Ներկայումս գոյություն չունի գիտական կոնսենսուս այն հարցի շուրջ, թե որ գործոններն են ահնատին դարձնում հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ՝ ներառելով կենսաբանական, հոգեբանական կամ հասարակական գործոնները կամ ծնողների սեռական օրիենտացիան: Ինչևէ, ներկա փաստերը ցույց են տալիս, որ լեսբուհի ու գեյ մեծահասակների ճնշող մեծամասնությունը մեծացվել է հետերոսեքսուալ ծնողների կողմից ու գեյ ծնողներն ի վերջո տարիքի հետ դառնում են հետերոսեքսուալ:
Զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ հոմոսեքսուալ "ծնողները" չեն կարող բնական ճանապարհով երեխա ունենալ, իսկ որդեգրելու իրավունք նրանց տվել են համեմատաբար վերջերս և շատ քիչ երկրներում: Ամեն դեպքում ասոցիացիան ընդունում է, որ գիտական կոնսենսուս չկա, այսինքն ապացույց չկա:

Չնայած գրեթե մեկ դար հոգեվերլուծական ու հոգեբանական ենթադրությունների, չկա էական վկայություն, որը հաստատի պնդումը, թե ծնողական դաստիարակությունն ու մանկության ապրումները դեր են խաղում մարդու հիմնավոր հետերոսեքսուալ կամ հոմոսեքսուալ օրիենտացիայի կազմավորման մեջ: Դուրս է գալիս, որ սեռական օրիենտացիան իր էությամբ կենսաբանական է, պայմանավորված գենետիկ գործոնների ու վաղ ներարգանդային զարգացման գործոնների բարդ փոխազդեցության միջոցով: Հետևաբար, սեռական օրիենտացիան ընտրություն չի:
Չէ, դուրս չի գալիս: Նույն կերպ ես կարող եմ ասել, որ քանի որ չկա վկայություն, որ հոմոսեքսուալ օրիենտացիան իր էությամբ կենսաբանական է, ապա դուրս է գալիս, որ այն հոգեբանական է: Իսկ այդ մասին կան վկայություններ: Իմ նշած հոդվածի մեջ կար հղում կոնկրետ կազմակերպության վրա, որը հետազոտություն է անցկացրել: Եթե գուգլես "Bell and Weinburg", էլի նյութեր կգտնես: