Նույնասեռական չէ: Բիսեքսուալ: Նույնասեռականը կամ նույնասեռական է, կամ չի: Բիսեքսուալիզմը երկու սեռերի մոտ էլ զարգանում է սեռական ինքնաիդենտիֆիկացիայի շրջանում նույն սեռի հետ ֆիզիկական շփման արդյունքում, վաղուց արդեն գաղտնիք չէ: Դրա համար էլ այդքան մեծ տարածում ունի միասեռ դպրոցներում, վանքերում, մենաստաններում, բանտերում ու բանակում: Կեյլի Ջոունսի հայրը դրա մասին տարիներ շարունակ գրել է:
Դրսևորում են գրեթե բոլորն անխտիր, իրենց չափով: Կախված տարբեր գործոններից, սեռական հասունացումից հետո իրենք իրենց իդենտիֆիկացնում են որևէ օրիենտացիայի հետ՝ որպես հասարակական դեր: Արդյունքում սխալ իդենտիֆիկացիան բերում է անձնային կրիզիսի: Որպես հետերո իդենտիֆիկացված հոմոսեքսուալների «ազատագրումը», հասարակական ճնշման պատճառով, կատարտիկ է՝ այն անվանում են «coming out of the closet»: Նույն Ռիկի Մարտինի և այլոց օրինակով: Որպես գեյ իդենտիֆիկացված հետերոներինը տեղի է ունենում «անառակ որդու վերադարձը» սյուժեով, հենց նման մարդիկ, նույն հասարակական ճնշման պատճառով մեղքի զգացողություն ունենալով կապված իրենց անցյալի հետ, դառնում են հոմոսեքսուալիզմի մեծ քննադատներ: Ինչպես նաև իրենց ամբողջ ուժով հետերո զգալ փորձող հոմոսեքսուալիստները (հոգեվերլուծության մեջ անվանում են անգիտակցական ժխտման մեխանիզմ): Որպես հետերո իդենտիֆիկացված հոմոսեքսուալները, գիտակցական մակարդակով, համոզված են, որ իրենք հետերո են: Երևույթն անվանում են լատենտ (թաքուն) հոմոսեքսուալիզմ: Երևույթն իրենով բնավ առողջ չի ներանձնային զարգացման համար ու բերում է մարդու սեռական կողմի ճնշման:Այսինքն, ի սկզբանե ունեն հակում, տարբեր աստիճանի: Մեկի մոտ կարող է այդ հակումը ուժեղ լինի, մյուսի մոտ այնքան թույլ, որ ինքն էլ չիմանա դրա մասին: Ում մոտ որ ուժեղ է, առանց որևէ արտաքին կատալիզատորի էլ այն կդրսևորի:
Մեր զորամասում ծառայում էր յոթ զինվոր (ԱԱԾ պահակային ծառայության առանձնահատկություններից է): Բացի ինձանից ու ևս մեկ տղայից, մնացածը քյառթուներ էին: Քյառթուներից երկուսը, «կարգին, հարգված տղաներ», քնում էին նույն անկողնում, սեղանի մոտ մեկը գլուխը մյուսի ծնկներին էր դնում, իրենց անկողնու մոտ էլ ծաղկամանով ծաղիկներ էին դնում ու վարագույրներն էլ բանտիկներով էին ամրացրել: Ու բացի ինձանից, մյուս ոչ քյառթու տղայից ու դրսից եկած ախպեր/ընկեր/բարեկամներից (տարբերություն չկա, թե ում), ոչ ոքի երևույթը տարօրինակ չէր թվում: Մնացած քյառթուներն ասում էին՝ «բա իսկական ախպերությունը տենց ա լինում»: Նշեմ, որ անկողնու վրա քնում էին ոչ ոտ-գլուխ սկզբունքով: Երկուսից ոչ մեկը Երևանից չէր: Հետևությունները թողնում եմ ձեզ:Ապացուցելու համար պետք կլիներ ստուգել նույնասեռականների տոկոսային հարաբերակցությունը տարբեր միջավայրերում, սակայն խնդիրը նրանում է, որ որտեղ տաբուները շատ են, այնտեղ մարդիկ ավելի քիչ կխոստովանեն իրենց կողմնորոշումը:
Միջնադարյան Ճապոնիայում, որտեղ կնոջ նման լինելը տղամարդու գեղեցկության չափանիշ էր ու օրհնանք էր համարվում, նույնասեռականությունը համարվում էր «գեղցի» երևույթ (սամուրայը պետք է կառավարեր իր սեռական մղումներն, իսկ արիստոկրատը կանանց պակաս չուներ): Սա մի մշակույթում, որտեղ գեղեցկությունն, այդ թվում՝ կանացի գեղեցկությունը, գրեթե կրոնական պաշտանմունքի առարկա էր: Տղամարդու հետ սեքս ունենալը համարվում էր գեղեցկության զգացողության բացակայության նշան, քանի որ կինն ի սկզբանե համարվում էր ավելի գեղեցիկ, քան տղամարդը: Բայց չէր հալածվում: Կանացի հոմոսեքսուալիզմի մասին պատկերացում չունեմ:
Դու գիտե՞ս նման հարցումների մասնակցող մարդկանց դեմոգրաֆիան ինչպիսին է:Բայց այնպես էլ չէ, որ հիմքեր չկան այդպես համարելու: Կրկին հիշեցնեմ բերածս հարցման օրինակը սեռական ֆանտազիաների մասին: Այն ես երկար չեմ փնտրել, ու դա միակն էլ չէ, ժամանակին ես մի ուրիշ տեղ էի կարդացել, որ տղամարդկանց հարցրել են իրենց սեռական ֆանտազիաների մասին, և հոմոսեքսուալիզմը բավական բարձր տեղերում էր պոպուլյարությամբ:
Փաստորեն, քո հիմքերն այդպիսին են: Վատ չի: Ռուսական կայքի հարցման արդյունքներն ընդդեմ չորս հեղինակավոր հոգեբանական կազմակերպությունների եզրահանգումների:Բայց նույնիսկ չնայած հիմքերի առկայությանը, քանի դեռ համոզված չեմ այդ տեսության մեջ, կնախնտրեմ գործածել "իմ կարծիքով", "երևի թե", "հնարավոր է", "միգուցե" և այլ նմանատիպ բառեր: Ում հետաքրքիր չէ, կարող է չկարդալ:
Լավ, ասենք՝ բոլորը որոշեցին, որ իրենք նույնասեռական են: Ի՞նչ հիմքերով ես դու ինքդ քեզ իրավունք վերապահում սահմանափակել ինֆորմացիան, բռնանալ մարդկանց ընտրություն կայացնելու իրավունքի վրա: Դու համարում ես, որ նրանցից լա՞վն ես: Ուրեմն ասա բոլորին՝ ժողովուրդ, ես կարծում եմ, որ դուք անուղեղ ոչխարներ եք, թույլ տվեք այս որոշումը ես կայացնեմ, որովհետև դուք կարող եք մի օր որոշել բոլորով նույնասեռական դառնալ: Սա հանընդհանուր օգուտի համար է: Միայն թե իմ ամեն բառին ականջներով ծափ տվեք, որ իմ ասածն անցնի: Ու տես, թե մարդիկ դրան ինչ ռեակցիա կտան:
Էջանիշներ