Լոնդոնը տասնհինգ-տասնվեց տարեկանում ա հավես: Կարդում ես, ջրի նման գնում ա մի գիրքը մյուսի հետևից: Բայց լավ ա՝ ժամաանկին դադար տվեցի: Հիմա որ կարդամ, հաստատ գիտեմ՝ սիրտս խառնելու ա:
Լոնդոնը տասնհինգ-տասնվեց տարեկանում ա հավես: Կարդում ես, ջրի նման գնում ա մի գիրքը մյուսի հետևից: Բայց լավ ա՝ ժամաանկին դադար տվեցի: Հիմա որ կարդամ, հաստատ գիտեմ՝ սիրտս խառնելու ա:
Lion (15.11.2012)
Աշխատությունըոր մոլորակում
լավ, լավ, էլ չեմ վիճում: Զվարճացանք ու հերիք է:
P.S. Մոլորակի խնդիր չի, պարզապես ձերդ գերազանցության ինտելլեկտուալ աճի դինամիկան, ինչպես ինձ մոտ տպավորություն ստեղծվեց այս դիսկուսիայից, ընդհանուր առմամբ, բավականաչափ զիջում է իմին նույն տարիքում և ներկայումս, ինչի շնորհիվ ձերդ գերազանցությունը հարյուր տարի ապրելուց հետո էլ ամենայն հավանականությամբ կարդալու է Ջեկ Լոնդոնի վերոհիշյալ ապուշ գիրքն ու տարբեր խտության ծավալի հուզվի: Պարդոն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Բյուր, կոնկրետ էդ գիրքը որ կարդաս, էն որ բանակում կարդացի ինձ զոռելով, վերջում էլ մի միտք մնաց՝ dafuq did I just read?, կհասկանասասենք էլի Լոնդոնի վարպետությունը կա, բայց ծույլ, չոգեշնչված, անմշակ ու չզարգացված գաղափարներով, աֆորիստիկ զիբիլ է, որի կեսը կարդում ես, ու հետո հասկանում, որ կարող էիր չկարդալ, որովհետև էական չի երկրորդ կեսում: Ընդհանրապես, գրքի առաջին (ու համեմատաբար տանելի) կեսը կարող էր ընդհանրապես գոյություն չունենալ, էլի: Որովհետև ոչ մի լուրջ կապակցում չունի երկրորդի հետ: Ոնց որ գրքի կեսը պատմես, թե ոնց ա մեկն իրա երեխային կորցնում ու տառապում, բան, հետո երեխային մոռանաս ու սկսես պատմել, թե ոնց ա էդ նույն մարդն ուրիշ քաղաքում նասկիներ գործում ու վերջում լուծումն էն լինի, որ պետք էր սկզբից էլ նասկի գործել: Այ էդ կարգի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
accidenti !![]()
Ռայ, չես համոզի, մեկ ա չեմ կարդալուՈւ ընդհանրապես, սպանեն, էլ Լոնդոն չեմ կարդա: Չեմ ուզում ջահել ժամանակ ստացածս տպավորությունները փչացնել: Լուրջ վախենում եմ, որ դուրս չի գա:
Հ.Գ. Ձերդ գերազանցություն Ռայադեր, ինձ թվում ա՝ Երևան քաղաքում դժվար թե մեկը գտնվի, որը քեզ ինտելեկտով չի զիջում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շինարար (15.11.2012)
Rhayader (15.11.2012)
Ես դպրոցական տարիքում եմ կարդացել, ճիշտն ասած՝ տենց բացասաբար չեմ տրամադրվել, ոնց Ռայադերը, բայց ամեն դեպքում եթե Լոնդոնից ինչ-որ գործեր թվարկելու լինեի, որ տպավորվել են, հաստատ «Լուսնի հովիտը» չէր լինի շարքում, առաջին հերթին կնշեի «Ադամից առաջը», որը ինձ համար առաջին գիրքն էր ինչ-որ ուրիշ բանի մասին![]()
Կարծում եմ, որ Ջեկ Լոնդոնը Ժյուռ Վեռնի, Դյումայի պես 10-13 տարեկանում կարդալու համար վատ չի: Հետաքրքիր , արկածային...Բայց հիմա դժվար թե էլի կարդամ
StrangeLittleGirl (15.11.2012)
Բայց Ջեկ լոնդոնը հեչ 13 տարեկանի կարդալու բան չի: Իմ մտածելով ընդհանրապես կարդալու բան չի![]()
Ես էդ տարիքում Ժյուլ Վեռն էի կարդում, Մայն Ռիդ, Դյումա, Վախթանգ Անանյան: Հետո մի օր որոշեցի Ջեկ Լոնդոն կարդալ, վերցրեցի պատմվածքները՝ վատ էր: Վերցրեցի մյուս հատորները՝ վատ էր ու վատ էր: Վատը որն է, մռայլ, ցուրտ, տրամադրություն գցող գործեր էին: Նեղացած գնացի "Խորհրդավոր կղզին" մի անգամ էլ ծերից ծեր կարդացի, հետո երրորդ անգամ "Կոմս Մոնտե Քրիստոն", հետո երրորդ թե չորրորդ անգամ "Հովազաձորի գերիները" ու նոր էդ մռայլության ու ճնշվածության զգացողությունը մեջիցս դուրս եկավ: Դրանից հետո Ջոկ Լոնդոնի անունն էլ չեմ տվել![]()
12 հատոր էր, ինչ էր13-14 տարեկաններում մի երեք անգամ ամբողջը կարդացի: Զսպաշապիկն եմ ամենաշատ սիրում ու Մարտին Իդենը: Բայց, Բյուրի ասած, հեչ հիմա կարդալու բան չի, որ էն հիանալի տպավորությունները չկորեն:
Freeman (16.11.2012), StrangeLittleGirl (15.11.2012)
Ոչ մեկիդ խոսքերին չեմ հավատում սիրելի ակումբցիներ , կեղծում եք ))))))): Դրանով հանդերձ ձեզ սիրում եմ
: Անկեղծ
![]()
Արէա (15.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ