Մենք մի անգամ դպրուցում ուզում էինք հոգի կանչել, ամեն ինչ կազմ ու պատրաստ էր , բայց ֆիզկուլտի դասատուն չգիտես որտեղից իմացավ ու կանչեց տնօրինությանը, ինչն ավելի սարսափելի էր քան Լյուցիֆերը
Հ.Գ. Թեման կարդալով էնքան մեե՜ծ ցանկություն առաջացավ հոգի կանչելու, փոքր ժամանակից միշտ երազել եմ, բայց էդպես էլ չեմ փորձել![]()
Աթեիստ (18.11.2012)
Մենք էլ ենք կանչել երեխաներով: Մեր հարևանի տղայենց նկուղում: Լավ մութ էր, մոմ, ափսե ամեն ինչ կար: Կանչել էինք, բայց չեմ հիշում ում հոգուն :Ափսեն պտտվում էր, հոգին հարցերին պատասխանում էր, ես էլ լավ վախենում էի: Բայց հաստատ եղբայրս էր այդ հոգին, ինքն էր ափսեն աննկատ շարժում:![]()
Ինձ հետաքրքիր է, թե՞ ինչու են որոշ հոգիներ տեսանելի դառնում: Դա ինչ-որ բան է խորհրդանշում:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Ժող ջան, քանի դեռ կենդանի ենք, մեռելներից ինչքան հեռու, ենքան լավ:![]()
Apsara (19.11.2012)
Սա էլ հոգու նկարը, որտեղ տեսանելի է նրա դեմքը:
http://imgur.com/TDBEm
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Ուլուանա (19.11.2012)
Ես չեմ հավատում էտ հոգի կանչելուն: Ու չեմ էլ անի էտպիսի բան երբեք....
Իմաստ էլ չեմ գտնում հոգի կանչելու մեջ![]()
Դա ևս մեկ լուրջ արգասիք է, որպեսզի մենք կասկածի առնենք դժողքի գոյությունը: Ճիշտն ասած ես ինքս վաղուց արդեն բոլորովին էլ չեմ կասկածում, ու դժողք ընդհանրապես գոյություն չունի: Կա մի մեծ, համընդհանուր կյանք՝ իր բազմաթիվ ասպեկտներով, անսահմանափակ մի ամբողջականություն, որի անունն է Կյանք, կամ Սեր, կամ Լույս, կամ Աբսոլյուտ, կամ Տիեզերք, կամ Արարիչ, կամ Ամեն Ինչ: Եվ այդ ամբողջականության մեջ մենք սահմանափակված չենք ոչնչով, ինչպես մեզ են սովորեցրել հազարամյակների ընթացքում, մենք՝ անսահման ենք: Իսկ ծնունդն ու մահը՝ դրանք ընդամենը դռներ են, որ մեզ տեղափոխում են այդ համընդհանուր կյանքի մի ասպեկտից մյուսը:
Ինչպես, օրինակ, տանդ մեջ՝ մի սենյակից մյուսն ես անցնում:
Դե, պատկերացրու, որ դու բազմասենյականոց բնակարան ունես: Եվ դու ապրում ես այն սենյակում, որն անմիջականորեն առնչվում է մնացած բոլոր սենյակների հետ: Իսկ այդ սենյակներից մեկում ապրում են այն հոգիները, որոնք նախկինում ապրել են մարդկային կյանքով ու մահից հետո համարել են, որ արժանի են դժողքի, երկրորդում նրանք, ովքեր համարել են, որ արժանի են դրախտի, երրորդում նրանք, ովքեր երբեք մարդկային կյանքով չեն ապրել և Երկրի ոլորտ են եկել ավելի ցածր տարածքներից /նրանց մենք կոչում ենք էլեմենտալներ/, չորրորդում նրանք, ովքեր երբեք մարդկային կյանքով չեն ապրել և Երկրի ոլորտ են եկել ավելի բարձր տարածքներից /կոչենք նրանց հրեշտակներ/, հաջորդում նրանք, ովքեր արդեն ավարտել են իրենց ամբողջ փորձը /վերամարմնավորումների շարանը/ Երկրի ոլորտի վրա, բայց չեն լքել այն, այլ մնացել են, որպեսզի օգտակար լինեն մեզ՝ մեր փորձն անցնելիս, հաջորդում նրանք, ովքեր ուղղակի տիեզերական էություններ են, հաջորդում…
Մի խոսքով, սրանք բոլորը՝ մեր կոմունալ բնակարանի բնակիչներն են և պատրաստ են արձագանքելու ձեր կանչին: Եվ հոգիների այս բազմազանության մեջ որոշակի /այն պատճառով, որ այսօր մեր ներքին, թաքնված կարողություններն սկսել են արթնանալ, - չնչին/ վտանգ են ներկայացնում նրանք միայն, ովքեր Երկրի ոլորտ են եկել ավելի ցածր տարածքներից՝ էլեմենտալները, որովհետև միայն նրանք են, որ ինչ-որ օգնության կարիք ունեն և այստեղ են նրա համար, որպեսզի ձեռք բերեն այն, ինչից զուրկ են իրենք: Իսկ մնացած բոլորն այսեղ են մեզ օգնելու համար միայն, մեր հանդեպ սիրոց դրդված:
Այնպես, որ, կարծում եմ, որ հանգիստ կարելի է զբաղվել հոգեկանչությամբ, եթե զգում ես, որ դա քեզ անհրաժեշտ է: Ինչու՞ ոչ, եթե երբեմն անգամ ուսուցանող է այն: Ես համոզված եմ, որ հոգիների հետ շփվելու ձգտումը հետևանքն է այն բանի, որ մենք մոռացել ենք, որ հենց մենք ինքներս՝ հոգի ենք, և առավել ևս չենք հիշում, թե ինչպես շփվել մեր ներքին "Ես"-ի հետ: Ոչինչ, շուտով դա էլ կլինի, երբ մենք արթնանանք քնից: Իսկ առայժմ, մեր ան-գիտակցության մեջ մենք հիշում ենք մեր այդ անմիջական կապը մեր հոգու հետ, կամ այն, որ վերջիվերջո մենք բոլորս էլ մի համընդհանուր հոգու մասնիկներ ենք: Իսկ մեր գիտակցության մեջ այդ հիշողությունը վերափոխվում է ընդամենը ձգտման՝ շփվել հոգու հետ և, քանի որ մենք զրկված ենք նախածննդյան մեր կյանքերի հիշողությունից, մեր միակ՝ ներկա կյանքի փորձը մեզ դեմ է տալիս մեզ համար միակ ընկալելի հոգուն, մահացածի հոգուն…
Եվ ամփոփեմ միտքս նրանով, որ այսօր, մեր բարեշրջման ամենակարևոր պահին, Մեծ Անցման ժամանակաշրջանում, մեր ներքին կարողությունների, մեր հիշողության արթնացման շնորհիվ, շատ հեշտացել է հոգիների հետ շփվելը: Առավել ևս, որ հոգիներն իրենք անհամբեր սպասում են այդ շփմանը, քանզի համարում են, որ շատ բաներ ունեն մեզ հաղորդելու հենց մեր մասին, մեր իսկական պատմության մասին, մեր իրականում ով լինելու մասին: Քանզի այդ նոր գիտելիքներն օդի պես անհրաժեշտ են մեզ, որպեսզի մենք կարողանանք հաջողությամբ ի կատար ածել Մեծ Անցումը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ճիշտն ասած` չեմ պատկերացնում, թե ոնց կարա դժոխք չլինի: Անպայման չի լինի էն դժոխքը, որը մարդկանց մեծ մասը պատկերացնում ա: Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում մարդիկ իրանց վատ արարքների հետեւանքները մեռնելուց հետո ինչ-որ ձեւով պիտի զգան: Հակառակ դեպքում շատ անարդար կլինի, չեմ պատկերացնում` ոնց կարան նորմալ մարդն ու տականքը մահվանից հետո նույն կարգավիճակում հայտնվեն:
Ու եթե հոգին գալիս ա, իմ պատկերացմամբ էդ չի նշանակում, որ ինքը դժոխքում չի, կամ որ դժոխքից սամավոլկա ա եկել:![]()
Freeman (19.11.2012)
Ռամշ ջան, ուղղակի մի քիչ այն տեղում չենք, այնպես որ փորձեմ համառոտ ասել կարծիքս:
Աթեիստի հետ ձեռք-ձեռքի, ես էլ կողմ եմ վերամարմնավորմանը, առավել ևս, համարում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հարյուրավոր կյանքեր է ապրում: Այդ կյանքերից ամեն մեկը մենք ապրում ենք կոնկրետ որևէ փորձի համար, և համոզված եղիր, որ գոնե մի քանի տասնյակ կյանքերում մենք բոլորս էլ եղել ենք տարբեր տեսակի տականքների դերում: Ընդ որում, Ռամշ ջան, այդ դերերը մենք խաղում ենք ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր դիմացինի, մեր խաղընկերոջ համար էլ:
Տես, ասենք թե քո կյանքում՝ ես հանձն եմ առել կատարել տականքի դերը՝ քո կյանքում հանդիպած ամենատականքի: Այնտեղ, որտեղից մենք երկուսս էլ եկել ենք, չկան տականքներ, մենք երկուսս էլ նույն հոգիներն ենք, միևնույն աղբյուրից լցրած երկու բաժակ ջրի պես միանման: Բայց, երբ դու գրում էիր քո ապագա կյանքի սցենարը, ես ինձ վրա վերցրեցի քո կյանքում այդ ամենատականքը լինել, որպեսզի դու հնարավորություն ունենաս քո կյանքում ապրելու այդ ամենատականքի հետ շփվելու փորձը, որպեսզի, ասենք թե, ինքդ ջանաս չլինել այդպիսին, ջանաս նրա լրիվ հակառակը լինել… Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր պատճառը, որ ես համաձայնվեցի այդ զզվելի դերը կատարել քո կյանքի փորձում, եթե ոչ սերը քո հանդեպ և այն, որ ես գնում եմ դրան նաև որպպես երախտագիտություն քո հանդեպ, քանզի դու էլ երբևիցէ իմ կանքում ի՛մ փորձի համար, նույնպես տականքի դեր ես կատարել:
Իսկ հիմա ասա ինձ, խնդրում եմ, արդարացի՞ է արդյոք այդ ամենից հետո ինձ դժողք ուղարկելը և ինձ՝ քեզ հետ "նույն կարգավիճակում" լինելու համար… անարժան համարելը…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամբ ջան (ոչինչ չէ՞, որ տենց ասեմ), ես չեմ հավատում վերամարմնավորմանը ու մնացած ասածներիդ: Էդ ձեւով հոգու կամ մարդու եսի գաղափարը իմ համար լրիվ աղավաղվում ա: Շատ չեմ ծավալվի, միայն կասեմ, որ ընդհանուր չեմ ընդունում քո տեսակետը
:
Հ.Գ. Ստացվում ա` էն Պարույր Սեւակի հետ որ խոսացել ես, կարող ա էդ պահին ինչ-որ էշի քուռակ ա եղել հա՞` բառիս ուղիղ կամ փոխաբերական իմաստով:
boooooooom (19.11.2012), Freeman (19.11.2012)
Եթե դու ի նկատի ունես բարձրագույն "Ես"-ը, ուրեմն դա հենց հոգին է, որ կա, կամ եթե ոչ, նրանք գոնե բացարձակ ներդաշնակության մեջ են իրար հետ և այս դեպքում ոչինչ աղավաղվել չի կարող:
Ուրիշ բան, եթե մարդու "ես" ասելով դու ի նկատի ունես մարդու էգոն: Այդ դեպքում ես համաձայն եմ քեզ հետ, քանզի էգոն՝ հենց այն է, ինչը մարդուն հեռացնում է իր բարձրագույն "Ես"-ից, ասել է՝ հոգուց:
Ինձ մոտ կասկած կա, որ ես խոսում եմ առաջին տեսակետի մասին, իսկ դու՝ երկրորդի: Եվ այս դեպքում, ինչ խոսք, որ դու՝ ցավոք, - չես կարող համամիտ լինել ինձ հետ: Ասացի "ցավոք", որովհետև ես համարում եմ, որ էգոն՝ դա մարդու ամենամեծ թշնամին է և նրա կյանքն աղավաղողը:
Հարցն այստեղ այն չէ, Սևա՞կն ասաց, թե՞ էշի քուռակը: Կարևորն այն է, որ ով էլ որ ասաց՝ ասաց ճշմարտությունը, որին ես բացարձակ տեղյակ չէի, ինչը, ասելուց հետո, հավատա, ես շատ շուտ մոռացա, բայց դրա փաստացի ապացույցը ստացա դեպքից մի քանի տարի անց…
Դե, թող, որ քո ասածը լինի, թող, որ էշի քուռակն էր ասել: Բայց որտեղի՞ց…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեկ անգամ ևս հիշեցնեմ քեզ վերևում գրածս. ոչ թե այն պատճառով, որ ես ցանկանում եմ, որ դու ինձ պես մտածես, ո՛չ, - ուղղակի ես ցանկանում եմ, որ դու ինձ ճիշտ հասկանաս, քանի որ ինձ համար բոլորովին էլ միևնույն չի, թե դրանից հետո դու ի՞նչ կարծիք ես կազմելու իմ մասին:
Այո, հոգին անփոփոխ է, դու ճիշտ ես հասկացել ասածիս այս մասը: Բայց հոգու համար "լավ մարդ" կամ "վատ մարդ" հասկացողություններ գոյություն չունեն, և եթե դու մարդուն այդպիսի սահմանումներ ես տալիս, - քո մեջ խոսում է ոչ թե քո հոգին, քո մեջ խոսում է քո էգոն: Եվ հենց այդ էգոն է, որ փոփոխականն է քո հոգու կամ քո բարձրագույն "Ես"-ի ամեն նոր վերամարմնավորման մեջ:Sambitbaba-ի խոսքերից
Տես, ասենք թե քո կյանքում՝ ես հանձն եմ առել կատարել տականքի դերը՝ քո կյանքում հանդիպած ամենատականքի: Այնտեղ, որտեղից մենք երկուսս էլ եկել ենք, չկան տականքներ, մենք երկուսս էլ նույն հոգիներն ենք, միևնույն աղբյուրից լցրած երկու բաժակ ջրի պես միանման: Բայց, երբ դու գրում էիր քո ապագա կյանքի սցենարը, ես ինձ վրա վերցրեցի քո կյանքում այդ ամենատականքը լինել, որպեսզի դու հնարավորություն ունենաս քո կյանքում ապրելու այդ ամենատականքի հետ շփվելու փորձը, որպեսզի, ասենք թե, ինքդ ջանաս չլինել այդպիսին, ջանաս նրա լրիվ հակառակը լինել… Ի՞նչ ես կարծում, ի՞նչն էր պատճառը, որ ես համաձայնվեցի այդ զզվելի դերը կատարել քո կյանքի փորձում, եթե ոչ սերը քո հանդեպ և այն, որ ես գնում եմ դրան նաև որպպես երախտագիտություն քո հանդեպ, քանզի դու էլ երբևիցէ իմ կանքում ի՛մ փորձի համար, նույնպես տականքի դեր ես կատարել:
Իսկ հիմա ասա ինձ, խնդրում եմ, արդարացի՞ է արդյոք այդ ամենից հետո ինձ դժողք ուղարկելը և ինձ՝ քեզ հետ "նույն կարգավիճակում" լինելու համար… անարժան համարելը…
Կներես, Ռամշ ջան, ինձ թվում է, որ դու ուղղակի քիչ խառնում ես նրանց: Դա շատ հաճախ հանդիպող երևույթ է, երբ մարդ մակերեսայնորեն է նայում իր կյանքին: Դե, իսկ մակերեսային կյանքի առաջատարն էլ հենց ինքը՝ էգոն է:
Բայց բավական է գոնե մի փոքր սովորես նայել քո ներսը, և հոգին անգամ քեզ հուշելու կարիք էլ չի ունենա. քո ներսում դու ինքդ կգտնես քո իրականությունը:
Հ.Գ. Ես, իհարկե, կրոնին թշնամի չեմ, բայց և այնպես թույլ տուր նախազգուշացնել. եթե ես խոսում եմ քեզ հետ հոգու մասին, - խնդրում եմ, մի՛ կապիր դա կրոնի հետ…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ