Ես՝ մարմի՞ն, թե՞ հոգի

…
Նախ, Տի՛գ, շնորհակալություն այս հետաքրքիր թեման բացելու համար:
Այս թեման ինձ շատ հետաքրքրեց նաև նրանով, որ վերջերս նորից այս հարցի շուրջ եմ մտածում, բայց մի փոքր այլ տեսանկյունից, քան որոշ ժամանակ առաջ…
Մի քանի տարիներ առաջ, երբ սկսեցի հոգու որոնումները, մի կողմ դրեցի մարմինը, կարելի է ասել նույնիսկ անտեսեցի այն ու, ի վերջո, երկար փնտրտուքներից հետո եկա այն եզրակացության, որ մենք հոգի ենք, մարմնում ենք ժամանակավորապես: Ինչպես դու ես ասում՝ մարմինը մեր ժամանակավոր "կացարանն է": Այնքան էի տարվել հոգևորով, որ մի օր նկատեցի, անտեսել եմ մարմինս, էլ այն չեմ զգում… Այնքան էլ հեռացել մարմնիցս, որ որոշակի սովոական զգացողություններ անգամ խորթ էին թվում:
Այդ պահին հասկացա, որ պետք է ներդաշնակություն գտնեմ մարմնիս ու հոգուս միջև: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ: Այս վերջերս նորից ինձ եմ տալիս այս հարցը, բայց այս անգամ ուզումեմ հասկանալ, թե ինչ է մարմինը: Կարծում եմ մարնի դերը մի փոքր թերագնահատվել է: Մարմինը այս կյանքում մեր ունեցած միակ ռեալ բանն է: Ինձ թվում է մարմինն ավելի է, քան մենք կարծում ենք: Այ ես վերջերս նկատել եմ, որ մարդիկ շատ թույլ են զգում: Բայց չէ ՞որ մեզ տրված է զգայարանների մի փունջ, որը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործենք, իսկ մենք դրանք թմրեցնում ենք: Մենք անընդհատ փնտրում ենք աստվածայինը, բայց չգիտենք կամ մոռանում ենք, որ մեր մարմինն էլ է աստվածային ու հենց այդ մարնի միջոցով էլ է հնարավոր հասնել Աստծուն:
Հիմա նորից եմ տալիս ինձ այդ հարցը…
Ես մարմի՞ն եմ, թե՞ հոգի…
Երկուսն եմ, բայց հիմա ուզում եմ իմ մարմինը ճանաչել:
Էջանիշներ