Կան գրողներ, որոնք մոդայիկ չեն, նրանց մասին երբեք այնքան չեն խոսում ու գրքերն էլ, հետևաբար շատ չեն տպագրում ինչպես Պաուլո Կոելյոին ու իր նման գրողներին, որոնք վատ չեն գրում, բայց արվող գովազդից զգալիորեն ցածր մակարդակ ունեն: Նրանցից մեկը ավստրալացի գրող Մորիս Ուեստն, որն իմ կարծիքով այնքան լավ է գրում, որ կարելի է նրանից սովորել, թե ինչպես պետք է գրել: Նրա վեպերից ես կարդացել եմ «Դեսպանը», որն իմ կարդացած գործերից ամենալավերից մեկն է: Ավելացնեմ, որ Մորիս Ուեստի ամենահայտնի վեպը «Սատանայի Դատապաշտպանն» է, որի հիման վրա նույն վերնագրով ֆիլմ կա նկարահանված հանրահայտ Ալ Պաչինոյի մասնակցությամբ:
Խնդրում եմ կարծիքներ արտահայտել այս գրողի մասին:
Էջանիշներ