Sambitbaba ջան, ես էդպես էլ հասկացել էի, ուղղակի էն ինչը որ դու հոգի ես անվանում, ես դրա գոյությանը մի քիչ թերահավատորեն եմ վերբերվում կամ պարզապես չեմ պատկերացնում:![]()
Sambitbaba (19.11.2012)
Ինչ արած, դա էլ փորձի մի ձև է: Եվ, եթե ճիշտն ասեմ՝ գովասանքի արժանի: Որովհետև շատ դժվար է ձեռքդ դնել սրտիդ և ազնվորեն ինքդ քեզ ասել. "Ես չե՞մ պատկերացնում հոգու գոյությունը, թե՞ չեմ ցանկանում պատկերացնել": Անձնական փորձից եմ ասում: Բայց ես, օրինակ, երկար չկարողացա կռիվ տալ՝ մի հինգ-վեց տարի. իրականությունը հաղթեց…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Կարծում եմ հետաքրքիր կլինի՝
Sambitbaba (22.11.2012)
Այո, սա հենց այն հաղորդատվուրթյուններից է /չեննելինգ/, ինչի մասին ես անընդհատ կրկնում եմ:
Մի շատ հետաքրքիր ֆիլմ կա՝ "Tuning In" /հայերեն չկարողացա թարգմանել: Հեղինակն է Դեվիդ Թոմասը: Ֆիլմը՝ հարցազրույց է ամենահայտնի վեց հաղորդատուների /չեննելեր/ հետ, որոնք մեզ են հասցնում Բաշար, Բազումքցիներ, Թոբիաս, Տորա, Ջոզեֆ, Քրայոն էությունների մտքերը: Հարցազրույցները սկզբում մարդկանց հետ են, իսկ հետո սկսում են խոսել էությունները: Եվ երբեմն տարբերությունը զգալի է:
Ես նոր փորձեցի, չկարողացա գտնել. միգուցէ քե՞զ հաջողվի այդ անել, Գեդեոն ջան:
Ի միջի այլոց, հետո Թոմասը գիրքն էլ գրեց, որն արդեն թարգմանված է ռուսերեն. "2012 и далее. Мир будущего глазами космических хранителей Земли": Անսահման բարի գիրք է և կարդացվում է մի շնչով:
Իսկ սա՝ Պեպպեր Լյուիսն է և Հայան /Ինձ թվում է, որ այս անունը լսելիս, յուրաքանչյուր իրեն հայ համարողի մեջ գոնե մի ինչ-որ բան պետք է շարժվի, անկախ նրա դավանանքների, համոզմունքների, ինչպես նաև անկախ հարյուրավոր թարգմանիչների Հայա-Գայա-Գեյա անունների բացատրությունների: Հուսով եմ, որ նա կհիշի, թե ովքեր են Հայա-ս-ները: Կամ կմտածի, որ Հայաստանն իրականում միգուցէ Հայա-ս-տու՞նն է, ավելի կոպիտ ասած՝ Հայայի զավակների տունը…/
Հայան՝ Մայր Երկրի հոգևոր էությունն է, հունական դիցաբանությունից մեզ քաջ հայտնի Գեյան: Իսկ Պեպպեր Լյուիսը՝ նա, ով մեզ է հասցնում Հայայի ուղերձները: Ճիշտ է, հաղորդատվության մեջ ոչ մի խոսք չի ասվում հայերի մասին, և շատերի մոտ իմ ասած խոսքերի դեմ բնական հարց է ծագելու. "իսկ ինչու՞ այդ կեղտոտը ոչ մի բառ չասեց հայերի մասին": Փորձեմ նախապես պատասխանել.
Լսեք, հայեր, եթե դուք ինքներդ ձեր մասին ոչինչ չգիտեք, ի՞նչ եք կարծում, ինչու՞ պետք է ուրիշներն իմանան: Միգուցէ դեռ ժամանակը չէ՞, որպեսզի ձեր մասին իմանան: Հիշեք. որքա՞ն երկար է ադամանդը մնում ածուխի մեջ թաքնված, մինչև նրան լույս աշխարհ կհանեն…
…Առաջին 45 րոպեն Պեպպեր Լյուիսը պատասխանում է հարցերին, հետո նոր խոսում է Հայան:
http://www.youtube.com/watch?v=6GSg8tjwYco
Հ.Գ. Գեդեոն ջան, ես չգիտեմ, թե ինչպես են Յութուբից վիդեոն տեղափոխում այստեղ: Եթե դժվար չի՝ օգնի՞ր…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Էս ինչ հետաքրքիր թեմա աԱսեցի ես էլ իմ փորձով կիսվեմ:
Ուրեմն նախ ասեմ, որ սենց բաներին թերահավատորեն եմ մոտենում, բայց էն, ինչ իմ աչքով եմ տեսել, չգիտեմ՝ հոգի էր, սատանա էր, մեր էներգետիկ դաշտն էր, թե եսիմինչ էր, բայց նաղդ կար, չէր կարա չլիներ:
Փոքր էինք: Իմ սիրելի կասետներից մեկը կորել էր: Որոշեցինք հոգի կանչել, որ ասի՝ ուր ա: Ընդ որում՝ կանչել ենք օրը ցերեկով, առանց մոմի մրի: Մենակ համապատասխան խոսքերն ենք ասել ու ափսեն դրել իրա տեղում: Սկզբում չէր գալիս: Հետո մեկ էլ դանդաղ, շա՜տ դանդաղ ափսեն սկսեց պտտվել: Կռիվ էինք անում՝ ով ա պտտացնում: Գնալով արագացավ: Հերթով սաղին մատները հանել տվեցինք: Մեկ ա, պտտվում էր ու հետներս էլ տեղը տեղին խոսում էր: Անունը Խաչո էր: Թունավորել էին: Կասետիս մասին տենց էլ նորմալ պատասխան չտվեց (հա, մենք իրան ամեն օր կանչում էինք ու նույն հարցը տալիս): Որ հոգնում էր, պտտվում էր, գնում, իր օղակի մեջ նստում, էլ չէր շարժվում:
Ես ահագին վախեցել էի, չէի մասնակցում էդ ծիսակարգերին, բայց էրեխեքը շարունակում էին: Ասում են՝ խնդրել են, որ իր ներկայությունը ցույց տա, հոգին «բարձրացել» ա Նինթենդոյի ջոյսթիքի վրա ու կնոպկաներ սեղմել (ջոյսթիքն էրեխեքից մեկի ձեռքին էր, որը պահի տակ խաղից շեղվել էր, հոգու իրադարձություններին հետևել):
Չգիտեմ ոնց թարգեցինք: Բայց մի քանի տարի հետո էլ դասարանցիներով կանչեցինք: Իմ դասարանցիներից մեկը մի հռհռալ էր հռհռում, ասում էր՝ սաղ սուտ ա, տենց բան չկա: Բայց որ կանչեցինք, ափսեն սկսեց պտտվել: Էդ աղջիկն ասում էր՝ շարժում եք, ձև չի: Ափսեն կատաղեց ու հակառակ ուղղությամբ պտտվեց, սեղանից ընկավ: Էդ ժամանակ սաղս պանիկայի մեջ էինք. ափսեի կոտրվելը վերջին բանն էր, որ ուզում էինք, որովհետև ուրիշից էինք վերցրել, ու չգիտեինք՝ ինչ պատասխան էինք տալու:
Տենց
Հ.Գ. Ու հասկանում եմ չհավատացողներին: Մինչև ինքներդ չփորձեք, չեք համոզվի: Մեկը ես էլ կյանքում տենց բան չեմ անի:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.11.2012, 23:05:
Աթեիստ (23.11.2012)
եթե հետաքրքիր ա, ես կարամ գրեմ մենք ոնց էինք կանչում:
Ուրեմն մեծ թղթի վրա վերևում այբուբենն ենք գրում, հետո՝ թվերը, հետո՝ մի կողմում «Այո», մյուսում՝ «Ոչ»:
Ներքևում՝ տառեր-թվերից ահագին ներքև ափսեն ենք դնում ու իրա ֆորմայով շրջան գծում: Ափսեի վրա մի հատ էլ սլաք ենք նկարում: Մատները թույլ դնում ենք ափսեի վրա ու բոլորս միասին ասում. «Ես մեդիումն եմ, ես մեդիումն եմ, հոգի ջան արի-արի, դու այստե՞ղ ես»: Էնքան ենք կրկնում էս արտահայտությունը, մինչև ափսեն սկսում ա պտտվել, բարձրանալ ու սլաքով «Այո» ցույց տալ:
Sambitbaba ջան, ձեր ասած ֆիլմը ես գտա՝ http://www.imdb.com/title/tt1103276/, youtube-ում էլ կա մաս-առ-մաս:
, բայց դա անգլերեն՝ չթարգմանված տարբերակն է:
youtube-ից վիդեո տեղադրելու համար սեղմեք «ներդնել տեսահոլովակ» կոճակը՝ Capture.PNG և Capture1.PNG
Շնորհակալություն հետաքրքիր նյութերի համար:![]()
Շնորհակալ եմ արագ արձագանքիդ համար, Գեդեոն ջան, նույնիսկ չհասցրեցի Մունի սովորեցրած դասը սերտել: Բայց ոչինչ, Պեպպեր Լյուիսի վրա կփորձեմ:
Հ.Գ. Իսկ ձեզ, ժողովուրդ, ահա թե ինչ եմ ցանկանում ասել: Բոլորին չէ, իհարկե, բայց ցավոք, շատերին: Գիտե՞ք, թե ինչն է ձեզ խանգարում, կամ ավելի հայերեն ասած՝ ձեզ տունը քանդում: Ձեր գիտելիքները: Դուք համարում եք, որ ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է, դուք արդեն գիտեք: Բայց դա անհնար և սխալ տեսանկյուն է: Մեզանից ոչ ոք ամեն ինչ չգիտի, և անհնար է, որ երբևիցէ գիտենա: Մեզանից յուրաքանչյուրը գիտի որոշակի բաներ, և մեջ երջանկությունը կայանում է նրանում, որ մենք հնարավորություն ունենք շփվել մեկմեկու հետ ու սովորել իրարից: Միգուցէ հենց այդ շփմա՞ն համար ենք մենք այս աշխարհ գալիս…
Բոլորին վաղուց հայտնի ճշմարտությունների շարանը թույլ տվեք ավարտել մի վերջին ճշմարտությամբ: Եթե դու մի բանից տեղյակ չես, չի նշանակում, որ այդ բանն ընդհանրապես գոյություն չունի: Պատմության մեջ քիչ չեն փաստերը, երբ նախկինի "ցնդաբանությունները"՝ ապագայում գիտականորեն հաստատված փաստեր են դարձել: Ու հետո… դու ինչ է, այս էջը մտել ես նրա համար միայն, որ մեկ ուրիշին խայթե՞ս: Չե՞ս կարծում արդյոք, որ մի ուրիշ, ավելի կարևոր բան ես դու այստեղ փնտրում: Չե՞ս կարծում, ու դու շատ ավելիին ես արժանի, քան կրետի դերում հանդես գալը: Չե՞ս կարծում, որ քո մեջ լիքը գաղտնիքներ ունես, որոնք դեռ չես հասցրել բացահայտել…
Մեկ անգամ ևս կրկնեմ նախկինում ասածս, և վերջ.
Եթե քո ճանապարհին, առջևումդ ընկած արղկի մեջ չնայես, դու, իհարկե, ոչինչ չես կորցնի: Բայց հնարավոր է, որ մի շատ լավ բան չգտար…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ