Sambitbaba, որ մտքեր ես մեջբերում, կոնտեքստն էլ ուսումնասիրիր, խնդրում եմ: Թիթեռնիկի թևերի թափահարումից առաջացած փոթորիկը («թիթեռնիկի էֆեկտը») քաոսի տեսության ալեգորիա է, որը ներմուծել է Էդվարդ Լորենցը: Պարզեցված տեսքով այն հնչում է այսպես՝ ոչ գծային դետերմինիստիկ համակարգում շատ փոքր երևույթը, չունենալով ուղղակի (գծային) կերպով մեծ հետևանքների բերելու պոտենցիալ, կարող է ազդել այլ երևույթների ընթացքի վրա, ու այդ ազդեցությունները, գումարվելով իրար, կարող են բերել կտրուկ տարբերվող արդյունքի: Այն պատճառով, որ դետերմինիստիկ ոչ գծային համակարգում ոչ միայն ամեն ինչ պատճառ է հանդիսանում մեկ այլ բանի վրա, այլ նաև ազդեցություն ունի համակարգի բազմաթիվ այլ գործոնների վրա, որոնք ազդեցություն ունեն իրար վրա ու ունեն հետևանքներ: Այլ կերպ ասած, քաոսի տեսություն, ոչ թե համատիեզերական միտք: Նյուէյջի հենց այդ գիծը չեմ սիրում, իրենց գեղեցիկ թվացած ցիտատները վերցնում են, հանում կոնտեքստից, հետո հանկարծ ցիտատը, որն առանց իրեն ծնած տեսության զրոյական արժեք ունի, ընկնում է ինչ-որ հոգևոր կոնտեքստ ու դառնում մարդկանց կյանքի գաղափարախոսություն:
Էջանիշներ