ, որ ներքին հոգեբանական պրոցեսների վրա դեղամիջոցով ազդելը նույնն է, ինչպես հոգեբանության վրա ազդելով փորձել ինսուլինը կարգավորել: Միգուցե հնարավոր է, բայց կասկածելի հաճույք է՝ հարուստ կողմնակի էֆեկտներով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. #336
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու ի՞նչ գիտես ես ինչ տիպի հոգեբույժ եմ, որ խոսում ես
    Վսյո, հասկացանք, անգրագետ եմ, ամպուտացնող եմ, նախաֆրեյդյան եմ: Էլ ի՞նչ ասեցիր: Քո ասածն ա:

    Իմ տված ցուցակը DSM-IV-ն ա, որը հա էլ քննադատվում ա, հեսա V-ն էլ դուրս կգա, էլի լիքը կքննադատվի, ես էլ եմ մի գլուխ քննադատում (որովհետև էնտեղ լիքը բաներ կան, որ հիվանդություն չեն, բայց հիվանդության տակ են անցկացրած): Բայց հիվանդությունները հիմա ըստ դրա են դասակարգվում աշխարհում (ու ըստ ՀՄԴ-10-ի): Հիվանդություններն ըստ պատճառի մեր օրերում հնարավոր չի դասակարգել, որովհետև մինչև վերջ հոգեբուժական հիվանդությունների պատճառները բացահայտված չեն:

  7. #337
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ի՞նչ գիտես ես ինչ տիպի հոգեբույժ եմ, որ խոսում ես
    Վսյո, հասկացանք, անգրագետ եմ, ամպուտացնող եմ, նախաֆրեյդյան եմ: Էլ ի՞նչ ասեցիր: Քո ասածն ա:

    Իմ տված ցուցակը DSM-IV-ն ա, որը հա էլ քննադատվում ա, հեսա V-ն էլ դուրս կգա, էլի լիքը կքննադատվի, ես էլ եմ մի գլուխ քննադատում (որովհետև էնտեղ լիքը բաներ կան, որ հիվանդություն չեն, բայց հիվանդության տակ են անցկացրած): Բայց հիվանդությունները հիմա ըստ դրա են դասակարգվում աշխարհում (ու ըստ ՀՄԴ-10-ի): Հիվանդություններն ըստ պատճառի մեր օրերում հնարավոր չի դասակարգել, որովհետև մինչև վերջ հոգեբուժական հիվանդությունների պատճառները բացահայտված չեն:
    Հենց խնդիրը առաջանում ա, երբ նեղմիտ հոգեբույժ ես դնում ցուցակի գլխին: Հոգեբանության մեջ նևրոզը հիվանդություն չի, ինչպես հիվանդություն չի, ասենք, մկանի պատահական կծկվելը կամ ալերգիկ ռեակցիան: Իսկ պսիխոզը հիվանդություն է: Բայց հոգեբույժի գլուխը դա դժվար թե մտցնես:

    Ես գիտեմ, թե դու ինչ տիպի հոգեբույժ ես նրանից, որ թեթև նևրոզի համար դրել ես ու հակադեպրեսանտներ խորհուրդ տվել՝ ժխտելով մնացած բոլոր տարբերակները: Ամպուտացիաների մասնագետ՝ մսագործի դանակը ձեռքը:

    Բյուր, մի մոռացի, որ Չամիչի հետ չես խոսում: Ու մի քիչ հետ գնա, կտեսնես, թե կոնկրետ որ արտահայտություններդ հասցրեցին նրան, որ հիմա քեզ այս թեմայում դրած թավալում եմ: Մի մտածիր, թե ինձ սա առանձնապես հաճույք է պատճառում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #338
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայ, ես խորհուրդ չեմ տվել, ես ասել եմ՝ հետազոտությունից հետո, անհրաժեշտության դեպքում, եթե օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ա, ոչ թե ուղղակի սիմպտոմ և այլն: Մեռա էս նույն բանը կրկնելով, ու դու թռնում ես դրա վրայով: Հա, նեղմիտ եմ: Մենակ սուս մնա, զզվեցի արդեն: Իսկ պահվածքով Չամիչից հեչ պակասում էստեղ:

  9. #339
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Ճիշտ ես, նևրոզը հիվանդություն չի, տենց ախտորոշում չկա, հոգեբանական մակարդակում ինչքան ուզում են, թող դնեն, բայց այ ԿՍԽ-ն, տագնապային խանգարումը և այլն հիվանդություն են: Բայց այ զարմանում եմ, թե էդ ինչ ախտորոշիչ տաղանդով միանգամից հասկացար, որ «թեթև նևրոզ» ա: Ես էդքան բանը չէի անի: Տեսնում եմ սիմպտոմը, էն էլ երրորդ անձից եմ լսում, բայց մինչև մանրամասն չհետազոտվի, չի պարզվի «թեթև նևրոզ» ա, թե ծանր դեկոմպենսացված ԿՍԽ:

  10. #340
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ճիշտ ես, նևրոզը հիվանդություն չի, տենց ախտորոշում չկա, հոգեբանական մակարդակում ինչքան ուզում են, թող դնեն, բայց այ ԿՍԽ-ն, տագնապային խանգարումը և այլն հիվանդություն են: Բայց այ զարմանում եմ, թե էդ ինչ ախտորոշիչ տաղանդով միանգամից հասկացար, որ «թեթև նևրոզ» ա: Ես էդքան բանը չէի անի: Տեսնում եմ սիմպտոմը, էն էլ երրորդ անձից եմ լսում, բայց մինչև մանրամասն չհետազոտվի, չի պարզվի «թեթև նևրոզ» ա, թե ծանր դեկոմպենսացված ԿՍԽ:
    Իսկ հիմա դու դեմագոգիա ես անում: Դու էլ ես տեսել թե ես քանի տարբերակ եմ քննարկել, ի տարբերություն քեզ, ու քանի տարբեր բժիշկ եմ առաջարկել, ասելով, որ բուժման մեթոդի մասին խոսել իմաստ կունենա միայն լիարժեք ու վերջնական դիագնոզից հետո:

    Եթե օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում է, հակադեպրեսանտ նշանակելը կամ ծուլության նշան է, կամ չարամտության, կամ տկարամտության: Հասկացիր, ինչպես ուզում ես: Դա, ասենք, ասպիրին չի, էլի, նամանավանդ նևրոտիկին տալ կախվածություն առաջացնող դեղամիջոց: Նամանավանդ անհանգստության նոպաներ ունեցողին: Ես իրոք չեմ հասկանում, թե դու ինչով ես մտածում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #341
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայ, աչքիս դու իսկական օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող հիվանդ չես տեսել: Ու մեկ էլ՝ հակադեպրեսանտները կախվածություն չեն առաջացնում:

  12. #342
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ, աչքիս դու իսկական օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող հիվանդ չես տեսել: Ու մեկ էլ՝ հակադեպրեսանտները կախվածություն չեն առաջացնում:
    Հաստատ, Բյուր, հաստատ չի առաջացնում: + ես օբսեսիվ կոմպուլսիվ խանգարմամբ այնքան հիվանդ եմ տեսել, երեք քո կյանքի կբավականեցներ, շնորհակալություն:

    Լավ, ինձ այս լեզու թափելը ձանձրացրեց: Եթե դու սրանից ինչ-որ բան սովորեցիր՝ լավ: Եթե չէ՝ ես ժամանակ վատնեցի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #343
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեբաններ ջան, խորհրդի կարիք ունեմ, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ:
    Ամեն առավոտ ես արթնանում եմ գերհոգնած՝ կապված երազներիս մեջ օրվա ընթացքում ունեցած խնդիրների լուծման հետ: Քնելիս իմ ուղեղը չի անջատվում, ինչքան էլ ուզւոմ եմ, զգում եմ, թե ինչպես է ուղղակի մի միտքը անցնում արդեն երևակայական տիրույթ ու սկսում տարբեր լուծումներ գտնել ամբողջ գիշերվա ընթացքում:
    Ի՞նչ կարելի է անել հանգիստ քնելու և առավոտը թարմ ուղեղով արթնանալու համար:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (19.01.2013)

  15. #344
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինգրիդ ջան, քանի որ քեզ անձամբ գիտեմ, ապա տեղյակ եմ, թե ինչպես ես դու որոշ հարցեր շատ սրտիդ մոտ ընդունում, գերհոգնածությունը բնական է՝ ելնելով քո կյանքում եղած սթրեսային իրավիճակների ու կատարված աշխատանքի քանակից, սա գումարվում է ու հյուծում: Կարող ես քեզ մի քանի օրորվ արձակուրդ հայտարարել ու կատարել միայն անհրաժեշտ աշխատանքներ, քնելուց առաջ էլ բուսական ծագումով հանգստացնողներ խմել, բայց ոչ դեղահաբ, օրինակ, անանուխով թեյ: Կարող ես նաև ցնցուղ ընդունել և այդ ընթացքում մտածել խնդիրների մասին՝ դուրս գալիս քեզ կզգաս ճնշող մտքերից ազատագրված, բայց այս վերջինն ինդիվիդուալ դրսևորում ունի, բոլորին չէ, որ օգնում է:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (19.01.2013)

  17. #345
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբաններ ջան, խորհրդի կարիք ունեմ, եթե օգնեք, շատ շնորհակալ կլինեմ:
    Ամեն առավոտ ես արթնանում եմ գերհոգնած՝ կապված երազներիս մեջ օրվա ընթացքում ունեցած խնդիրների լուծման հետ: Քնելիս իմ ուղեղը չի անջատվում, ինչքան էլ ուզւոմ եմ, զգում եմ, թե ինչպես է ուղղակի մի միտքը անցնում արդեն երևակայական տիրույթ ու սկսում տարբեր լուծումներ գտնել ամբողջ գիշերվա ընթացքում:
    Ի՞նչ կարելի է անել հանգիստ քնելու և առավոտը թարմ ուղեղով արթնանալու համար:

    Ես նույնպես ունեմ այս խնդիրը, ինձ էլ է շատ հետաքրքիր թե ինչ լուծումներ կառաջարկեք:Հիմա էլ մոտս անքնություն է սկսվել, չեմ կարողանում նորմալ քնել:
    Բայց իմ դեպքը մի փոքր այլ է կուզենայի, որ հոգեբանները քո հարցին անդրադառնալիս ինձ էլ մի փոքր օգնեին « Իսկ էպիլեպսիայի դեպքում ինչպե՞ս վարվել»:
    Ես ինքս էպիլեպսիկ եմ: Խմում եմ «Սուքսիլեպ», 1000մգ օրը: Ինձ թվում է ,որ դեղերը սկսել են չօգնել ինձ, ցնցումներ դեռ ունեմ, պատուհանի կողքով անցնելիս անպայման նայում եմ լույսին ու սկսում թարթել աչքերս:
    Արժե արդյոք քնաբերներ խմել :

Էջ 23 46-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425262733 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •