Magic-Mushroom (20.11.2010), Morg (19.12.2010), VisTolog (19.11.2010)
<Լավ, ասենք՝բիոտոկեր… Բա էդ դեպքում բացատրիր խնդրեմ, ինչպե՞ս կարող է բիոտոկը պատասխանել տվածդ հարցերին, գուշակել ապագայում քեզ սպասվող որոշ իրողություններ>
Փորձեմ պատասխանել. դա նույնն է , թե գնաս բախտ նայողի մոտ, կամ փորձես գուշակություններ անել սուրճի բաժակով: Միայն թե այս դեպքում , <գուշակը> լինում է այն մեկը, ում բիոտոկերը ամենաուժեղն են:Ափսեն գրում է այն, ինչ մտացում կամ զգում կամ ցանկանում է , որ կատարվի այդ մեկը:
Մոդերատորական. «Հոգի կանչելու մասին» թեման Փիլիսոփայություն և հոգեբանություն բաժնից տեղափոխվել է Դեսից–Դենից բաժին։ Մաղթում եմ հնարավորինս լուրջ քննարկումներ։
When life gives you lemons, make lemonade
Ինչ որ մեկդ փաստացի ապացույց ունեք որ հոգի կանչելու ժամանակ հոգի ա եկել, կամ ափսեն ինքն իրան շարժվելա?
ՆանՍ (22.11.2010)
Շատ ճիշտ նկատեցիր, hemush , եթե հոգի կանչողների մեջ լինի անլուրջ կամ կատակասեր մեկը, որը կարողանա իր մտքերը <հաղորդել > ափսեյի միջոցով, դա կլինի վատ կատակ:
Եթե հոգի կանչողների մեջ չկա ուժեղ բիոտոկերով գոնե մեկ մարդ հոգի կանչել չի հաջողվի: Դա նույնն է , երբ գնաս բախտ նայողի մոտ, իսկ նա բախտդ չնայի, պատճառաբանելով թե դու չես հավատում իրեն :
Այսօր ծանոթներիցս մեկը պատմում էր, որ այս վերջերս հոգի ա տեսել իր մեքենայի պատուհանին:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Կարծեմ 1988-ին էր, վերադարձել ու մի քանի ամիս Երևանում էի ապրում: Թունդ աթեիստական տարիներս էին և, ինչ խոսք, որ նման բաների հեչ չէի հավատում:
Մի օր բալկոնում թախտին պառկած` Սևակի հատորներից մեկն եմ կարդում: Մտան մայրս ու հարսս, առաջարկեցին սուրճ խմել: Ծածկեցի գիրքն ու դրեցի կողքիս:
Սրճելու ընթացքում հարսս սկսեց պատմել, թե ինչպես են ընկերուհիների հետ ափսե պտտեցրել, իսկ մայրս էլ շատ հետաքրքրասեր էր այդ հարցում, սկսեց թնկթնկալ, որ ինքն էլ է ցանկանում մասնակից լինել, որ եկեք հենց հիմա փորձենք այդ, հարսս ասաց, որ երկուսով հնարավոր չէ`երրորդ է պետք, ու երկուսով կպան ինձանից, դե, ես էլ համաձայնվեցի: Մեծ թղթի վրա, հարսիս հուշելով, նկարեցի շրջանն ու տառերը, այո-ոչը, փռեցի սեղանին: Ափսեի վրայի գիծն էլ` մոմ չկար, - ֆլոմաստերով գծեցի: Երբ որոշում էինք, թե ում հոգին կանչենք, աչքս ընկավ կողքիս գրքին ու ասացի, եկեք, Պարույր Սևակի հոգին կանչենք:
…Եկավ: Սկսեց պատասխանել: Եվ հեգնանքով տված հարցիս այնպես պատասխանեց, որ վերջիվերջո սթափվեցի ու լրջացա: Փորձելու համար սկսեցի այնպիսի հարցեր տալ, որ ոչ մայրս, ոչ էլ հարսս դրանց պատասխաններն իմանալ չէին կարող. սիրածս գրողները, երաժիշտները, նկարիչները: Երբ սիրածս ռեժիսորների մեջ գրեց Փարաջանովի անունը, ես հարցրեցի, թե ինչի՞ համար նրան բանտարկեցին: Գրեց` հոմոսեքսուալիզմ: Հարցրեցի, թե ինչպե՞ս եղավ, որ ժամանակից շուտ ազատ արձակեցին: Գրեց. “Մեծ դեր խաղացին Ֆելլինին և Ձեֆերելլին”:
Անցան տարիներ: Արձակուրդիս Երևան էի եկել: Մի օր փողոցում հանդիպեցի համակուրսեցիներիցս մեկին, տուն հրավիրեց: Լավ գրադարան ունեին` սկսեցի քրքրել: Ասաց, որ մեծ եղբայրն է հավաքում գրքերը, նա ժուռնալիստ է: Մի քանի րոպե անց տուն եկավ եղբայրը: Ծանոթացանք: Ես շարունակում էի գրքերը նայել, և ձեռքս ընկավ Տոնինո Գուէռռայի փոքրիկ պատմվածքների բարալիկ հատորը, հեղինակի առաջին ռուսերեն թարգմանությունը: Ես էլ հենց նոր էի գնել և հիացմունքով կարդացել այն: Ասացի նրանց այդ մասին ու բացեցի գիրքը` ինչ-որ բան ցույց տալու համար, - և տեսա Տոնինո Գուէռռայի ստորագրությունը կազմի ներսին մասում: Զարմացած նայեցի ընկերոջս եղբորը: Ասաց, որ Մոսկվայում է եղել գործով, և լսել է որ Գուէռռան իր գրքի հրատարակման առթիվ եկել է Մոսկվա, ինչ-որ վատ է զգացել իրեն և հիվանդանոցում պառկած է: Գնացել և ինտերվյու է խնդրել, որպես հայ ժուռնալիստ: Հա, մոռացա ասել, որ Գուէռռան, Ֆելլինիի շատ ֆիլմերի սցենարիստն է: Լսելով, որ Հայաստանից է, Գուէռռան համաձայնվել և տվել է ինտերվյուն: Հիմնավորել է նրանով, որ սիրում է հայերին, իսկ Փարաջանովին իր թանկագին ընկերն է համարում: Ստորագրել և նվիրել է հենց նոր լույս տեսած գիրքը և ասել, որ այդ գրքում տպագրված մի քանի փոքրիկ պատմվածքներ հենց ինքը` Փարաջանովն է իրեն պատմել: Հետո շատ է ցավել այն պատճառով, որ “իր խեղճ ընկերոջն” անիմաստ տեղը նստեցրեցին, և “որպես գաղտնիք” ասել է, որ Փարաջանովին ժամկետից շուտ բանտից ազատելու գործում մեծ դեր խաղացին Ֆելլինին և Ձեֆերելլին…
Այստեղ ես, իհարկե, քար կտրեցի, քանզի իսկույն հիշեցի, որ մի քանի տարի առաջ նույն բանն ինձ ասել էր Պարույր Սևակի Հոգին…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ես էլ եմ 9-րդ դասարանում հոգի կանչել ։)
Այսինքն ես, եղբայրս ու ընկերս։ Ընդ որում երբ հոգին սկսեց պատասխանել հարցերին, որպեսզի ոչ մեկս մյուսների վրա չկասկածի, մի քանի վարկյանով մատներս ափսեից 1-2 սմ բարձրության վրա էինք պահել, ափսեն առաջվա պես շարունակում էր շարժվել։
Սկզբում ինչ որ կին էր «եկել» Դվին քաղաքից, պապս էլ նոր էր մահացել, կնոջը խնդրեցինք, գնալ ու պապիկիս ուղարկել։ Մնացած «խոսակցությունը» եղել է պապիկիս հետ։
Համենայն դեպս մոտներս հայելի էինք դրել (լսել էինք, որ հայելու մեջ երևում եմ), ոչինչ էլ չերևաց։
Հոգին կանչում էինք նկուղում, երբ պատահաբար մեզ գտավ տատս, մի քանի հարց էլ նա տվեց ու հոգու տված պատասխանների մեջ առկա էին հենց պապուս բնորոշ փաղաքշական բառեր։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ambrosine (19.11.2012), erexa (18.11.2012), Sambitbaba (18.11.2012), Ուլուանա (19.11.2012)
Ինձ թվում է, որ տարբեր ատրիբուտները՝ հայելի, մոմեր և այլն, ինչպես նաև տեղը, ժամանակը, - այդ բոլորը մեր համար է, քանի որ մեզ թվում է, կամ մեզ սովորեցրել են, որ ամեն այդ խորհրդավորությունը և այլն, նպաստում է հոգու գալուն: Ինչպես նաև, որ հոգին հիմնականում պետք է լինի անդրշիրիմյան կյանքից, կամ, որ ավելի խորհրդավոր ու սահմռկեցուցիչ է հնչում՝ սատանայի շքախմբից: Այդ ամենը մեզ օգնում է կենտրոնանալ թեմայի վրա և ավելի է հեշտացնում մեր կապն աստրալի հետ: Իսկ հոգու համար այդ ամենը ոչ մի կապ, ինչպես նաև իմաստ՝ չունի: Եվ եթե մենք կարողանանք մեզ համոզել, որ, ասենք, կարելի է ձախ ուսի կողմից հետ նայել և կանչել ցանկացած հոգու, ուրեմն հենց այդպես էլ կստացվի, թե առանց մոմերի, և թե առանց գիշերվա ժամը տասներկուսի:
Վերևում ես հատուկ շեշտեցի, որ մոմ չկար, և ափսեի վրայի գիծը ես նկարեցի ֆլոմաստերով: Հիմա, եթե հոգին ինձ ասելու բան ուներ, կարո՞ղ է այդ ֆլոմաստերի պատճառով չասեր:
Հ.Գ. Բայց գիտե՞ս, թե ինչն է ամենահետաքրքիրը: Որ Աթեիստը… հոգի է կանչում: Աթեիստ ջան, խնդրում եմ, հանկարծ վատ բան չկարծես: Ուղղակի ես, լուրջ, մի կողմից ուրախ եմ, իսկ մի կողմից… անսահման զարմացած:
Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 18.11.2012, 15:00:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ով չի հավատում, կարող է շրջանցել սա:
Ուրեմն սանչաստում եմ՝ Բանակում, մեկել մեր ընկերնա զանգում Տապիկով պոստերից, բա թե Հայկ անունով մարդու ե՞ն նոր բերել գլխից ինքնասպան եղացած: Ասեցի չէ, խի՞, էսել սկսեց պատմել, որ Սադկոյի մեջ հոգիեն կանչել ապուշները՝ էշ-էշ ու ասելա, որ պոստերից մեկում մարդա ինքնասպան եղել:
Ջղայնացա, ասի մանկապարտեզը թարգեք ու քանի որ ուշեր գնացի դռները ստուգեմ փակա թե չէ ու պառկեմ քնմ, մեկել զանգեցին ռուբինից ասեցին Հայկ /ազգանունը չեմ հիշում/ գլխից ինքնասպանա եղել հասեք:
Էտ պահին մոռացա թե միքիչ առաջ ովեր զանգել ու ինչեր ասում որովհետև խառնվեցի իրար: Բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ զանգողը մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում էն պոստից, որտեղ ինքնասպանություն է տեղի ունեցել:
Sambitbaba (18.11.2012), Աթեիստ (18.11.2012)
Հայելին դրել էին հենց տեսնելու ակնկալիքով, ոչ թե որպես պարտադիր ատրիբուտիկա ։)
Ի դեպ իմ պատկերացումները հոգիների վերաբերյալ շատ լավ ներկայացված ա «ուրվականը» ֆիլմում, չհաշված վերջի 5 րոպեն, որ աստծու գաղափար են մտցնում, որը «ներիր, մի դատիր» գաղափարներով, հոգիներին էնքան չի տանում, մինչև մուռները հանեն։ Ոնց մտածում եմ, էդ վերջի պահով նկարահանողը կարգին ղժժացել ա քրիստոնեության վրա։
Ոչ մի ձև չեմ պատկերացնում, որ ասենք դժոխքում հոգին տառապում ա, մեկ էլ «ինձ մի կես ժամով օտգուլ տվեք, կանչող կա» ։)
Օֆտոպ. Ես ռեինկարնացիային էլ եմ հավատում ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ուլուանա (19.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ