Աստծո գոյության հասարակայնորեն արդարացված լինելը հազար տարվա գաղափար ա: «Եթե Աստված չլիներ, ապա պետք էր նրան հորինել», Վոլտեր: Ակումբի Վոթերի հետ չխառնել
Բայց ոչ մեկի մտքով չի անցել մի հատ counterfactual analysis անել, (ներող, հայերենը չեմ կարում տեղը բերեմ) - իսկ ի՞նչ կլիներ, եթե Աստծո գաղափարն ընդհանրապես չլիներ: Աստծո գոյության գաղափարը միշտ հանգեցնում ա կրոնի առաջացման: Իսկ էտ անտեր կրոնները իրարից տարբերվում են, չնայած կոնցեպտուալ հիմքը բոլորի մոտ գրեթե նույնն ա: Կարող ա մի քսան անգամ ավելի քի՞չ մարդ կոտորված լիներ մինչև հիմա, քանի որ կրոնական պատերազմներ չէին լինի: Իսկ կարող ա ավելի շատ կոտորված լիներ: Իսկ կարող ա մարդկային գիտակցությունն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ առանց Աստծո գաղափարի: Կամ հնարավոր ա, որ լավ էլ կարող ա, բայց մեր ուղեղի մեջ էտ գաղափարը մտցրել են, քանի որ մենք ավելի կառավարելի ենք դառնում էտ գաղփարի ազադեցության տակ: Կամ կարող ա հենց Աստծո գաղափարն ա, որ մեզ դարձնում ա գիտակից էակներ, ի տարբերություն կենդանիների: Իսկ կարող ա դա միակ գաղափարն ա, որ մեզ դեռ մոտ ա պահում բնությանը:
Հազար ու մի կարող ա կա, ու չեմ կարծում որ տենց միանշանակ ա, որ ամերիկայի պես հասարակության համար Աստված ու կրոնական կառույցները միակ զսպող մեխանիզմն են: Հատկապես համաձայն չեմ կրոնական կառույցների պահով, քանի որ էտ նույն կրոնական կառույցներից ինչ տեսակի այլանդակության ասես դուրս չի եկել մարդկության պատմության ողջ ընթացքում: Ու եթե մեզ զսպող միակ մեխանիզմը կրոնական կառույցներն են, ապա ավելի լավ ա սաղ եկեղեցինրը քանդենք վաղը: Վարդանչիկը վկա, որը առավոտը Հայր Մերն էր ասում, հետո քաղաքից թալանած փողերով եկեղեցի էր վերակառուցում, որ իրա ազգ ու տակով ընդեղ աղոթի ու հետո եկեղեցուց տուն ճանապարհին որևէ մեկին սպանեն կամ բռնաբարեն: Իսկ էտ ընթացքում, կրոնական կառույցը օրհնի մեծն բարերարին:
Էջանիշներ