User Tag List

Էջ 34 46-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանին

  1. #496
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօրվա աշխարհում ապրող մարդկանց մոտ էնքան տարբեր սինդրոմներ են առաջանում՝ պայմանավորված նոր տեխնոլոգիաներով, ու դրանցից մեկն էլ "Phantom Vibration Syndrome"-ն է: Հնարավոր է, որ էդ սինդրոմն է մոտդ. երբ անընդհատ վիբրացիա ես զգում, ու թվում է՝ հեռախոսն է, բայց իրականում ոչ մի վիբրացիա-ձայն չկա: Դա առաջանում է հատկապես ջահել մարդկանց մոտ՝ բջջային հեռախոսների օգտագործման հետևանքով: Երկար-բարակ բացատրություն ունի, թե ուղեղը ինչու է էդպիսի խաղեր խաղում մեզ հետ, բայց դա երևի քեզ էդքան էլ հետաքրքիր չի: Կարող եմ ենթադրել, որ կուզենայիր ազատվել էդ զգացողությունից:
    Մի երկու բան կա, որ կարող ես անել: Առաջինը, հեռախոսիդ մեջ վիբրացիայի ֆունկցիայից ընդհանրապես հրաժարվի, քանի որ տվյալ սինդրոմը հենց դրա արդյունքում է առաջանում:
    Երկրորդը, փոխիր հեռախոսիդ տեղը. ասենք՝ եթե սովորաբար գրպանումդ ես դնում, հիմա փրձիր գոտուդ վրա ամրացնել, կամ վզից կախել, կամ էլ ձեռքում պահել, մի խոսքով՝ տեղը փոխիր: Եվ վերջապես, ինչն իհարկե դժվար է անել, փորձիր պակասեցնել հեռախոսի գործածումը:
    Պիտի որ էդքանը օգնի:
    Ամեն դեպքում, չանհանգստանաս, վտանգավոր բան չի, ու շատերի մոտ է լինում
    Տարօրինակը նա է, որ ես հեռախոսից այդքան կախվածություն չունեմ: Ճիշտ է, շատ անհանգիստ եմ լինում առանց հեռախոսի դրսում լինելով, բայց քիչ եմ օգտվում, զանգի չեմ էլ սպասում, շատ հաճախ չեմ էլ հիշում հեռախոսի մասին:
    Անպայման կկիրառեմ խորհուրդները, շնորհակալություն:

    Իսկ որ հաճախ է մոտս դող առաջանում՝ անկախ եղանակից. դա՞ ինչից կլինի...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  2. #497
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ հաճախ է մոտս դող առաջանում՝ անկախ եղանակից. դա՞ ինչից կլինի...
    Դժվար է էսպես միանգամից որոշել, թե ինչից կլինի:
    Էս դեպքում երևի ավելի ճիշտ կլինի, եթե բժիշկներից հարցնես, թեև չի բացառվում, որ պաճառը փսիխոսոմատիկ է:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (26.04.2013)

  4. #498
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի կա, մի բան էլ հարցնեմ :

    Միջատներից վախի դեմ ո՞նց պայքարել: Զզվանք է, թե վախ՝ չգիտեմ, բայց սենյակում բացի ճանճից ուրիշ միջատ հայտնվի, ուրեմն ինձ առնվազն երկու սենյակ հեռավորության վրա կարելի է գտնել.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    0david0 (26.04.2013)

  6. #499
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սա որպես մասնագետ չասեմ, քանի որ ֆոբիաները չեմ ուսումնասիրել, բայց իմ փորձից ասեմ մանկուց ոչ բարձրությունից, ոչ մթից, բացարձակ ոչ մի բանից սարդերից բացի չեմ վախեցել, ինքնագլուպ որոշել եմ, որ եթե իմանամ որ սարդն է անվտանգ, որը վտանգավոր, ապա կիմանամ որից վախենալ, որից չէ, դեռ հինգ տարեկանում արդեն միջատաբանի չափ երևի սարդերի մասին գիտեի(հիմա կեսն էլ չեմ հիշի )... Ինչևէ, դրանցի հետո սկսեցի ոչ վտանգավոր սարդերի հետ խաղալ, թույլ էի տալիս բարձրանային ձեռքիս, թափառեին մատերիս արանքով: Ներքին դողն ու զզվանքն անտանելի էին, բայց միայն մի քանի ամիս, դրանցի հետո էլ ոչ մի միջատ ինձ չի վախեցնում

  7. #500
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի կա, մի բան էլ հարցնեմ :

    Միջատներից վախի դեմ ո՞նց պայքարել: Զզվանք է, թե վախ՝ չգիտեմ, բայց սենյակում բացի ճանճից ուրիշ միջատ հայտնվի, ուրեմն ինձ առնվազն երկու սենյակ հեռավորության վրա կարելի է գտնել.
    Վախերն ու ֆոբիաները բարդ թեմա են իհարկե, բայց ընդհանուր առմամբ, ցանկացած վախից ազատվելու մեխանիզմը դեպի էդ վախը գնալն է, ոչ թե դրանից հեռու մնալը:
    Էստեղ վերջերս Այբը հարցրել էր, թե ոնց հաղթահարի շների հանդեպ վախը, գրել էի, որ շուն պահի, ու ես իսկապես հավատում եմ, որ դա լավագույն լուծումն է: Ինչքան մարդ շատ «շփվի» իր վախի օբյեկտի հետ, ինչքան ավելի լավ ճանաչի այն, էնքան իռացիոնալ վախերը կանցնեն:
    Հիմա միջատների դեպքում կարելի է սկսել նկարներից: Գրքեր կամ կայքեր նայիր քո վախի առարկա հանդիսացող միջատների մասին, կարդա, ուսումնասիրի, փորձիր հասկանալ իրենք ոնց են ապրում, հետն էլ ընթացքում մտածի՝ կոնկրետ ինչն է, որ վախ է մոտդ առաջացնում, ու արդյոք իրականում դա իր մեջ վտանգ է ներառում, թե ոչ:
    Հետո ֆիլմեր, վիդեոներ նայիր միջատների կյանքը ցույց տվող, իրենց մասին պատմող: Դրանից հետո կարող ես փորձել լուսանկարել միջատներին կամ ձեռքով նկարել: Մի խոսքով, ոչ մի դեպքում հեռու չմնաս վախիդ օբյեկտից, այլ ճիշտ հակառակը:
    Բացի դրանից, կարելի է փորձել դրական ասոցիացիաներ առաջացնել միջատների հետ կապված: Ոնց որ օրինակ ինչ-որ հոտ ես զգում, մեկ էլ մի լավ բան ես մտաբերում (ասենք՝ մանկությունից) էդ հոտի հետ ասոցիացվող: Նույն կերպ կարելի է դիտավորյալ կերպով ստեղծել նմանատիպ ասոցիացիաներ: Ասենք՝ միջատների նկարները նայիր քո ամենասիրած երաժշտության տակ կամ ինչ-որ շատ մտերիմ մարդու հետ: Էդպիսով, էդ միջատը մոտդ հետագայում կարող է նաև դրական էմոցիանոր առաջացնի՝ իր հետ կապված ասոցիացիաների շնորհիվ:
    Հուսով եմ՝ կօգնի

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.04.2013), Freeman (27.04.2013), Ներսես_AM (27.04.2013), Ուլուանա (27.04.2013)

  9. #501
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախերն ու ֆոբիաները բարդ թեմա են իհարկե, բայց ընդհանուր առմամբ, ցանկացած վախից ազատվելու մեխանիզմը դեպի էդ վախը գնալն է, ոչ թե դրանից հեռու մնալը:
    Էստեղ վերջերս Այբը հարցրել էր, թե ոնց հաղթահարի շների հանդեպ վախը, գրել էի, որ շուն պահի, ու ես իսկապես հավատում եմ, որ դա լավագույն լուծումն է: Ինչքան մարդ շատ «շփվի» իր վախի օբյեկտի հետ, ինչքան ավելի լավ ճանաչի այն, էնքան իռացիոնալ վախերը կանցնեն:
    Հիմա միջատների դեպքում կարելի է սկսել նկարներից: Գրքեր կամ կայքեր նայիր քո վախի առարկա հանդիսացող միջատների մասին, կարդա, ուսումնասիրի, փորձիր հասկանալ իրենք ոնց են ապրում, հետն էլ ընթացքում մտածի՝ կոնկրետ ինչն է, որ վախ է մոտդ առաջացնում, ու արդյոք իրականում դա իր մեջ վտանգ է ներառում, թե ոչ:
    Հետո ֆիլմեր, վիդեոներ նայիր միջատների կյանքը ցույց տվող, իրենց մասին պատմող: Դրանից հետո կարող ես փորձել լուսանկարել միջատներին կամ ձեռքով նկարել: Մի խոսքով, ոչ մի դեպքում հեռու չմնաս վախիդ օբյեկտից, այլ ճիշտ հակառակը:
    Բացի դրանից, կարելի է փորձել դրական ասոցիացիաներ առաջացնել միջատների հետ կապված: Ոնց որ օրինակ ինչ-որ հոտ ես զգում, մեկ էլ մի լավ բան ես մտաբերում (ասենք՝ մանկությունից) էդ հոտի հետ ասոցիացվող: Նույն կերպ կարելի է դիտավորյալ կերպով ստեղծել նմանատիպ ասոցիացիաներ: Ասենք՝ միջատների նկարները նայիր քո ամենասիրած երաժշտության տակ կամ ինչ-որ շատ մտերիմ մարդու հետ: Էդպիսով, էդ միջատը մոտդ հետագայում կարող է նաև դրական էմոցիանոր առաջացնի՝ իր հետ կապված ասոցիացիաների շնորհիվ:
    Հուսով եմ՝ կօգնի
    Կարդու եմ ու մտածում պուճուր ժամանակ ի՜նչ հանճար եմ եղել, քայլ առ քայլ համարյա էս բոլորն արել եմ, հիմա էդքան չէի ֆայմի

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.04.2013), Ուլուանա (27.04.2013)

  11. #502
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախերն ու ֆոբիաները բարդ թեմա են իհարկե, բայց ընդհանուր առմամբ, ցանկացած վախից ազատվելու մեխանիզմը դեպի էդ վախը գնալն է, ոչ թե դրանից հեռու մնալը:
    Էստեղ վերջերս Այբը հարցրել էր, թե ոնց հաղթահարի շների հանդեպ վախը, գրել էի, որ շուն պահի, ու ես իսկապես հավատում եմ, որ դա լավագույն լուծումն է: Ինչքան մարդ շատ «շփվի» իր վախի օբյեկտի հետ, ինչքան ավելի լավ ճանաչի այն, էնքան իռացիոնալ վախերը կանցնեն:
    Հիմա միջատների դեպքում կարելի է սկսել նկարներից: Գրքեր կամ կայքեր նայիր քո վախի առարկա հանդիսացող միջատների մասին, կարդա, ուսումնասիրի, փորձիր հասկանալ իրենք ոնց են ապրում, հետն էլ ընթացքում մտածի՝ կոնկրետ ինչն է, որ վախ է մոտդ առաջացնում, ու արդյոք իրականում դա իր մեջ վտանգ է ներառում, թե ոչ:
    Հետո ֆիլմեր, վիդեոներ նայիր միջատների կյանքը ցույց տվող, իրենց մասին պատմող: Դրանից հետո կարող ես փորձել լուսանկարել միջատներին կամ ձեռքով նկարել: Մի խոսքով, ոչ մի դեպքում հեռու չմնաս վախիդ օբյեկտից, այլ ճիշտ հակառակը:
    Բացի դրանից, կարելի է փորձել դրական ասոցիացիաներ առաջացնել միջատների հետ կապված: Ոնց որ օրինակ ինչ-որ հոտ ես զգում, մեկ էլ մի լավ բան ես մտաբերում (ասենք՝ մանկությունից) էդ հոտի հետ ասոցիացվող: Նույն կերպ կարելի է դիտավորյալ կերպով ստեղծել նմանատիպ ասոցիացիաներ: Ասենք՝ միջատների նկարները նայիր քո ամենասիրած երաժշտության տակ կամ ինչ-որ շատ մտերիմ մարդու հետ: Էդպիսով, էդ միջատը մոտդ հետագայում կարող է նաև դրական էմոցիանոր առաջացնի՝ իր հետ կապված ասոցիացիաների շնորհիվ:
    Հուսով եմ՝ կօգնի
    ես իրենց գրքի մեջ տեսնելիս կամ ֆիլմերում նայելիս չեմ վախենում, հակառակը՝ շատ հաճախ եմ միջատների մասին տեսաֆիլմեր դիտում: Ես իրենց սատկելուց եմ վախենում: 6-7 տարեկանում դեռ մրջյուն ու մորեխ էի թռցնում, բայց հետո, որ մեր տունը ցացրահարկ էր ու շատ էին միջատները, մերոնք ակտիվ պայքար սկսեցին իրենց դեմ՝ աջ ու ձախ սատկացնում էին ինչ տեսնեին: Մտածում եմ հենց դրանից էլ մոտս վախ առաջացավ, որ հանկարծ միջատը իմ դիմաց չսատկի, չճզմվի՝ այդ տեսարանից եմ սարսափում: Մերոնք որ ճանճասպանը իմ մոտ վերցնում են ձեռքերը, ասում եմ ավելի լավ է վրաս ման գա, քան թե լխճեք դրանց: Թե չէ ես փոքր ժամանակ սովորական եմ տարել միջատներին ու կոնկրետ իրենց ներկայությունից վախ չունեմ: Բայց հենց միջատ եմ տեսնում, մտածում եմ հիմա իմ առաջ կամ հենց ինձ վրա սատկելու է ու փախնում եմ:
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  12. #503
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խորը դեպրեսիան ինչպե՞ս հաղթահարել, երբ անհանգստությունից տեղդ չես գտնում:

  13. #504
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Stranger_Friend-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ց կլինի, որ անընդհատ վիբրացիա եմ զգում: Հեռախոսը գրպանս չի էլ լինում, ինձ թվում է զանգում են:
    Թող մեր մասնագետներն իրենց գիտական կարծիքներն ասեն, և հուսանք, որ նրանց խորհուրդները կօգնեն: Բայց թույլ տվեք մի երկու ոչ գիտական բան էլ ես ավելացնեմ, - ով գիտի, միգուցէ դա է՞լ կհետաքրքրի…

    Իմ հասկանալով, վիբրացիան՝ դա այն է, ինչը պայմանավորում է մարմնի խտությունը: Դե, բոլորս էլ գիտենք, որ մատերիան նույնն է բոլոր մարմինների մեջ, սկսած օդից և վերջացրած, ասենք, քարով կամ երկաթով, ուղղակի տարբեր մարմինների մեջ այն տարբեր խտություն ունի: Եվ հենց այդ խտությունն է, որ պայմանավորված է վիբրացիայով: Այսինքն, օդն ունի իր վիբրացիան, քարն ունի իր վիբրացիան, ծառն՝ իր, ինչպես նաև մարդն էլ՝ իր վիբրացիան:

    Բայց բոլոր այդ ֆիզիկական տարածքներին մի ընդհանուր վիբրացիա էլ է յուրահատուկ. Երրորդ Տարածքի վիբրացիան: Այսինքն, ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչ մի ընդհանուր վիբրացիա ունի, ինչն առանձնահատուկ է միայն երեքտարածքային մարմինների համար: Իսկ, ասենք, հինգերորդ տարածքի վիբրացիա երեքտարածքային մարմիններն անընդունակ են ընկալել, զգալ, հասկանալ, ճիշտ նույնպես, ինչպես ձայնն էլ մեր ականջն ընդունակ է լսել միայն որոշակի հերցեր հաճախականությունների սահմաններում:

    Այսօրվա՝ համար մեկ նորությունն այն է, որ Երկրագունդն սկսել է իր էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլը և Մեծ Անցում է կատարում Հինգերորդ Տարածք: Այսինքն, շուտով մենք կշարունակենք մեր կյանքը մի այլ տարածքում, որն այլ վիբրացիաներ ունի: Եվ լրիվ բնական է, որ մեր մարմիններն աստիճանաբար սկսում են տիրապետել նոր վիբրացիաների: Ինչ խոսք, որ դրանք տարբերվում են մեզ համար սովորական երեքտարածքային վիբրացիաներից և մենք գնալով ավելի ու ավելի շատ պետք է զգանք այդ տարբերությունը, մինչև կհամակերպվենք և կյուրացնենք դրանք:

    Կարծում եմ,հենց այս նոր վիբրացիան ես դու զգում, Սթրենջ ջան, և ոչ միայն դու: Շատերն են զգում այն և ես էլ նրանց թվում: Ընդ որում ասեմ, որ հեռախոսս մինչև օրս նախաջրհեղեղային է և ոչ մի անգամ նրա վիբրացիան չի աշխատել: Ըստ իս, վախենալու կարիք չկա և շուտով ամեն ինչ կկարգավորվի:

    Այդ մասին լիքը գրքեր կան: Դրանցից մեկն է Կիրաէլի "Մեծ Անցում" գիրքը: Իմ թարգմանությամբ այն կարող ես կարդալ "Գրականություն" բաժնում, եթե հետաքրքիր է:

    Մարմնիդ դողն էլ համարյա նույնն է, բայց վիբրացիային գումարած… այսօրվա՝ համար երկու նորությունը: Որը հետևյալն է.

    Մարդը՝ բազմատարածքային էություն է: Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը գոյությաւն ունի բազմաթիվ տարածքներում, այլ ոչ միայն Երրորդ Տարածքում: Մինչև այժմ, սահմանափակված լինելով ընդամենը Երրորդ Տարածքի մեջ, մենք սահմանափակված ենք միայն մեր մեկ՝ երեքտարածքային, ֆիզիկական "Ես"-ով, ճանաչում ենք միայն նրան, ընկալում և ընդունում ենք միայն նրան: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով, միգուցէ մեր կյանքի ինչ-որ շատ կարևոր պահերին, երբ մեր այլ "Ես"-երը փորձում են օգնել մեզ ինչ-որ խորհրդով՝ ավելի ճիշտ կատարել մեր քայլերը, ասենք, երազի միջոցով, հիշողության բռնկումով, կամ, ասենք, ականջիդ ինչ-որ ձայն ես լսում կամ էլի մի այլ կերպ, - հիմնականում մենք աչքիթողի ենք անում դա, ուշադրության չենք արժանացնում կամ բառի բուն իմաստով ուղղակի հրաժարվում ենք դրանից, համարելով, որ դա չարից է գալիս…

    Այսօր, վերևում հիշատակածս փոփոխությունների հետևանքով, մեր բազմատարածքային "Ես"-երն էլ սկսել են միավորվել: Պատկերացրու, որ ինչ-որ մեկը հայտնվում է քո առջև, ասես թե նյութականանում է ոչնչից, - երևի նման կադրեր արդեն տեսած կլինես ֆիլմերում: Սկզբում ասես թե ֆոկուսից դուրս լինի, աչքիդ մի քանի հատ է երևում, մի պահ տատանվում-տատանվում է ու նոր միայն սկսում է ֆոկուսավորվել, մի հատ է դառնում… Պատկերացնու՞մ ես…

    Կարծում եմ, նույն բանը մեզ հետ է կատարվում և դա է ասածդ դողի պատճառը. մեր բազմատարածքային "Ես"-երը սկսել են ֆոկուսավորվել մի մարմնի մեջ…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (09.05.2013), ԱնԱիդա (09.05.2013), Արամ (13.07.2013), Վոլտերա (09.05.2013)

  15. #505
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ կառավարչական մտքի էվոլուցիան թեմայով հայերեն, ռուսերեն կամ անգլերեն ի՞նչ լավ հոդված գիտեք կամ թեկուզ ոչ շատ ծավալուն գիրք, եթե հղում տաք, շա՜տ ավելի լավ: Շնորհակալություն...

  16. #506
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ կառավարչական մտքի էվոլուցիան թեմայով հայերեն, ռուսերեն կամ անգլերեն ի՞նչ լավ հոդված գիտեք կամ թեկուզ ոչ շատ ծավալուն գիրք, եթե հղում տաք, շա՜տ ավելի լավ: Շնորհակալություն...
    Յ. Սուվարյան «Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր»Եր., 2005թ, ես գրքում պետքա որ պետքական նյութեր լինի, ազգայինում էլ կա:
    փոփոխություն,,,,

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (17.06.2013)

  18. #507
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս նենց զգացողություն ա որ ինչ անում եմ արդեն արել եմ, ծանոթա, ու շատ հաճախ ա լինում դեժավյուն,,, վատն էն ա որ էտ կրկնվելու զգացումից նյարդայնանում եմ…
    Ինչի՞ հետևանք կարա լինի:
    փոփոխություն,,,,

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (27.01.2015)

  20. #508
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    02.03.2013
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ մոտելա հաճախ լինում,բայց չգիտեմ թե ինչից է

  21. #509
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2013
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այբ ջան, չնայած գրառումդ մայիսին ես արել, բայց այնուհանդերձ պատասխանեմ:
    Էլի ոչ մասնագիտական ցավոք.. Եթե սխալ բան կասեմ, մեծ հաճույքով կլսեմ մասնագետի դիտողությունները


    Անհանսգտութոյւն կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից.. Որևէ հստակ լուծում բոլոր դեպքերի համար չկա: Նախ, առաջին, ամենակարևոր քայլը источник-ը գտնելն է.. Էն որ ասում են, մի բանով զբաղվի որ մոռանաս, էդքան էլ ճիշտ չի.. Խնդիրն առանց լուծելու մղում ենք ենթագիտակցություն, ա տամ վսյո նամնօգօ սլաժնյեյե...

    Խնդրի սկզբնաղբյուրը գտնելուց հետո / որն հիմնականում էդքան էլ ակնհայտ չի լինում/ նոր համապապատասխան միջոցներ կիրառել խնդիրը լուծելու համար... ԱՄեն դեպքում՝ հոգեբանին դիմելն ու իրականում խոսելը թեկուզ և մեզ համար ոչ այդքան կարևոր թվացող խնդրիների դեպքում ավելորդ չեմ համարում.. ՈՒղղակի մեր մեջ , դժբախտաբար ընդունված չէ:

    Հուսով եմ մի բանով օգնեցի, լավ մնա

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (07.07.2013)

  23. #510
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ներել սովորելու ձևեր կա?ն, կամ ընդհանրապես ոնց կարամ ճշտեմ ներել եմ թե չէ
    հ.գ. ես լուրջ եմ հարցնում, հարցն էն ա, որ պահ ա լինում որ ներվածի զգացուղությունը կա, բայց պահ ա գալիս որ չքանում ա
    փոփոխություն,,,,

Էջ 34 46-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •