User Tag List

Էջ 10 15-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 216 հատից

Թեմա: Հոգի կանչելու մասին

  1. #136
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռած մարդու՞

    մեռած մարդու: Ծանոթիս ընկերուհու պապիկի հոգին ա եղել:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  2. #137
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք մի անգամ դպրուցում ուզում էինք հոգի կանչել, ամեն ինչ կազմ ու պատրաստ էր , բայց ֆիզկուլտի դասատուն չգիտես որտեղից իմացավ ու կանչեց տնօրինությանը, ինչն ավելի սարսափելի էր քան Լյուցիֆերը

    Հ.Գ. Թեման կարդալով էնքան մեե՜ծ ցանկություն առաջացավ հոգի կանչելու, փոքր ժամանակից միշտ երազել եմ, բայց էդպես էլ չեմ փորձել


  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.11.2012)

  4. #138
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք էլ ենք կանչել երեխաներով: Մեր հարևանի տղայենց նկուղում: Լավ մութ էր, մոմ, ափսե ամեն ինչ կար: Կանչել էինք, բայց չեմ հիշում ում հոգուն :Ափսեն պտտվում էր, հոգին հարցերին պատասխանում էր, ես էլ լավ վախենում էի: Բայց հաստատ եղբայրս էր այդ հոգին, ինքն էր ափսեն աննկատ շարժում:

  5. #139
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ ծանոթ կին գիտեմ, որ սուրճի ափսեով հոգի է կանչում: Մի անգամ մասնակցել եմ սեանսին, ափսեի վրա մենակ իմ ու իր մատներն էին դրված, ինքը ընդհանրապես ոչ մի ուժ չէր գործադրում, ես նույնպես, բայց ափսեն գժի նման շրջաններ էր գծում սեղանի վրա: Իհարկե չեմ հավատում, որ դրանով հոգի էինք կանչում, կարծում եմ այդ կնոջ էներգետիկ դաշտը այնքան ուժեղ է, որ կարողանում է առանց ուժ գործադրելու ափսեն շարժել:
    Իս՞կ ափսեի տակ մագնիս չկար , դե սեղանի տակից էլ մագնիսով կարող էր պտտել:

  6. #140
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ հետաքրքիր է, թե՞ ինչու են որոշ հոգիներ տեսանելի դառնում: Դա ինչ-որ բան է խորհրդանշում:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  7. #141
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, քանի դեռ կենդանի ենք, մեռելներից ինչքան հեռու, ենքան լավ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (19.11.2012)

  9. #142
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,156
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    մեռած մարդու: Ծանոթիս ընկերուհու պապիկի հոգին ա եղել:
    Սա էլ հոգու նկարը, որտեղ տեսանելի է նրա դեմքը:

    http://imgur.com/TDBEm
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (19.11.2012)

  11. #143
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ հավատում էտ հոգի կանչելուն: Ու չեմ էլ անի էտպիսի բան երբեք....
    Իմաստ էլ չեմ գտնում հոգի կանչելու մեջ

  12. #144
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,754
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի ձև չեմ պատկերացնում, որ ասենք դժոխքում հոգին տառապում ա, մեկ էլ «ինձ մի կես ժամով օտգուլ տվեք, կանչող կա» ։)
    Օֆտոպ. Ես ռեինկարնացիային էլ եմ հավատում ։)
    Դա ևս մեկ լուրջ արգասիք է, որպեսզի մենք կասկածի առնենք դժողքի գոյությունը: Ճիշտն ասած ես ինքս վաղուց արդեն բոլորովին էլ չեմ կասկածում, ու դժողք ընդհանրապես գոյություն չունի: Կա մի մեծ, համընդհանուր կյանք՝ իր բազմաթիվ ասպեկտներով, անսահմանափակ մի ամբողջականություն, որի անունն է Կյանք, կամ Սեր, կամ Լույս, կամ Աբսոլյուտ, կամ Տիեզերք, կամ Արարիչ, կամ Ամեն Ինչ: Եվ այդ ամբողջականության մեջ մենք սահմանափակված չենք ոչնչով, ինչպես մեզ են սովորեցրել հազարամյակների ընթացքում, մենք՝ անսահման ենք: Իսկ ծնունդն ու մահը՝ դրանք ընդամենը դռներ են, որ մեզ տեղափոխում են այդ համընդհանուր կյանքի մի ասպեկտից մյուսը:

    Ինչպես, օրինակ, տանդ մեջ՝ մի սենյակից մյուսն ես անցնում:

    Դե, պատկերացրու, որ դու բազմասենյականոց բնակարան ունես: Եվ դու ապրում ես այն սենյակում, որն անմիջականորեն առնչվում է մնացած բոլոր սենյակների հետ: Իսկ այդ սենյակներից մեկում ապրում են այն հոգիները, որոնք նախկինում ապրել են մարդկային կյանքով ու մահից հետո համարել են, որ արժանի են դժողքի, երկրորդում նրանք, ովքեր համարել են, որ արժանի են դրախտի, երրորդում նրանք, ովքեր երբեք մարդկային կյանքով չեն ապրել և Երկրի ոլորտ են եկել ավելի ցածր տարածքներից /նրանց մենք կոչում ենք էլեմենտալներ/, չորրորդում նրանք, ովքեր երբեք մարդկային կյանքով չեն ապրել և Երկրի ոլորտ են եկել ավելի բարձր տարածքներից /կոչենք նրանց հրեշտակներ/, հաջորդում նրանք, ովքեր արդեն ավարտել են իրենց ամբողջ փորձը /վերամարմնավորումների շարանը/ Երկրի ոլորտի վրա, բայց չեն լքել այն, այլ մնացել են, որպեսզի օգտակար լինեն մեզ՝ մեր փորձն անցնելիս, հաջորդում նրանք, ովքեր ուղղակի տիեզերական էություններ են, հաջորդում…

    Մի խոսքով, սրանք բոլորը՝ մեր կոմունալ բնակարանի բնակիչներն են և պատրաստ են արձագանքելու ձեր կանչին: Եվ հոգիների այս բազմազանության մեջ որոշակի /այն պատճառով, որ այսօր մեր ներքին, թաքնված կարողություններն սկսել են արթնանալ, - չնչին/ վտանգ են ներկայացնում նրանք միայն, ովքեր Երկրի ոլորտ են եկել ավելի ցածր տարածքներից՝ էլեմենտալները, որովհետև միայն նրանք են, որ ինչ-որ օգնության կարիք ունեն և այստեղ են նրա համար, որպեսզի ձեռք բերեն այն, ինչից զուրկ են իրենք: Իսկ մնացած բոլորն այսեղ են մեզ օգնելու համար միայն, մեր հանդեպ սիրոց դրդված:

    Այնպես, որ, կարծում եմ, որ հանգիստ կարելի է զբաղվել հոգեկանչությամբ, եթե զգում ես, որ դա քեզ անհրաժեշտ է: Ինչու՞ ոչ, եթե երբեմն անգամ ուսուցանող է այն: Ես համոզված եմ, որ հոգիների հետ շփվելու ձգտումը հետևանքն է այն բանի, որ մենք մոռացել ենք, որ հենց մենք ինքներս՝ հոգի ենք, և առավել ևս չենք հիշում, թե ինչպես շփվել մեր ներքին "Ես"-ի հետ: Ոչինչ, շուտով դա էլ կլինի, երբ մենք արթնանանք քնից: Իսկ առայժմ, մեր ան-գիտակցության մեջ մենք հիշում ենք մեր այդ անմիջական կապը մեր հոգու հետ, կամ այն, որ վերջիվերջո մենք բոլորս էլ մի համընդհանուր հոգու մասնիկներ ենք: Իսկ մեր գիտակցության մեջ այդ հիշողությունը վերափոխվում է ընդամենը ձգտման՝ շփվել հոգու հետ և, քանի որ մենք զրկված ենք նախածննդյան մեր կյանքերի հիշողությունից, մեր միակ՝ ներկա կյանքի փորձը մեզ դեմ է տալիս մեզ համար միակ ընկալելի հոգուն, մահացածի հոգուն…

    Եվ ամփոփեմ միտքս նրանով, որ այսօր, մեր բարեշրջման ամենակարևոր պահին, Մեծ Անցման ժամանակաշրջանում, մեր ներքին կարողությունների, մեր հիշողության արթնացման շնորհիվ, շատ հեշտացել է հոգիների հետ շփվելը: Առավել ևս, որ հոգիներն իրենք անհամբեր սպասում են այդ շփմանը, քանզի համարում են, որ շատ բաներ ունեն մեզ հաղորդելու հենց մեր մասին, մեր իսկական պատմության մասին, մեր իրականում ով լինելու մասին: Քանզի այդ նոր գիտելիքներն օդի պես անհրաժեշտ են մեզ, որպեսզի մենք կարողանանք հաջողությամբ ի կատար ածել Մեծ Անցումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (19.11.2012), Ուլուանա (19.11.2012)

  14. #145
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա ևս մեկ լուրջ արգասիք է, որպեսզի մենք կասկածի առնենք դժողքի գոյությունը: Ճիշտն ասած ես ինքս վաղուց արդեն բոլորովին էլ չեմ կասկածում, ու դժողք ընդհանրապես գոյություն չունի: Կա մի մեծ, համընդհանուր կյանք՝ իր բազմաթիվ ասպեկտներով, անսահմանափակ մի ամբողջականություն, որի անունն է Կյանք, կամ Սեր, կամ Լույս, կամ Աբսոլյուտ, կամ Տիեզերք, կամ Արարիչ, կամ Ամեն Ինչ: Եվ այդ ամբողջականության մեջ մենք սահմանափակված չենք ոչնչով, ինչպես մեզ են սովորեցրել հազարամյակների ընթացքում, մենք՝ անսահման ենք: Իսկ ծնունդն ու մահը՝ դրանք ընդամենը դռներ են, որ մեզ տեղափոխում են այդ համընդհանուր կյանքի մի ասպեկտից մյուսը:
    Ճիշտն ասած` չեմ պատկերացնում, թե ոնց կարա դժոխք չլինի: Անպայման չի լինի էն դժոխքը, որը մարդկանց մեծ մասը պատկերացնում ա: Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում մարդիկ իրանց վատ արարքների հետեւանքները մեռնելուց հետո ինչ-որ ձեւով պիտի զգան: Հակառակ դեպքում շատ անարդար կլինի, չեմ պատկերացնում` ոնց կարան նորմալ մարդն ու տականքը մահվանից հետո նույն կարգավիճակում հայտնվեն:

    Ու եթե հոգին գալիս ա, իմ պատկերացմամբ էդ չի նշանակում, որ ինքը դժոխքում չի, կամ որ դժոխքից սամավոլկա ա եկել:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.11.2012)

  16. #146
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,754
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած` չեմ պատկերացնում, թե ոնց կարա դժոխք չլինի: Անպայման չի լինի էն դժոխքը, որը մարդկանց մեծ մասը պատկերացնում ա: Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում մարդիկ իրանց վատ արարքների հետեւանքները մեռնելուց հետո ինչ-որ ձեւով պիտի զգան: Հակառակ դեպքում շատ անարդար կլինի, չեմ պատկերացնում` ոնց կարան նորմալ մարդն ու տականքը մահվանից հետո նույն կարգավիճակում հայտնվեն:

    Ու եթե հոգին գալիս ա, իմ պատկերացմամբ էդ չի նշանակում, որ ինքը դժոխքում չի, կամ որ դժոխքից սամավոլկա ա եկել:
    Ռամշ ջան, ուղղակի մի քիչ այն տեղում չենք, այնպես որ փորձեմ համառոտ ասել կարծիքս:

    Աթեիստի հետ ձեռք-ձեռքի, ես էլ կողմ եմ վերամարմնավորմանը, առավել ևս, համարում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հարյուրավոր կյանքեր է ապրում: Այդ կյանքերից ամեն մեկը մենք ապրում ենք կոնկրետ որևէ փորձի համար, և համոզված եղիր, որ գոնե մի քանի տասնյակ կյանքերում մենք բոլորս էլ եղել ենք տարբեր տեսակի տականքների դերում: Ընդ որում, Ռամշ ջան, այդ դերերը մենք խաղում ենք ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր դիմացինի, մեր խաղընկերոջ համար էլ:

    Տես, ասենք թե քո կյանքում՝ ես հանձն եմ առել կատարել տականքի դերը՝ քո կյանքում հանդիպած ամենատականքի: Այնտեղ, որտեղից մենք երկուսս էլ եկել ենք, չկան տականքներ, մենք երկուսս էլ նույն հոգիներն ենք, միևնույն աղբյուրից լցրած երկու բաժակ ջրի պես միանման: Բայց, երբ դու գրում էիր քո ապագա կյանքի սցենարը, ես ինձ վրա վերցրեցի քո կյանքում այդ ամենատականքը լինել, որպեսզի դու հնարավորություն ունենաս քո կյանքում ապրելու այդ ամենատականքի հետ շփվելու փորձը, որպեսզի, ասենք թե, ինքդ ջանաս չլինել այդպիսին, ջանաս նրա լրիվ հակառակը լինել… Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր պատճառը, որ ես համաձայնվեցի այդ զզվելի դերը կատարել քո կյանքի փորձում, եթե ոչ սերը քո հանդեպ և այն, որ ես գնում եմ դրան նաև որպպես երախտագիտություն քո հանդեպ, քանզի դու էլ երբևիցէ իմ կանքում ի՛մ փորձի համար, նույնպես տականքի դեր ես կատարել:

    Իսկ հիմա ասա ինձ, խնդրում եմ, արդարացի՞ է արդյոք այդ ամենից հետո ինձ դժողք ուղարկելը և ինձ՝ քեզ հետ "նույն կարգավիճակում" լինելու համար… անարժան համարելը…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #147
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ ջան, ուղղակի մի քիչ այն տեղում չենք, այնպես որ փորձեմ համառոտ ասել կարծիքս:

    Աթեիստի հետ ձեռք-ձեռքի, ես էլ կողմ եմ վերամարմնավորմանը, առավել ևս, համարում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հարյուրավոր կյանքեր է ապրում: Այդ կյանքերից ամեն մեկը մենք ապրում ենք կոնկրետ որևէ փորձի համար, և համոզված եղիր, որ գոնե մի քանի տասնյակ կյանքերում մենք բոլորս էլ եղել ենք տարբեր տեսակի տականքների դերում: Ընդ որում, Ռամշ ջան, այդ դերերը մենք խաղում ենք ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր դիմացինի, մեր խաղընկերոջ համար էլ:

    Տես, ասենք թե քո կյանքում՝ ես հանձն եմ առել կատարել տականքի դերը՝ քո կյանքում հանդիպած ամենատականքի: Այնտեղ, որտեղից մենք երկուսս էլ եկել ենք, չկան տականքներ, մենք երկուսս էլ նույն հոգիներն ենք, միևնույն աղբյուրից լցրած երկու բաժակ ջրի պես միանման: Բայց, երբ դու գրում էիր քո ապագա կյանքի սցենարը, ես ինձ վրա վերցրեցի քո կյանքում այդ ամենատականքը լինել, որպեսզի դու հնարավորություն ունենաս քո կյանքում ապրելու այդ ամենատականքի հետ շփվելու փորձը, որպեսզի, ասենք թե, ինքդ ջանաս չլինել այդպիսին, ջանաս նրա լրիվ հակառակը լինել… Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր պատճառը, որ ես համաձայնվեցի այդ զզվելի դերը կատարել քո կյանքի փորձում, եթե ոչ սերը քո հանդեպ և այն, որ ես գնում եմ դրան նաև որպպես երախտագիտություն քո հանդեպ, քանզի դու էլ երբևիցէ իմ կանքում ի՛մ փորձի համար, նույնպես տականքի դեր ես կատարել:

    Իսկ հիմա ասա ինձ, խնդրում եմ, արդարացի՞ է արդյոք այդ ամենից հետո ինձ դժողք ուղարկելը և ինձ՝ քեզ հետ "նույն կարգավիճակում" լինելու համար… անարժան համարելը…
    Սամբ ջան (ոչինչ չէ՞, որ տենց ասեմ ), ես չեմ հավատում վերամարմնավորմանը ու մնացած ասածներիդ: Էդ ձեւով հոգու կամ մարդու եսի գաղափարը իմ համար լրիվ աղավաղվում ա: Շատ չեմ ծավալվի, միայն կասեմ, որ ընդհանուր չեմ ընդունում քո տեսակետը :

    Հ.Գ. Ստացվում ա` էն Պարույր Սեւակի հետ որ խոսացել ես, կարող ա էդ պահին ինչ-որ էշի քուռակ ա եղել հա՞` բառիս ուղիղ կամ փոխաբերական իմաստով:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.11.2012), Freeman (19.11.2012)

  19. #148
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,754
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ հավատում վերամարմնավորմանը ու մնացած ասածներիդ: Էդ ձեւով հոգու կամ մարդու եսի գաղափարը իմ համար լրիվ աղավաղվում ա: Շատ չեմ ծավալվի, միայն կասեմ, որ ընդհանուր չեմ ընդունում քո տեսակետը:
    Եթե դու ի նկատի ունես բարձրագույն "Ես"-ը, ուրեմն դա հենց հոգին է, որ կա, կամ եթե ոչ, նրանք գոնե բացարձակ ներդաշնակության մեջ են իրար հետ և այս դեպքում ոչինչ աղավաղվել չի կարող:
    Ուրիշ բան, եթե մարդու "ես" ասելով դու ի նկատի ունես մարդու էգոն: Այդ դեպքում ես համաձայն եմ քեզ հետ, քանզի էգոն՝ հենց այն է, ինչը մարդուն հեռացնում է իր բարձրագույն "Ես"-ից, ասել է՝ հոգուց:

    Ինձ մոտ կասկած կա, որ ես խոսում եմ առաջին տեսակետի մասին, իսկ դու՝ երկրորդի: Եվ այս դեպքում, ինչ խոսք, որ դու՝ ցավոք, - չես կարող համամիտ լինել ինձ հետ: Ասացի "ցավոք", որովհետև ես համարում եմ, որ էգոն՝ դա մարդու ամենամեծ թշնամին է և նրա կյանքն աղավաղողը:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ստացվում ա` էն Պարույր Սեւակի հետ որ խոսացել ես, կարող ա էդ պահին ինչ-որ էշի քուռակ ա եղել հա՞` բառիս ուղիղ կամ փոխաբերական իմաստով:
    Հարցն այստեղ այն չէ, Սևա՞կն ասաց, թե՞ էշի քուռակը: Կարևորն այն է, որ ով էլ որ ասաց՝ ասաց ճշմարտությունը, որին ես բացարձակ տեղյակ չէի, ինչը, ասելուց հետո, հավատա, ես շատ շուտ մոռացա, բայց դրա փաստացի ապացույցը ստացա դեպքից մի քանի տարի անց…

    Դե, թող, որ քո ասածը լինի, թող, որ էշի քուռակն էր ասել: Բայց որտեղի՞ց…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #149
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու ի նկատի ունես բարձրագույն "Ես"-ը, ուրեմն դա հենց հոգին է, որ կա, կամ եթե ոչ, նրանք գոնե բացարձակ ներդաշնակության մեջ են իրար հետ և այս դեպքում ոչինչ աղավաղվել չի կարող:
    Ուրիշ բան, եթե մարդու "ես" ասելով դու ի նկատի ունես մարդու էգոն: Այդ դեպքում ես համաձայն եմ քեզ հետ, քանզի էգոն՝ հենց այն է, ինչը մարդուն հեռացնում է իր բարձրագույն "Ես"-ից, ասել է՝ հոգուց:

    Ինձ մոտ կասկած կա, որ ես խոսում եմ առաջին տեսակետի մասին, իսկ դու՝ երկրորդի: Եվ այս դեպքում, ինչ խոսք, որ դու՝ ցավոք, - չես կարող համամիտ լինել ինձ հետ: Ասացի "ցավոք", որովհետև ես համարում եմ, որ էգոն՝ դա մարդու ամենամեծ թշնամին է և նրա կյանքն աղավաղողը:
    Այսինքն` քո ասելով հոգին անփոփոխ ա, իսկ վատ մարդը նա ա, ով իրա հոգուց հեռու ա, հա՞:
    Իմ պատկերացմամբ հոգին անփոփոխ չի:

  21. #150
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,754
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն` քո ասելով հոգին անփոփոխ ա, իսկ վատ մարդը նա ա, ով իրա հոգուց հեռու ա, հա՞:
    Իմ պատկերացմամբ հոգին անփոփոխ չի:
    Մեկ անգամ ևս հիշեցնեմ քեզ վերևում գրածս. ոչ թե այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որ դու ինձ պես մտածես, ո՛չ, - ուղղակի ես ցանկանում եմ, որ դու ինձ ճիշտ հասկանաս, քանի որ ինձ համար բոլորովին էլ միևնույն չի, թե դրանից հետո դու ի՞նչ կարծիք ես կազմելու իմ մասին:

    Sambitbaba-ի խոսքերից
    Տես, ասենք թե քո կյանքում՝ ես հանձն եմ առել կատարել տականքի դերը՝ քո կյանքում հանդիպած ամենատականքի: Այնտեղ, որտեղից մենք երկուսս էլ եկել ենք, չկան տականքներ, մենք երկուսս էլ նույն հոգիներն ենք, միևնույն աղբյուրից լցրած երկու բաժակ ջրի պես միանման: Բայց, երբ դու գրում էիր քո ապագա կյանքի սցենարը, ես ինձ վրա վերցրեցի քո կյանքում այդ ամենատականքը լինել, որպեսզի դու հնարավորություն ունենաս քո կյանքում ապրելու այդ ամենատականքի հետ շփվելու փորձը, որպեսզի, ասենք թե, ինքդ ջանաս չլինել այդպիսին, ջանաս նրա լրիվ հակառակը լինել… Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր պատճառը, որ ես համաձայնվեցի այդ զզվելի դերը կատարել քո կյանքի փորձում, եթե ոչ սերը քո հանդեպ և այն, որ ես գնում եմ դրան նաև որպպես երախտագիտություն քո հանդեպ, քանզի դու էլ երբևիցէ իմ կանքում ի՛մ փորձի համար, նույնպես տականքի դեր ես կատարել:

    Իսկ հիմա ասա ինձ, խնդրում եմ, արդարացի՞ է արդյոք այդ ամենից հետո ինձ դժողք ուղարկելը և ինձ՝ քեզ հետ "նույն կարգավիճակում" լինելու համար… անարժան համարելը…
    Այո, հոգին անփոփոխ է, դու ճիշտ ես հասկացել ասածիս այս մասը: Բայց հոգու համար "լավ մարդ" կամ "վատ մարդ" հասկացողություններ գոյություն չունեն, և եթե դու մարդուն այդպիսի սահմանումներ ես տալիս, - քո մեջ խոսում է ոչ թե քո հոգին, քո մեջ խոսում է քո էգոն: Եվ հենց այդ էգոն է, որ փոփոխականն է քո հոգու կամ քո բարձրագույն "Ես"-ի ամեն նոր վերամարմնավորման մեջ:

    Կներես, Ռամշ ջան, ինձ թվում է, որ դու ուղղակի քիչ խառնում ես նրանց: Դա շատ հաճախ հանդիպող երևույթ է, երբ մարդ մակերեսայնորեն է նայում իր կյանքին: Դե, իսկ մակերեսային կյանքի առաջատարն էլ հենց ինքը՝ էգոն է:

    Բայց բավական է գոնե մի փոքր սովորես նայել քո ներսը, և հոգին անգամ քեզ հուշելու կարիք էլ չի ունենա. քո ներսում դու ինքդ կգտնես քո իրականությունը:


    Հ.Գ. Ես, իհարկե, կրոնին թշնամի չեմ, բայց և այնպես թույլ տուր նախազգուշացնել. եթե ես խոսում եմ քեզ հետ հոգու մասին, - խնդրում եմ, մի՛ կապիր դա կրոնի հետ…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.11.2012), Արէա (19.11.2012)

Էջ 10 15-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1527
    Վերջինը: 14.10.2026, 23:09
  2. Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի…
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 12.05.2010, 21:15
  3. Ստեղծագործողի գողտրիկ անկյուն և հոգի
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 10.11.2008, 15:15
  4. Մարմին և հոգի փոխհարաբերություն
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.04.2008, 11:10
  5. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •