Բայց Ջեկ լոնդոնը հեչ 13 տարեկանի կարդալու բան չի: Իմ մտածելով ընդհանրապես կարդալու բան չի
Ես էդ տարիքում Ժյուլ Վեռն էի կարդում, Մայն Ռիդ, Դյումա, Վախթանգ Անանյան: Հետո մի օր որոշեցի Ջեկ Լոնդոն կարդալ, վերցրեցի պատմվածքները՝ վատ էր: Վերցրեցի մյուս հատորները՝ վատ էր ու վատ էր: Վատը որն է, մռայլ, ցուրտ, տրամադրություն գցող գործեր էին: Նեղացած գնացի "Խորհրդավոր կղզին" մի անգամ էլ ծերից ծեր կարդացի, հետո երրորդ անգամ "Կոմս Մոնտե Քրիստոն", հետո երրորդ թե չորրորդ անգամ "Հովազաձորի գերիները" ու նոր էդ մռայլության ու ճնշվածության զգացողությունը մեջիցս դուրս եկավ: Դրանից հետո Ջոկ Լոնդոնի անունն էլ չեմ տվել

Էջանիշներ