User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Ջեկ Լոնդոն

  1. #1
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջեկ Լոնդոն

    Հավանում եմ Լոնդոնի ոճը՝ ոչ մի այլ գրողի հետ չես շփոթի: Համարյա ինչ էլ կարդացել եմ Լոնդոնից դուրս եկել է, թե պատմվածք թե վիպակ: Զարմացա որ իրեն նվիրված թեմա չկա:
    Վերջին կարդացածս « Նախնիների կանչը» -ն էր, խորհուրդ կտամ կարդալ: Ինչ էք կարդացել կիսվեք կարծիքներով , որո՞նք են ըստ ձեզ Լոնդոնի ամենալավ գործերը:
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.01.2010), Freeman (24.06.2010), Jarre (12.01.2010), Lion (12.01.2010), Monk (05.07.2010), Հայկօ (12.01.2010), ՆանՍ (02.09.2010), Ֆոտոն (29.05.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեկ Լոնդոն

    Կարդացել եմ, դեռևս շատ ու շատ տարիներ առաջ... ու մինչև հիմա էլ հաճույքով վերընթերցում եմ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2009
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեկ Լոնդոն

    Ինձ էլ են դուր գալիս Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունները: Հիմնական պատճառն այն է, որ նրանք չեն կրկնվում, բոլոր վեպերը տարբեր բնագավառներից են, այսինքն զերծ են գրականական շաբլոնից

  5. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեկ Լոնդոն

    Լոնդոնի գրքերից վերահրատարակված կա վերջին տարիներին?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեկ Լոնդոն

    Դևիդ Գրիֆ
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (02.07.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեկ Լոնդոն

    Իմ պատանեկան տարիների սիրած գրողներից ա: Հիշում եմ՝ 14-15 տարեկան էի,երբ հայրս ասաց, որ Ջեք Լոնդոն կարդալու իսկական տարիքս է: Ես էլ լսեցի նրան: Ահագին բան եմ կարդացել: Կառանձնացնեի «Ադամից առաջ» վիպակը և «Խաղը» պատմվածքը: Ի դեպ, համաձայն եմ, որ Լոնդոնի թեմաները չեն կրկնվում: Ամեն դեպքում, իմ կարդացած ստեղծագործություններից ամեն մեկում մի ուրիշ թեմա էր շոշափվում, ի տարբերություն նույն տարիքում կարդացածս Բալզակի, որի մի վեպը մյուսից քիչ էր տարբերվում: Կասեք՝ ի˜նչ համեմատելու բաներ են: Լուրջ համեմատելի են, որովհետև նույն տարիքում եմ կարդացել:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.06.2010), Շինարար (13.01.2010)

  10. #7
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեկ Լոնդոն

    Իմ ամենասիրելի գրողներից է դպրոցական տարիներից:

    Պատմվածքներ կարդացել եմ, բայց ամենատպավորիչը «Դեմքը կորցրած մարդը»-ն է:
    Կարդացածներիցս «Ծովագայլը», էլի կային, բայց անունները չեմ հիշում: «Սպիտակ ժանիք»-ը ռուսերենն ունեի, չկարողացա կարդալ: 15 էջից հետո ձանձրացա:
    Միշտ կենդանի պատմություններ, իրական ու առանց ծանրանալու կարդացվող:
    «Մարտին Իդեն»-ը շատ եմ հավանել: Ինչքան գիտեմ, իր կյանքի մասին է գրել: Իսկապես կարդալիս էլ զգում էի, որ շատ ապրված է նյութը, իրական:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.09.2010), Lion (13.01.2010), Tig (02.09.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջեկ Լոնդոնից շատ եմ հավանել <Զսպաշապիկը>,<Բորոտ Քուլաուն>,<Հպարտության Տաճարը>,<Նրա Նախնիների Աստվածը>
    The cake is a lie.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (02.09.2010)

  14. #9
    տեսնենք-տեսնենք ......... ամատոնա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2010
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մեծ տան փոքրիկ տիրուհին»-հրաշալի մի ստեղծագործություն-սիրո ու ատելության, մարդկային արժանիքների ու թերությունների սահմանների ու անսահմանության մասին, կարդացել եմ մեկ շնչով՝ չուզենալով դուրս գալ այն տաքուկ Մեծ տան սահմաններից ...

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.09.2010), Agni (02.09.2010), Ariadna (04.09.2010), Freeman (05.07.2010), Շինարար (02.09.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ամատոնա-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մեծ տան փոքրիկ տիրուհին»-հրաշալի մի ստեղծագործություն-սիրո ու ատելության, մարդկային արժանիքների ու թերությունների սահմանների ու անսահմանության մասին, կարդացել եմ մեկ շնչով՝ չուզենալով դուրս գալ այն տաքուկ Մեծ տան սահմաններից ...
    Ես էլ եմ վերջերս կարդացել այդ գործը ու մտքերս սկսեցին նորովի պայքարի մեջ մտնել ու նորից մտածել մարդկային փոխհարաբերությունների և առավել ևս ամուսնական զույգերի փոխահարաբերությունների մասին ... Շատ եմ սիրում, որ գիրքը ավարտելուց հետո ստիպումա ինչ-որ մտքեր վերաիմաստավորել:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.09.2010), Շինարար (02.09.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ վերջերս կարդացել այդ գործը ու մտքերս սկսեցին նորովի պայքարի մեջ մտնել ու նորից մտածել մարդկային փոխհարաբերությունների և առավել ևս ամուսնական զույգերի փոխահարաբերությունների մասին ... Շատ եմ սիրում, որ գիրքը ավարտելուց հետո ստիպումա ինչ-որ մտքեր վերաիմաստավորել:
    Ինձ մոտ ամենաուժեղը գլխավոր հերոսուհու անքնությունն ա տպավորվել ու թե ոնց ա վերջիվերջո քնում:

    «Մարտին Իդենից» ոչ ոք չխոսեց... Էդ էլ ա հրաշալի գործ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (04.09.2010), Երվանդ (04.09.2010)

  20. #12
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջեկ Լոնդոնի համարյա բոլոր գործերը կարդացել եմ ու մեծ մասը սիրում եմ, մանավանդ իր պատմվածքները շատ լավն են, «Երդվում եմ Թասմանի կրիաներով»-ը օրինակ, կայֆ գործ ա, մարդկային երկու իրարից տարբեր տեսակի մասին ա, շատ շաատ լավն ա, կարդացեք:

  21. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջեկ Լոնդոնի համարյա բոլոր գործերը կարդացել եմ ու մեծ մասը սիրում եմ, մանավանդ իր պատմվածքները շատ լավն են, «Երդվում եմ Թասմանի կրիաներով»-ը օրինակ, կայֆ գործ ա, մարդկային երկու իրարից տարբեր տեսակի մասին ա, շատ շաատ լավն ա, կարդացեք:
    Դու խաղը կարդա տղամարդկանց էնքան չոտկի ա նկարագրում

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (11.09.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու խաղը կարդա տղամարդկանց էնքան չոտկի ա նկարագրում
    Կարդացել եմ սաղ Բյուր ջան, վերնագրերով կարողա չհիշեմ որը որն էր, բայց սյուժեից մի քիչ ասես, մեկից մեկ հիշող եմ, ինչքան հայերեն թարգմանած կա , սաղ կարդացել եմ, 12 հաստ հատոր:Ճ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (04.09.2010)

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել եմ սաղ Բյուր ջան, վերնագրերով կարողա չհիշեմ որը որն էր, բայց սյուժեից մի քիչ ասես, մեկից մեկ հիշող եմ, ինչքան հայերեն թարգմանած կա , սաղ կարդացել եմ, 12 հաստ հատոր:Ճ
    Էն որ բաքսյոր տղա ա լինում, պիտի գնա բոքսի մրցումների, աղջիկներին էլ չի թույլատրվում: Իրա յարը տղու շորեր ա հագնում, գնում ա: Բայց վերջը հենց մրցման ժամանակ տղեն մեռնում ա: Սաղ իմաստը նրա մեջ ա, որ կինը չի կարա տղամարդու կյանքի ամենակարևոր մասը կազմի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջեկ Լոնդոն/Jack London
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 16.11.2012, 16:06
  2. Օլիմպիական խաղեր. Լոնդոն 2012
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 12.08.2012, 12:45
  3. Ջեկ Լոնդոն. «Ծովագայլը»
    Հեղինակ՝ Արիս, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 16.10.2008, 12:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •